ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-042-21.08.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Ներկայացված օրենքի նախագիծը հակասում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

1) 1-ին հոդվածին, որով սահմանված է՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները.

2) 3-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանվում է պետական նպաստների տրամադրման նպատակը:

2. Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` նույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված
անձի ընտանիքի նպաստ» ծրագրից լրացուցիչ կարող են օգտվել ոչ միայն ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված 64 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքները, այլ նաեւ` ԼՂՀ քաղաքացի համարվող, զոհված` Արցախի հերոսի` 4 եւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց 311 ընտանիքները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշմամբ սահմանված է, որ, դիմողի ցանկությամբ, նպաստը կարող է վճարվել անկանխիկ, նրա նշած բանկային հաշվին դրամական փոխանցմամբ: Նշված 315 ընտանիքից որեւէ մեկի` ընդամենը մեկ-երկու ամիս Հայաստանում փաստացի բնակվելու հանգամանքը կարող է հանգեցնել նրանց նպաստի վճարման` նպաստի իրավունքի սահմանված ժամկետներով (զոհվածի այրու եւ ծնողի համար` ցմահ), իսկ նրանց՝ ԼՂՀ-ում բնակվելու պարագայում` այլ հավասար պայմաններում այդ ընտանիքների նպաստի իրավունքը չի ճանաչվելու, եւ խնդիրը մնալու է չլուծված:

4. Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունը` ազգային հերոuի կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրելու ժամանակ առաջնորդվել ինչպես Հայաuտանի Հանրապետության Նախագահի, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով, հանգեցնում է շահառուների թվի ավելացմանը եւ, հետեւապես, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության (համաձայն օրենքի նախագծին կից հիմնավորման մասին տեղեկանքի՝ այն կկազմի 83.8 մլն դրամ), որի համար Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջոցներ չեն նախատեսված:

5. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն, մասնավորապես, օրենքի նախագծի 1-ին հոդվածը «5-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «1-ին մասի» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Ներկայացված օրենքի նախագիծը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի, պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

  Օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունը կընդունվի օրենքի ընդունմանը հաջորդող բյուջետային տարվա ընթացքում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

2013 թվականից Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կբերի լրացուցիչ 83.8 մլն դրամի չափով հատկացումների անհրաժեշտության (համաձայն Նախագծին կից հիմնավորման վերաբերյալ տեղեկանքի):
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:




ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով սահմանվում է սոցիալական աջակցության հավասար պայմաններ Արցախյան ազատամարտում զոհված ազգային հերոսների, ինչպես նաեւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների համար:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նպաստառուների շրջանակի ընդլայնմանը` շահառուների մեջ ներառելով նաեւ Արցախի հերոսներին եւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

 Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: