ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի, Վարդան Բոստանջյանի եւ Մարտին Սարգսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված նախագծով առաջարկվող, ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բնապահպանական վճարի դրույքաչափի հաշվարկման կարգը կամ մեխանիզմը կիրառման տեսանկյունից անորոշ է, բացակայում է դրույքաչափի հաշվարկման կոնկրետ բանաձեւը: Առաջարկությունը վերաբերում է բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտ հանդիսացող ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքի փաստացի ծավալների հաշվարկմանը: Առաջարկվող մոտեցումը ներդնելու համար անհրաժեշտ է  փոփոխություն կամ լրացում կատարել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում` սահմանելով ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտ հանդիսացող արտահոսքի փաստացի ծավալների հաշվարկման հատուկ կարգ:

Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում այն գործնականում կհանգեցնի տարամեկնաբանությունների, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության շրջանակներում լուծման ենթակա խնդիրը, ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական  անձանց համար բնապահպանական վճարների հաշվարկման եւ վճարման կարգավորման համար առաջարկում ենք ներկայացված նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության  (2006 թվականի դեկտեմբերի 20-ի  ՀՕ-245-Ն) օրենքի  5-րդ հոդվածի 4-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ջրային ավազան վնաuակար նյութերի եւ միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին եւ uույն oրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մաuով uահմանված դրույքաչափերին համապատաuխան` բացառությամբ uույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական  անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Սույն պարբերությունում նշված ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Կից ներկայացվող փաստաթղթում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա էական բացասական հետեւանքներ չեն առաջանում, իսկ նախագծով առաջարկվող արտոնությունը` նպաստելու է բնական ռեuուրuների արդյունավետ օգտագործմանը:

2. Բայց  դիտարկվող նորմատիվ իրավական ակտի նախագիծը  որոշակի խնդիրներ ունի բնապահպանության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքների, կանոնների եւ պահանջների համապատասխանության տեսանկյունից: Մասնավորապես օրենքի նախագծով առաջարկվող, ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բնապահպանական վճարի դրույքաչափի հաշվարկման կարգը կամ մեխանիզմը կիրառման տեսանկյունից անորոշ է, բացակայում է դրույքաչափի հաշվարկման կոնկրետ բանաձեւը: Առաջարկությունը վերաբերում է բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտ հանդիսացող ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքի փաստացի ծավալների հաշվարկմանը: Առաջարկվող մոտեցումը ներդնելու համար անհրաժեշտ է  սահմանել ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտ հանդիսացող արտահոսքի փաստացի ծավալների հաշվարկման հատուկ կարգ:

Ելնելով նշվածից եւ հաշվի առնելով այն, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում այն գործնականում կհանգեցնի տարամեկնաբանությունների, ներկայացված նախագծի ընդունումը գնահատվում է ոչ նպատակահարմար:

3. Միաժամանակ, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության շրջանակներում լուծման ենթակա խնդիրը, առաջարկվում է ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական  անձանց համար բնապահպանական վճարների հաշվարկման եւ վճարման հատուկ կարգ սահմանելու հարցերի կարգավորման նոր տարբերակ` խնդրո առարկա օրենքի նախագծում 1-ին հոդվածը շարադրելով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության  (20 դեկտեմբերի 2006 թվականի ՀՕ-245-Ն)  օրենքի  5-րդ հոդվածի 4-րդ մասը  շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ջրային ավազան վնաuակար նյութերի եւ միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքին եւ uույն oրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մաuով uահմանված դրույքաչափերին համապատաuխան, բացառությամբ uույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական  անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Սույն պարբերությունում նշված ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

4. Օրենքի նախագծի առաջարկվող տարբերակի ընդունման դեպքում նախագիծը բացասական հետեւանքներ չի առաջացնում, իսկ նախագծով առաջարկվող` ջրի որակի էկոլոգիական նորմերի պահպանությանը նպատակաուղղված, արտոնությունը էականորեն նպաստելու է բնական ռեuուրuների արդյունավետ օգտագործմանը եւ ջրային ռեսուրսների աղտոտման ծավալների նվազմանը:

5. Օրենքի  նախագծի առաջարկվող տարբերակը  համապատասխանում է բնապահպանության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, նորմերին, կանոններին եւ պահանջներին:

6. Օրենքի նախագծի առաջարկվող տարբերակի կիրարկման արդյունքում կանխատեuվող հետեւանքների գնահատման ժամանակացույցը`

  • նախնական գնահատում` օրենքն ուժի մեջ մտնելու եռամսյակին հաջորդող երկրորդ եռամսյակ,
  • վերջնական գնահատում` օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա չորրորդ եռամսյակ: