ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված հայտարարության Նախագծով առաջարկվում է է ընդունել Ազգային ժողովի հայտարարություն «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ», որի անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակների, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովը, լինելով ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը, իր հստակ դիրքորոշումը պետք է ներկայացնի երկու երկրների միջեւ սահմանների որոշման իրավաքաղաքական հիմքերի եւ սկզբունքների վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով միջազգային լավագույն փորձի վրա:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) եւ այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ    Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լինելով ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը իր հստակ դիրքորոշումը պետք է ներկայացնի երկու երկրների միջեւ սահմանների որոշման իրավաքաղաքական հիմքերի եւ սկզբունքների վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով միջազգային լավագույն փորձի վրա:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

22.04.2024թ.