ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-094-18.11.2021-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0941 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0942 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0943 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-094-18.11.2021-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-0941 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0942 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0943 -18.11.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

08.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»  բառերը, ինչպես նաեւ  Նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության»  բառերը՝ հիմք  ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ  նախագծերի փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Երեւան քաղաքի ավագանու լիազորությունների շրջանակում ներառել նաեւ հանրային սննդի օբյեկտների հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում,  ձմեռային եւ ամառային սեզոնների հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով, նշված տարածքի օգտագործման կարգի, պայմանների ու սահմանափակումների սահմանումը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ հանրային սննդի օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մոտավոր նկարագրությունը, նվազագույն չափանիշները, մերժման հնարավոր դեպքերը սահմանված չեն որեւէ իրավական ակտով: Այսպես՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 3-րդ գլուխը վերաբերում է հանրային սննդի ծառայությունների ոլորտին, որտեղ որեւէ կարգավորում նախատեսված չէ հանրային սննդի ծառայության կազմակերպման սեզոնային առանձնահատկությունների վերաբերյալ, բացակայում են հանրային սննդի օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների տեղակայմանը ներկայացվող պահանջները եւ գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար համապատասխան թույլտվության առկայության պահանջը, բացակայում են կարգավորումները նաեւ պատմամշակութային հաստատություններից կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից հնարավոր հեռավորության կամ արգելքի վերաբերյալ դրույթները: Հետեւաբար, օրենքի միատեսակությունն ապահովելու եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով, առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում սահմանել կարգավորումներ հանրային սննդի օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում, ըստ սեզոնների, գործունեություն ծավալելու թույլտվության պահանջի, ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման հնարավոր դեպքերի եւ նվազագույն չափանիշների եւ պահանջների վերաբերյալ:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում  նախատեսվում է Երեւան քաղաքի ավագանու լիազորությունների շրջանակում լրացնել Երեւան քաղաքի ավագանու կողմից «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրման կարգի սահմանումը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված մի շարք թույլտվությունների տրման կարգերը օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են Կառավարության կողմից:  Բացի այդ  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված մասնավոր գերեզմանատան կազմակերպման եւ շահագործման թույլտվության տրամադրման կարգը Կառավարության կողմից սահմանվելու լիազորող նորմը սահմանված է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում, որի 19.1-ին հոդվածի համաձայն՝ «(...) մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանել  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրման կարգերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է 12-րդ կետ՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը  կատարել  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում համապատասխանաբար 13-րդ կետով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»:

5.  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 23-րդ եւ 24-րդ կետերով՝ սահմանելով տեղական տուրքի նոր տեսակներ: 

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

«Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

2) տեղական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. տեղական տուրքը,

(…)»:

Վերը ներկայացվածի լույսի ներքո առաջարկում ենք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվող տեղական տուրքերի գործողության ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ըստ որի՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից»: Մեջբերված նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  158-րդ հոդվածում լրացվող  36-րդ մասում տեսուչների բառի հոգնակի թվով կիրառմանը զուգահեռ փակագծերում եզակի թվի մասին նշում կատարելու դեպքերը:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-րդ եւ 37-րդ մասերը նոր խմբագրությամբ են շարադրվում, ինչի արդյունքում Օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-րդ եւ 37-րդ մասերով նախատեսված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելուն վերաբերող  կարգավորումները լրացվում են Օրենսգրքի 16916-րդ հոդվածում: Նշված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 158-րդ հոդվածի վերնագրում նշված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտին վերաբերող կարգավորումները բացակայում են նույն հոդվածի բովանդակությունից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Օրենսգրքի 158-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել նույն հոդվածի բովանդակությանը:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 162-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ոչ սահմանված տեղերում առեւտուր իրականացնելու համար նախատեսված տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով բարձրացվում է նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից  մինչեւ հարյուրապատիկի չափով:

Մինչդեռ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից որեւէ հիմնավորում նախատեսված չէ նշված տուգանքի չափի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը, ինչի արդյունքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում առանց թույլտվության (...) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու, իսկ հանրային սննդի օբյեկտներում` (...) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելու համար: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքով նախատոսվում է պատասխանատվություն սահմանել ոչ միայն ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների առանց թույլտվության վաճառքի կամ հանրային սննդի օբյեկտներում իրացման համար, այլեւ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝ առանց թույլտվության վաճառքի համար:

Նախ նշենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի  նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում տրված է ծխախոտային արտադրատեսակների նմանակի սահմանումը, որի համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակի նմանակը արտադրանք է, որը շփոթեցման աստիճան արտաքնապես (գույնով եւ ձեւով) նմանակում է ծխախոտային արտադրատեսակին, այսինքն ծխախոտային արտադրատեսակ չէ: Նույն օրենքի՝ ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները սահմանող 5-րդ հոդվածի 6-րդ մասով արգելք սահմանված է միայն ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության վաճառքի համար: Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ ծխախոտային արտադրատեսակների նմանակի վաճառքի համար թույլտվություն սահմանված չէ, հետեւաբար առանց թույլտվության ծխախոտային արտադրատեսակների նմանակի վաճառքի համար պատասխանատվություն չի կարող սահմանվել՝ առանց համապատասխան օրենքում արգելող դրույթը սահմանելու:

11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսվում առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական եւ (կամ) հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական եւ (կամ) հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու համար: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում առանց թույլտվության ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի համար սահմանված պատասխանատվությանը վերաբերող դրույթները դուրս են մնում կարգավորումից:

Մինչդեռ նշենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-18-րդ մասերը, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածը կարգավորումներ են նախատեսում որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանների, թույլտվության եւ արգելքների վերաբերյալ, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում առանց թույլտվության  հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում, ինչի արդյունքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի համապատասխան կարգավորումներն իմաստազրկվում են:

12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում անհրաժեշտ է նշել նաեւ նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածի վերնագիրը:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված փոփոխության արդյունքում հստակեցվում են Օրենսգրքի 158-րդ հոդվածի այն մասերը, որոնք ենթակա չեն տեղական ինքնակառավարման մարմնի քննությանը: Մինչդեռ նշենք, որ Օրենսգրքի մի շարք հոդվածներով 158-րդ հոդվածի մի շարք մասերի ենթակայությունը հանձնված է այլ իրավասու մարմիններին, սակայն նախատեսված չեն Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված բացառության մեջ, օրինակ՝ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Օրենսգրքի 2382-րդ հոդվածով 158-րդ հոդվածի մի շարք մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ տույժեր է նշանակում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը, մինչդեռ նշված բացառությունները եւս սահմանված չեն Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությամբ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի , Հարկային օրենսգրքի, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

08.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

08.12.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ տեղական տուրքերի գանձման արդյունավետությունը բարձրացնելու, բնակիչների եւ սպառողների իրավունքների պաշտպանությունը առեւտրի եւ սպասարկումների ոլորտում ապահովելու նպատակով  խստացնել վարչական պատասխանատվության համար կիրառվող միջոցները:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

1. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը? «տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն», այնինչ Փաթեթում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում օգտագործվում է «հանրային սննդի ծառայություն» բառակապակցությունը: Տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք օգտագործել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կիրառվող հասկացությունները: Նույն խնդիրն առկա է նաեւ Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում, ինչով պայմանավորված առաջարկվում է դրանցում եւս կատարել համանման փոփոխություն:

2. Փաթեթում ընդգրկված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով. «Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետեւյալ դրույքաչափերը  ???? համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տաս) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:»:   Կարծում ենք, նման ձեւակերպումը տարընթերցումների տեղիք է տալիս, քանի որ հասկանալի չէ, թե առաջարկվող դրույքաչափը վերաբերում է մե՞կ սեզոնին, թե՞ երկուսին միասին: Այս առումով, առաջարկում ենք հստակեցնել, թե նախատեսվող դրույքաչափը ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված: Դա նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջն է, համաձայն որի՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը հարկ վճարողների եւ հարկային մարմնի համար պետք է լինեն պարզ, հստակ եւ իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ:

3. Փաթեթը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ? «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճարը սահմանվում է որպես «Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար», իսկ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով տեղական վճարի տեսակ է սահմանվում նաեւ տեղական տուրքը: Հետեւաբար, ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումները տարածվում են նաեւ տեղական տուրքի վրա: Այսինքն, տեղական տուրքի սահմանում կամ դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հետեւաբար, Նախագիծը չի կարող ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել Փաթեթն ուժի մեջ մտցնելու ժամկետը՝ այն համապատասխանեցնելով Հարկային օրենսգրքի պահանջներին:

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

01.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փո?ոխություններ եւ լրացումներ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»:

2. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը նոր՝ 39-րդ եւ 40-րդ կետերով, ինչպես նաեւ 60-րդ հոդվածի 1-ին մասը՝ 3-րդ եւ 4-րդ մասերով:

Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է.

«39) սահմանում է Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները:»: 

Կարծում ենք, նշված դրույթը վերախմբագրման կարիք ունի՝ ձեւակերպման հստակությունն ապահովելու համար: Այդ նպատակով առաջարկում ենք լրացվող «39)» կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«39) սահմանում է Երեւանում հանրային սննդի ծառայության օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները:»:

2.1 Առաջարկում ենք նույն փոփոխությունը կատարել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում.

«4) Երեւան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայության օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:»:

2.2 Նույնաբովանդակ վերախմբագրումներ առաջարկում ենք կատարել նաեւ.

-  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ 2-րդ հոդվածում:

-  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում եւ 4-րդ հոդվածում:

3. Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները սոցիալական առումով վիճելի են, քանի որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 4-րդ հոդվածով հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար սահմանվում է տեղական տուրք՝ մեկ քառակուսի մետրի համար 10 (տաս) հազար դրամի չափով:

Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ նշվում է՝ «…բացօթյա սեզոնային սրճարանները Երեւան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաեւ զբոսաշրջիկներ: Բացօթյա սրճարանները դարձել են Երեւան քաղաքի այցեքարտը եւ յուրատեսակ խորհրդանիշը,…»: 

Բացօթյա սրճարանները եւ հանրային սննդի ծառայության օբյեկտները, միանշանակ, սոցիալական դրական ազդակներ են գեներացնում, դառնալով «յուրօրինակ միջավայր» հատկապես Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Մյուս կողմից, հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար տաս հազար դրամի չափով տեղական տուրքի սահմանումը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի մատուցվող ծառայությունների գները: 

Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավուրումը վերաբերում է ոչ միայն Երեւան քաղաքին, այլեւ մյուս՝ այդ թվում նաեւ սոցիալական տեսանկյունից լարվածության բարձր աստիճան ունեցող բնակավայրերին: 

Ի դեպ, խնդիրը երկկողմանի է եւ վերաբերում է ինչպես հանրային սննդի ոլորտում Նախագծերի փաթեթի ընդունումից հետո հնարավոր գնաճին, այնպես էլ զբաղվածության եւ աշխատատեղերի կրճատմանը՝ դրանից բխող սոցիալական բացասական հետեւանքներով:

Եզրահանգում

Ներկայացված առաջարկություններն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

24.11.2021