ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի   (փաստաթղթային կոդ` Կ-744-14.12.2023-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի    (փաստաթղթային կոդ` Կ-7441 -14.12.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի   (փաստաթղթային կոդ` Կ-7442 -14.12.2023-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի   (փաստաթղթային կոդ` Կ-7443 -14.12.2023-ՊԻ-011/0) եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի   (փաստաթղթային կոդ` Կ-7444 -14.12.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-744-14.12.2023-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ `Կ-7441 -14.12.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7442 -14.12.2023-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7443 -14.12.2023-ՊԻ-011/0) եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7444 -14.12.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 

 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում են ՀՀ դատական համակարգում, դատախազությունում եւ քննչական մարմիններում սահմանել բարեվարքության մակարդակի ամրապնդմանը եւ զարգացմանը, ՀՀ միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների իրագործմանը, Կառավարության կողմից ընդունված ծրագրերով եւ ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների, բարեվարքության ուսումնասիրության գործող կառուցակարգերի կատարելագործմանը եւ զարգացմանն ուղղված իրավակարգավորումներ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

19.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառությունների իրագործման, Կառավարության կողմից ընդունված ծրագրերով եւ ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների, բարեվարքության ուսումնասիրության գործող կառուցակարգերի կատարելագործման եւ զարգացման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաեւ ներդնել նոր կարգավորումներ՝ ուղղված դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

-  քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում ինքնավար պաշտոնների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրված անձանց բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացնել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ,

-  դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացնել չորս տարին մեկ անգամ,

-  դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացնել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ,

-  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում դատավորի եւ դատախազի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ,

-  բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով,

-  բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական բնույթի եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում բարեվարքության ստուգում անցած անձի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի (ծառայողական քննության) արդյունքները (բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների) հրապարակել համապատասխան մարմինների եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջերում եւ այլն: 

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

19.12.2023թ.