ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Հայկ Բաբուխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Պ-149-20.11.2012-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նշված նախագծով շահումով խաղերի եւ խաղատների մասով ներկայացված առաջարկություններին: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը համանման նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-135, 1351-14 -01.11.2012-ՊԱ) շրջանակներում:

Ինչ վերաբերում է վիճակախաղերի գովազդի սահմանափակմանը, ապա անընդունելի ենք համարում վիճակախաղերի մասով ներկայացված առաջարկությունները, քանի որ վիճակախաղը հրապարակային միջոցառում է եւ նման մոտեցման ընդունումը նույնն է, ինչ արգելել վիճակախաղերի կազմակերպումը Հայաստանում: Ավելի նպատակահարմար է կանոնակարգել վիճակախաղերի գովազդները եւ դրանց քանակները, ինչն էլ արդեն իսկ կարգավորված է ներկայումս գործող «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Միաժամանակ նշենք, որ նախագծով կատարված փոփոխությունները նեղացնում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ եւ 13-րդ հոդվածներով կարգավորված հարաբերությունների շրջանակը: Մասնավորապես, օրենքի նշված հոդվածները վերաբերում են զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, տրանսպորտում իրականացվող գովազդին, սոցիալական գովազդին: Մինչդեռ նախագծով նախատեսված դրույթները կարգավորում են միայն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի հետ կապված հարաբերությունները: Այս առումով անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացումներ նշված հոդվածներում, այլ ոչ թե ամբողջությամբ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի եւ իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու նախագծի լրամշակման աշխատանքներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


Եզրակացություն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է շահումով խաղերի ու խաղատների գովազդի սահմանափակում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի արգելքի իրավական հիմքերին` համապատասխանեցնելով այն «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների` վարչական իրավախախտումների գծով մուտքերի փոփոխմանը, համայնքների բյուջեների սեփական եկամուտների նվազմանը եւ համայնքների եկամուտների կորուստների փոխհատուցման գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: Սակայն նշված փոփոխությունների ծավալները հնարավոր չէ գնահատել` այդ գնահատականների համար անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի թե` ընդունումը, եւ թե` չընդունումը բյուջետային քաղաքականության, համայնքի բյուջեի ծախսերի փոփոխության չի հանգեցնում: