ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծին կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է «անհամապատասխանության վերացման անհրաժեշտության» մասին, սակայն հիմնավորված չէ, թե ինչ անհամապատասխանության մասին է խոսքը: Բացի դրանից, անհասկանալի է նաեւ, թե նախագծով առաջարկվող դրույթներն ուժը կորցրած ճանաչելը եւ ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման` նախկինում գործող ընթացակարգի վերականգնումը որքանով են նպաստում  հիմնավորման մեջ նշված «մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառման ապահովմանը»:

Օրենսգրքի 38-րդ հոդվածի լրացված դրույթը բխում է օրենքի առաջ հավասարության սկզբունքի ապահովման եւ հնարավոր բոլոր սողանցքները փակելու անհրաժեշտությունից, քանի որ մինչեւ նշված դրույթի գործողության մեջ մտնելն օտարերկրյա պետությունում հաշվառված ավտոմեքենաները, որոնք շահագործվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված եւ մշտապես բնակվող անձանց պատկանող ավտոմեքենաների նկատմամբ ունեին մի շարք արտոնություններ, մասնավորապես՝

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային  հաղորդակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթեւ մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից, տուրքերից, ինչպես նաեւ սահմանված բոլոր հատուկ գանձումներից,

2) օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում  չեն վճարում գույքահարկ.

3) օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետությունում չեն ենթարկվում տեխնիկական զննման եւ չեն վճարում դրա անցկացման համար գանձվող վճարները.

4) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող՝ օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիրը կարող են կնքել նվազագույնը 10 օր ժամկետով, որի իրավունքը տրված չէ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաներին:

Ելնելով նշվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով 2011 թվականի փետրվարի 24-ին ընդունել է «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկեր տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 161-Ն  որոշումը, որով նախատեսված է նախկինում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրման ժամանակ հաշվարկված մաքսային վճարների վճարման համար բյուջետային անտոկոս վարկերի տրամադրման կարգը:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

                      

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների  հեղինակած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է,  որ Նախագիծը ուղղված է ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ապրանքների` մաքսային սահմանով տեղափոխման հարաբերությունների կարգավորմանը եւ առնչվում է վերոնշյալ ապրանքային շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացում պարզվել է, որ նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող, քանի որ սույն նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ համապատասխան ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակի, անուղղակի սահմանափակում կամ վերջինիս հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակում կամ սահմանափակման հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակում եւ դրա հնարավորություն չի առաջանում:

Հիմք ընդունելով վերոնշյալը արձանագրվել է նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը`

1. սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունի դրական ազդեցություն.

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ենթակա չէ լրամշակման:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ՀՀ մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը:
ախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից հանել Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ավտոմեքենաների ներմուծման ժամկետների սահմանափակումների վերաբերյալ դրույթները:

2. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ն
Ներկայացված նախագծի չընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում աճ տեղի կունենա, քանի որ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետություն մինչեւ ս.թ. փետրվարի 5-ը ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների վերահայտարարագրման ժամանակ կհավաքագրվեն նախկինում չվճարված մաքսային վճարները:

3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

Ներկայացված նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում ակնկալվող աճը տեղի չի ունենա:

Հաշվի առնելով վերոգրյալը, ներկայացված նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատվում է բացասական: