ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Աբրահամյան  


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Արփինե Հովհաննիսյանի? օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածի`

1) 1-ին կետը «կառավարության կողմից» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «եւ ենթակա է հրապարակման» բառերով, քանի որ նախագծի ընդունման հիմնավորումից ենթադրվում է, որ դրույթի փոփոխությունը տեխնիկական բնույթ ունի? կապված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների հետ, մինչդեռ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը ենթակա է հրապարակման.

2) 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մարտի 6-ի N ՍԴՈ-1010 որոշմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր: Մինչդեռ նախագծի 1-ին հոդվածի  2-րդ կետով նախատեսվում է օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի անվավեր ճանաչված վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված եւ տվյալ հարաբերության լիարժեք կարգավորում նախատեսող հոդվածների պահանջները: Այսպես` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի իրավական ակտի գործողությունը դադարում է իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում: Իսկ նույն հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերը սահմանում են. «Եթե դադարեցվելու է իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների որոշակի մասի գործողությունը, որը հնարավոր չէ առանձնացնել իրավական ակտերի մասերի ձեւով, ապա իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որի մասով դադարեցվում է իրավական ակտի գործողությունը: Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն  գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում: Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով? գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում: Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաեւ դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ:»: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող վերջին նախադասության գործողությունն արդեն իսկ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մարտի 6-ի N ՍԴՈ-1010 որոշմամբ: Հետեւապես, եթե առկա են հարաբերություններ, որոնց օրենքով կարգավորումն անհրաժեշտություն է, ապա այս դեպքում պետք է հաշվի առնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը եւ առաջնորդվել նույն հոդվածի 7-րդ մասով ամրագրված դրույթի պահանջով, որը սահմանում է. «Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այս դեպքում եւս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարի փոփոխություն չի կատարվում:»:

Բացի դրանից, 2-րդ կետում առաջարկում ենք նախատեսել որոշակի չափանիշներ, որոնց համաձայն հնարավոր կլինի հստակ սահմանազատել գերատեսչական ցանկերում ընդգրկվող տեղեկության վերտառությունն իր ամրագրման փաստի ուժով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասվու՛մ է, թե ոչ, քանի որ պետական մարմինների կողմից կարող են դժվարություններ առաջանալ նախատեսվող նորմը գործնականում կիրառելիս:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոնների առումով` 

1) 1-ին հոդվածի 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի բովանդակությունը բառացի կրկնում է օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի սահմանումը, որի համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները.

2) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առկա է ներքին հակասություն, մասնավորապես, համաձայն նշված կետի առաջին պարբերության գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում, մինչդեռ նույն կետի երկրորդ պարբերությունը սահմանում է. «Գերատեսչական ցանկերի գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի ներքին հակասությունները:  Հետեւապես «նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի երկրորդ   պարբերությունում անհրաժեշտ է հստակ նշել, թե գաղտնագրումն իրականացնելու նախատեսված պահանջը որ գերատեսչական ցանկերին է վերաբերում.

3) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է 7-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ նախագծի նշված կետում ըստ էության նաեւ նոր մաս է լրացվում: Ուստի վերոնշյւսլ կետը կառուցվածքային առումով անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսդրական տեխնիկայի պահանջներին:
   
Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: 

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: 
 
Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`    ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ    

                                                
                                                                                              
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավաոի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈԻՆ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում? փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառամ կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապեւոաթյան օրենքի նախագծի (այսուհետ? Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստաւրմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցության չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազ-
դեցաթյան գնահատման

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությւսն օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ըեդունելով նախնական փուլի արդյունքները? կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են? արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 
 

  ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ

«Պետական  եւ  ծառայողական  գաղտնիքի  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման
ազդեցության գնահատման

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը եւ կամ չընդունումը բյուջետային բնագավառում թե մուտքերի եւ թե ելքերի գծով կարգավորման ազդեցության չի հանգեցնում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈԻՆ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ
 
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ? նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծը ունի չեզոք ազդեցություն: 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական  եւ  ծառայողական  գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի /այսուհետ? օրենք/ նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների? մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագծով կատարվող լրացումը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
 
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտության վերաբերյալ 

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի  1-ին մասի պահանջներից, համաձայն որի` Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին: 
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  ,Հայաuտանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում եւ ենթակա է հրապարակմանե: 
ՀՀ կառավարության որոշումները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի  N 173 թվակիր որոշումը, մինչեւ ՀՀ Սահմանադրության 2005թ. փոփոխությունները վավերացվում էին ՀՀ Նախագահի կողմից` գործող կարգին համապատասխան: Սակայն հաշվի առնելով 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարության որոշումների ընդունման եւ գործողության մեջ դնելու նոր կարգը` անհրաժեշտ է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը եւս` պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով  համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: 

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշման պահանջներից, որով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն» դրույթը, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր: 

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ոչ հրապարակային բնույթի իրավաչափության հարցին, արձանագրել է հետեւյալը` 

Տեղեկությունների գաղտնագրման գործընթացի իրավակարգավորման առնչությամբ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ սահմանափակոմները սահմանված կարգով կիրառելի են տեղեկությունների նկատմամբ, որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: 

Ելնելով վերոհիշյալից` «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են» ձեւակերպումը կնշանակեր այդ ցանկերի նկատմամբ սահմանափակումների կիրառում` պայմանավորված այն հանգամանքով, որ դրանց բովանդակության բացահայտումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: 

Մինչդեռ գերատեսչական ցանկերը պարզապես մանրամասնում են օրենքով նախատեսված եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված հրապարակային ցանկում նշված ոլորտները: 

Ինչ վերաբերում է այնպիսի հնարավոր իրավիճակներին, երբ գերատեսչական ցանկերում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին անխուսափելիորեն կարող է արդեն իսկ ամրագրման փաստի ուժով իրենից պետական գաղտնիք ներկայացնել, ապա նման դեպքերում օրենքից բխող գաղտնագրման սկզբունքներին, մասնավորապես` գաղտնագրման հիմնավորվածության սկզբունքին համապատասխան այն կարող է դիտարկվել որպես տեղեկություն, որի տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, եւ որպես կոնկրետ տեղեկություն գաղտնագրվելե: 

Հաշվի առնելով տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկան` ՀՀ սահմանադրական դատարանը եկել է այն եզրահանգման, որ ներկա ընթացակարգով գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, եւ դրանց ոչ հրապարակային բնույթը, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ եւ խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»: