ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-173-07.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով անտեսվում են մի շարք քաղաքական հանգամանքներ, մասնավորապես՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքը, որը դրսեւորվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքը, որը դրսեւորվել եւ վերահաստատվել է 2006 թվականի հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ:

Բացի դրանից, օրենքի ընդունումն Ադրբեջանի կողմից կօգտագործվի որպես լրացուցիչ փաստարկ՝ հիմնավորելու իր ապակառուցողական դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնելով ոչ թե որպես հակամարտություն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, այլ՝ որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումն եւ ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է դեկտեմբերի 1-ը որպես վերամիավորման տոն սահմանելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) դեկտեմբերի 1-ը հռչակվում է որպես վերամիավորման տոն:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասինե թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: