ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-695-31.10.2023-ՏՀ-011/0), «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6951 -31.10.2023-ՏՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6952 -31.10.2023-ՏՀ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6953 -31.10.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-695-31.10.2023-ՏՀ-011/0), «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6951 -31.10.2023-ՏՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6952 -31.10.2023-ՏՀ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-6953 -31.10.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում»: Նշենք, որ հասկանալի չէ, թե Նախագծի կիրարկումն ապահովող ինչ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մասին է խոսքը, ինչ հարաբերություններ են կարգավորվում այդ ակտերով, ինչպես նաեւ՝ ում կողմից են դրանք ընդունվում: Առաջարկում ենք հստակեցնել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածը: 

Միաժամանակ առաջարկում ենք «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Նշենք որ այս դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված «ենթաօրենսդրական իրավական ակտերը» բառերին:

2.  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 23-րդ կետ, մինչդեռ նշենք, որ այդ մասն արդեն ունի 23-րդ կետը: Առաջարկում ենք շտկել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված կետի համարակալումը:

Նշենք, որ նմանատիպ խնդիր առկա է նաեւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, մասնավորապես՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ ունի 28-րդ կետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջանում է անհրաժեշտություն փոփոխություն կատարելու նաեւ այլ օրենքներում: Մասնավորապես՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունների արդյունքում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքից հանվում են «պետական պահուստ» հասկացությունը եւ դրա հետ կապված կարգավորումները: Հարկ է նկատել, սակայն, որ «պետական պահուստ» հասկացությունը շարունակում է կիրառվել Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներում: Ինչպես օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 213.2-րդ հոդվածում, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածում, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 3-րդ հոդվածում եւ այլն:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով, պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման եւ դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող դրույթները, իսկ այդ գույքի հետագա կառավարման գործառույթները փոխանցել ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը:

Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է նաեւ համապատասխան օրենքներում կատարել փոփոխություններ՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու եւ այդ գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու հանգամանքով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-ից 19-րդ հոդվածները: Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի  հետագա կառավարումն իրականացվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  կողմից: 

Առաջարկվում է նաեւ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 20-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.11.2023թ.