ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-025-30.07.2012-ԱՀ-010/0) վերաբերյալ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հունաստանի խորհրդարանը  1994 թվականի փետրվարին մայիսի 19-ը հայտարարել է պոնտոսահույների ցեղասպանության հիշատակման օր, իսկ 1998 թվականի սեպտեմբերին ընդունած որոշմամբ սեպտեմբերի 14-ը ճանաչել է Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակման օր: Ներկայացված օրինագծում նշվում է միայն պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին, ինչը կարող է տարամեկնաբանությունների առիթ հանդիսանալ: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կարող է եզրակացություն տալ միայն նշված հարցադրման հստակեցման դեպքում: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

            
                                                                                           

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 


«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
         
2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
         
3. Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: 
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն որակելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  թիվ 18-Ն որոշման համաձայն` իրականացվել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում:
 
Նախագիծը սոցիալական պաշտպանության  ոլորտում  ունի  չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն  իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնում: