ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի, Իշխան Խաչատրյանի եւ Կարեն Բոթոյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Պ-082, 0821 , 0822 , 0823 -11.09.2012-ԳԿ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. «Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք`

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համարում ենք անընդունելի, քանի որ այդ մոտեցմամբ պետությունն ուղղակիորեն կազդի շուկայում ձեւավորված վարկավորման տոկոսադրույքների վրա, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած շուկայական տնտեսությամբ պետության գաղափարախոսությանը:

2) Բանկային համակարգի վրա ուղղակի ազդեցություն են ներկայացնում նաեւ  4-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը: Պետությունը կխաթարի ստեղծված շուկայի բնականոն գործունեությունը` բանկերի համար սահմանելով վարկի տոկոսագումարների առավելագույն շեմ: Ավելին, պետության կողմից նման քաղաքականության որդեգրման դեպքում առեւտրային բանկերը պարզապես չեն տրամադրի ուսումնական վարկեր, քանի որ ներկայիս ձեւավորված շուկայում բանկերն ավելի թանկ են վճարում դրամական միջոցներ ներգրավելու համար, քան նախատեսում է վարկի տոկոսագումարը:

3) Նախագծով չի նախատեսվում բանկերի կրած վնասի փոխհատուցման մեխանիզմ:

4)  Նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության (ֆինանսական գնահատականը հնարավոր չէ տալ համապատասխան տվյալների բացակայության պատճառով), մինչդեռ այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Ուստի այս նախագծի ընդունման դեպքում վերջինս կմնա առանց ֆինանսական ապահովման:

5) Նախագծով չի սահմանվում շահառուների համար հետագայում իրենց աշխատանքային գործունեության իրականացման պահանջ, մինչդեռ միջազգային պրակտիկայում տարածված է այդ մոտեցումը, ըստ որի, երբ պետությունը կամ այլ գործատու ֆինանսավորում կամ սուբսիդավորում է վարկի տոկոսագումարները, ապա տվյալ շահառուն, ըստ կնքած պայմանագրի, պարտավորվում է աշխատանքի անցնել այդ անձի մոտ որոշակի ժամկետով եւ պայմաններով:

6) Նախագծի 3-րդ եւ 4-րդ գլուխներով կարգավորվող հարաբերությունները  հիմնականում պայմանագրային հարաբերությունների առարկա են:

7) Նախագծի մի շարք դրույթներ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես`

ա. 7-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ, թե ինչ չափանիշներից ելնելով է հայտը ճանաչվելու «հիմնավոր» կամ «ոչ հիմնավոր»,

բ. 7-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում պարզ չէ, թե խոսքն ինչ «սահմանված ձեւի» մասին է,

գ. 9-րդ հոդվածի 1-ին մասում հայտնի չէ, թե ում կողմից եւ ինչ իրավական ակտով «սահմանված կարգի» մասին է խոսքը,

դ. 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանաձեւը հստակ չէ, քանի որ, համաձայն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, վարկի տոկոսագումարը չի կարող գերազանցել վերաֆինանսավորման տոկոսագումարից հանած 2 տոկոսային դրույքաչափը, իսկ այս պայմանը հաշվի առնելով եւ ըստ ներկայացված բանաձեւի հաշվարկ կատարելով` փոխհատուցման տոկոսավճարի տոկոսադրույքն ստացվում է բացասական:

2. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ պետական պարտքի եւ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման տեսանկյունից անընդունելի է նախատեսված ուսումնական վարկերի պետական երաշխավորության տրամադրումը, քանի որ վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկայի բացակայության, իսկ հետագայում նաեւ վարկառուի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները դատական կարգով բռնագանձելու անհնարինության դեպքում տվյալ պարտավորությունների կատարման ապահովման միջոց կհանդիսանա պետության կողմից տրամադրված երաշխավորությունը: Արդյունքում չմարված պարտավորությունների բեռն ամբողջ ծավալով կկրի պետությունը, ինչն այս դեպքում նշանակում է պետության կողմից տվյալ երաշխավորություններն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների նախատեսում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է ուսանողների աջակցության տարբեր սխեմաների ստեղծման անհրաժեշտությունը, ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավումը, բարձրագույն կրթության եւ գործարար միջավայրի համագործակցության խթանումը եւ բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսումը, բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի  30-ի  նիստի  N 25  արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է բարելավել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգը` առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը։

Ներկայումս առավել նպատակահարմար ենք համարում ուսումնական վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումն այլ իրավական ակտերով, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգերը եւ ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում մշակման եւ քննարկման փուլում են գտնվում ուսումնական վարկերի տրամադրման մեխանիզմների եւ մեթոդաբանության  աշխատանքները:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի  մասին», ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի  մասին», ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոն չեն պարունակում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության տրամադրմամբ հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի տրամադրման, վարկերի առավելագույն տոկոսադրույքների սահմանման, ուսումնական վարկերի գծով պետական բյուջեի երաշխիքների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

«Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի, որը նախատեսված չէ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով, իսկ ֆինանսական գնահատականը հնարավոր չէ տալ` համապատասխան տվյալների բացակայության պատճառով:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ուսումնական վարկերի միջոցով ԲՈՒՀ-երի ուսանողներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու իրավական հիմքերի ներդրմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

Եզրակացություն

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին»,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին»,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին»,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին»,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը   բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: