ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-238-20.04.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2381 - 20.04.2022-ՊԻ-011/0) եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2382 - 20.04.2022-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-238-20.04.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2381 - 20.04.2022-ՊԻ-011/0) եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2382 - 20.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:  
  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

11.05.2022թ.




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:» եւ «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո:

Նույնը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում շարադրված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանմանը:

2.  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին հղում այլեւս չի կատարվում:

Նույնը վերաբերելի է նաեւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:

3.  «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխանությունը ապահովելու նպատակով առաջարկում ենք այդ նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «2016» թվին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

11.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

11.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայասատանի Հանրապետության քրեակատարողական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանել դրույթ առ այն, որ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջները, ինչպես նաեւ սահամանել լիազորող նորմ առ այն, որ Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

27.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Նախագծերի փաթեթում ներառված՝

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեակատարողական օրենսգիրք) 113-րդ եւ 123-րդ հոդվածները, համապատասխանաբար՝ 7.1-րդ եւ 4-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«4. Սույն գլխում նախատեսված բժշկական հանձնաժողովը ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  (այսուհետ՝ Քրեական դատավարության օրենսգիրք) 151-րդ հոդվածի 3.2-րդ մասը հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ. 

«Սույն հոդվածով նախատեսված բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

««Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծով առաջարկվում է Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով.

«4.1. Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:»:

Այսպիսով, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- սահմանել, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նպատակ ունենալով ապահովել իրավական որոշակիության սկզբունքի պահսանջները.

- սահմանել լիազորող նորմ, ըստ որի Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

Հարկ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համապատասխան դրույթների (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մաս, 124-րդ հոդվածի 1-ին մաս, 125-րդ հոդվածի 1-ին մաս), պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառելու հարցը որոշելու նպատակով: Դատարանը պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը փոփոխում կամ դադարեցնում է հարկադրանքի այլ միջոց կիրառող հիմնարկի բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հարկադրանքի այլ միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը վերանում է: Տարափոխիկ հիվանդությամբ տառապող կամ վարակակիր, բուժման լրիվ կուրսը չանցած դատապարտյալի նկատմամբ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պատիժները կատարող հիմնարկները կիրառում են հարկադիր բուժում: 

Համաձայն վերոգրյալի, հարկ է նշել, որ քրեակատարողական եւ քրեական դատավարության օրենսգրքերում հիշյալ դրույթների կապակցությամբ հստակ ամրագրված չէ լիազորող նորմը, ըստ որի իրավական որոշակիության սկզբունքին համահունչ կամրագրվի, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.05.2022թ.