ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Վարդան Այվազյանի, Հեղինե Բիշարյանի եւ Գոհար Ենոքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Համաձայն գործող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, արդեն իսկ սահմանված է հողամասերի կադաստրային արժեքների տարբերության չվճարման արտոնություն՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող մինչեւ 1000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների համար օգտագործվող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքով մինչեւ 1000 քառակուսի մետրի համար նախատեսված արտոնությունը լիովին բավարար է եւ այն մինչեւ 5000 քառակուսի մետրի վրա տարածելը նպատակահարմար չէ:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում, պետությունը համայնքային բյուջեների նկատմամբ կկրի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

Միաժամանակ, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջները, անհրաժեշտ է նախագծի`

1. 1-ին հոդվածում «1-ին պարբերությունը» բառերը փոխարինել «1-ին նախադասությունը» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետը պարբերություններ չունի,

2. 1-ին հոդվածից հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման դեպքում


«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը`

1. սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունի դրական ազդեցություն.

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ենթակա չէ լրամշակման:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, քանի որ փոփոխությունը վերաբերում է հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարին:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մինչեւ 1000 քառակուսի մետրի փոխարեն մինչեւ 5000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների կառուցման համար օգտագործվող հողամասերի` կադաստրային արժեքների տարբերության վճարումից ազատում:
Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ կարգավորվող շրջանակները անուղղակիորեն առնչվում են մսամթերքի, պտուղ բանջարեղենի  շուկաների հետ:
Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում  առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունմամբ համապատասխան ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակի, անուղղակի սահմանափակում կամ վերջինիս հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակում կամ սահմանափակման հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակում եւ դրա հնարավորություն չի առաջանում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով 1000 ք/մ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների կառուցման համար օգտագործվող հողամասերը մինչեւ 5000 ք/մ-ով փոխարինելը եւ այդ հողամասերը կադաստրային արժեքների տարբերության վճարումից ազատելը որոշակիորեն կկրճատի վերոնշյալ ոլորտներում առկա ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Ներկայացված նախագծի ընդունումը կհանգեցնի 1000-5000 քմ. ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության գումարների չափով համայնքի բյուջեի եկամուտների նվազեցմանը:

Միաժամանակ տեղական համայնքների բյուջեների եկամուտների վրա ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չի իրականացնել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Վերոնյալ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի վրա ազդեցություն չի ունենա: