ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-115-10.12.2021-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1151 -10.12.2021-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1152 -10.12.2021-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1153 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1154 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1155 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1156 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1157 -10.12.2021-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1158 -10.12.2021-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1159 -10.12.2021-ՊԻ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11510 -10.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-115-10.12.2021-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1151 -10.12.2021-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1152 -10.12.2021-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1153 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1154 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1155 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1156 -10.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1157 -10.12.2021-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1158 -10.12.2021-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1159 -10.12.2021-ՊԻ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11510 -10.12.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

16.12.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բացառել սույն փաթեթում ընդգրկված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը եւ կասեցումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացման ապահովումը: Ընդ որում, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումների՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Փաստորեն, ըստ գործող իրավակարգավորումների, համայնքի ղեկավարը, ում պարտականությունների թվում է նաեւ ինքնակամ շինարարության կանխարգելումը եւ կասեցումը, միեւնույն ժամանակ օրենսդրությամբ օժտված է համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման լիազորությամբ: Տվյալ հակասության վերացումն էլ հանդիսանում է Նախագծերի սույն փաթեթի գլխավոր նպատակը: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի  տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաեւ օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային եւ այլ փաստաթղթերի հիման վրա:

 Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

 -  արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը,

- նախատեսել կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարին եւ Երեւանի քաղաքապետին կվերապահվի  համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու եւ իրենց լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով նշված որոշման կատարման ապահովման իրավասություն,

- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման նկատմամբ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերապահել վերահսկողական լիազորություն, որն կիրականացվի համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման որոշման կայացման եւ որոշման կատարման ապահովման նկատմամբ,

- նախատեսել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից քանդման կամ ապամոնտաժման որոշում չընդունելու կամ նշված որոշման կատարումը չապահովելու դեպքում նշված լիազորությունները Տեսչական մարմնին փոխանցելու հնարավորություն, ինչպես նաեւ ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը եւ այլն: 

2.  Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում  եւ դրա վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը:

2.1. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում առաջարկվող լրացումներում կիրառվում է «կառույցի քանդման (ապամոնտաժման)» եւ «ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման)» ձեւակերպումները: 

Վերոգրյալի հետ կապված կցանկանայինք  նշել, որ փակագծերի մեջ որպես կանոն նշվում է նախորդ բառի բացատրությունը, մինչդեռ «քանդել» եւ «ապամոնտաժել» բառերն իմաստային առումով տարբեր են եւ միեւնույն միտքը չեն արտահայտում, ուստի կարծում ենք նպատակահարմար չէ «ապամոնտաժել» բառը նույնացնել «քանդել» բառի հետ: 

Որպես օրինակ նշենք, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման մասին» օրենքի 45-րդ հոդվածում կիրառված է «շինության քանդման (ոչնչացման)» եւ «շինությունը քանդված (ոչնչացված)» ձեւակերպումները:

Բացի այդ, Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգրքի  3151-րդ հոդվածի 1-ին մասում ««չքանդելը» բառից հետո լրացնել «կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը,» բառերը: Առաջարկվող լրացման արդյունքում ստացվում է հետեւյալը. «...շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը կամ տեղադրումը չդադարեցնելը եւ (կամ) անօրինական կառույցները չքանդելը կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը,... »:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծում «կառույցի քանդման (ապամոնտաժման)» եւ «ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման)» ձեւակերպումները համապատասխանաբար փոխարինել «կառույցի քանդման կամ ապատոնտաժման» եւ «ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման» ձեւակերպումներով: 

Նշված նկատառումը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս օրենքների նախագծերին, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի:

Եզրահանգում

Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք կունենա: 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-270) 

15.12.2021թ.