ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-212-25.03.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-212-25.03.2022-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

06.04.2022թ. 
 




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում «Վավերացնել 2019թ. հոկտեմբերի 1-ին ստորագրված» ձեւակերպման մեջ «թ.» տառն առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

06.04.2022թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

06.04.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Եվրասիական Տնտեսական Միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 1-ին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ երկրների միջեւ առեւտրային կապերի զարգացման եւ տնտեսական համագործակցության խրախուսման համար, վերացնել արգելքներն առեւտրում եւ ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: 

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ չի պարունակում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

05.04.2022թ.
 




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ փոխադարձ առեւտրային կապերի զարգացման եւ տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ արգելքներն առեւտրում եւ ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության, Սինգապուրի Հանրապետության միջեւ:

Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

01.04.2022թ.