ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Կարեն Ավագյանի, Կարինե Աճեմյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Գրիգոր Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ դեպքում իրականացվող գործողությունը, որպես հասկացություն, ճշգրիտ արտահայտվում է «հրապարակել» բառով:

2. 3-րդ հոդվածով եւ նախագծով կատարվող փոփոխություններն ու լրացումները որոշակիորեն առնչվում են Տեսչական բարեփոխումների հայեցակարգի հիման վրա մշակված եւ 2011 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով կարգավորվող հարցերին: Այդ առումով առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի`

1) 2-րդ եւ 4-րդ մասերում «իսկ հաշվետու տարվա արդյունքներով» բառերը փոխարինել «իսկ ստուգվող ժամանակաշրջանի որեւէ ֆինանսական տարվա արդյունքով» բառերով (Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ներկայացված նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ նախատեսված է նշված փոփոխությունը).

2) 3-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պատասխանատվության են ենթարկվում բացառապես օրենքով սահմանված կարգով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջի.

3) 4-րդ մասում՝

ա. «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջի,

բ. լրացվող նոր` 5-րդ մասի երկրորդ պարբերությունում առաջարկում ենք հստակեցնել, որ երկու աշխատանքային օրվա ժամկետի սկիզբը համարվում է տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանում նշված` ստուգումն սկսելու օրը:

3. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ներկայացված նախագծում խմբագրվում է օրենքի 6-րդ հոդվածն ամբողջությամբ, որում արդեն իսկ լուծվել է 4-րդ հոդվածով կարգավորվող խնդիրը:

4. Նախագծի հոդվածների դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

Հարկ ենք համարում նշել, որ նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության Տեսչական բարեփոխումների հայեցակարգի հիման վրա մշակված եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով արդեն իսկ նախատեսվել են դրույթներ՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումների համակարգը բարելավելու համար: Օրենքի նախագիծը նպատակ ունի պլանավորելու ստուգումների կազմակերպման եւ իրականացման ընթացակարգերը` ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ՝ այլ կարգավորում տալով ստուգումների անցկացման հաճախականությանը եւ դրանց կազմակերպմանը, ստուգումների արդյունքների ամփոփմանը եւ դրանց հետեւանքներին` կապված տնտեսավարող սուբյեկտին այս կամ այն ռիսկային խմբում ընդգրկելու եւ դրա հիման վրա հետագայում սուբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Ելնելով շարադրվածից` առաջարկում ենք ներկայացվող նախագծի դրույթները քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

6-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ ուuումնաuիրությունների արդյունքում կազմված արձանագրության ձեւը հարկային մարմնի ղեկավարի հրամանով կսահմանվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

     
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օրենքի /որոշում/ նախագծի ընդունման դեպքում

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում`

1.  Սոցիալական պաշտպանության բնագավառի ռազմավարական տեսանկյունից նախագիծն ունի բացասական ազդեցություն` նկատի ունենալով ստուգում իրականացնող մարմնի /ՀՀ աշխատանքի պետական տեսչություն/ կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման լիազորությունների սահմանափակումը:

2. Բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

նահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծի ընդունմամբ ավելի թափանցիկ կդառնա տեսչական գործընթացը, կնվազի ստուգումների իրականացման հետ կապված վարչարարությունը` պայմանավորված հետեւյալ հանքամանքներով.

  • Նախագծով առավել հստակեցվում եւ ամրագրվում են ստուգումների իրականացման ժամկետները:
  • Նախագծով նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների մոտ միաժամանակ կատարվող ստուգումների քանակության սահմանափակում` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում:
  • Նախագծով կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձանց համար սահմանվում է կարգապահական պատասխանատվություն` կրկնակի ստուգման արդյունքում այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) կամ այդ հիմքերով խախտումներ չհայտնաբերվելու դեպքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած թերությունների շտկման, ներքին հակասությունների վերացման եւ որոշ դրույթների գործնական կիրառելիության ապահովման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների, ծախսերի,  ինչպես նաեւ բյուջետային բնագավառում վարվող քաղաքականության վրա կլինի չեզոք: