ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-773-06.02.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7731 -06.02.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-773-06.02.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7731 -06.02.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի  61-րդ հոդվածի 18.1-ին մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ լրացումների արդյունքում հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման սուբյեկտների շրջանակը լայնացվում է, ընդգրկելով ոչ միայն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, այլ նաեւ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով եւ 2-րդ հոդվածով նախատեսված լրացումների դեպքում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունենալու կամ չունենալու հանգամանքի նշման, մասնավորապես՝ սուբյեկտների որոշակի գործառույթներ ունենալու հանագմանքով պայմանավորված տարբերակման անհրաժեշտությունը բացակայում է: 

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագրին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), 

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

20.02.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), 

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

20.02.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում նախատեսել նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն ստեղծել ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը, ինչպես նաեւ սահմանել գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:

Նախագծերի փաթեթը, ընդհանուր առմամբ, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերում որոշ վերաբաշման անհրաժեշտություն կարող է առաջանալ՝ կապված մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար հավելավճարի համակարգի ներդրման հետ:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.02.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ օրենքով գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- նախատեսել ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար, որպեսզի հնարավոր լինի սահմանել ատեստավորման տարբեր պայմաններ եւ հավելավճարների տարբեր չափեր` կախված մարտական խնդիրների իրականացման կամ պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունենալու կամ չունենալու հանգամանքից,

- հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն,

- սահմանել գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

2. Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից դիտողություններ չկան, սակայն Նախագծերի փաթեթում ներառված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:»: 

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվող լրացման վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ նշվում է. «... անցկացվող ատեստավորումները ցույց են տվել, որ առկա են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն անբավարար գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, իսկ գնահատման մյուս ուղղություններից ստացել է դրական գնահատական, որի պարագայում արդարացված է զինծառայողին համապատասխան անբավարար գնահատականը վերահանձնելու հնարավորության ընձեռումը, որպեսզի միայն մեկ «անբավարար» գնահատականի առկայությունը զինծառայողին չզրկի ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականներին համապատասխանող չափով հավելավճար ստանալու իրավունքից:»: Այսինքն, ըստ Հիմնավորման, Նախագծով առաջարկվող լրացման նպատակն է մեկ «անբավարար» գնահատականի առկայության դեպքում զինծառայողին վերահանձնելու հնարավորություն ընձեռել: Մինչդեռ, Նախագիծը չի արտահայտում Հիմնավորմամբ նշված նպատակը եւ վերախմբագրման ու հստակեցման կարիք ունի, քանի որ առաջարկվող լրացման բովանդակությունից չի բխում, որ խոսքը գնում է համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկ «անբավարար» գնահատական ստանալու դեպքում զինծառայողին ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն  ընձեռելուն:

Ուստի, կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասը անհրաժեշտ է ձեւակերպել այնպես, որպեսզի հստակ լինի, որ ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն տրվելու է այն զինծառայողին, ով համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկի դեպքում է «անբավարար» գնահատական ստացել:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծով սահմանել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկ «անբավարար» գնահատական ունեցող զինծառայողները ի՞նչ ժամկետում կարող են դիմել ատեստավորումը վերահանձնելու համար: 

Առաջարկում ենք նաեւ առանձին նախադասությամբ սահմանել, որ ատեստավորումը վերահանձնելու կարգը (ինչպես ատեստավորման կարգը) սահմանվում է Կառավարության կողմից:

3. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություւներ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

Նախագծերի փաթեթում ներառված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կարծում ենք, հստակեցման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումից ելնելով:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

13.02.2024թ.