ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-084-08.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Արմեն Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-084-08.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

29.11.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» բառերը նշել չակերտների մեջ:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը լրացնել նոր՝ 13.3-րդ հոդվածով, այն է՝ «Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին:» Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ սեպտեմբերի 27-ը կսահմանվի Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր: Մինչդեռ առաջարկվող իրավակարգավորմամբ ամրագրված չէ այն հանգամանքը, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախատեսվող իրավակարգավորման մեջ «պատերազմի» բառից առաջ լրացնել «44-օրյա» ձեւակերպումը:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածով» բառից առաջ նշված «13.3» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «13.3-րդ» գրելաձեւով՝ ապահովելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

5. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 13.3-րդ հոդվածի համարակալման մեջ առաջարկում ենք հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…)»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Տ. Բադալյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

26.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Տ. Բադալյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

26.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր՝ 13.3 հոդվածով, ըստ որի՝ սեպտեմբերի 27-ը առաջարկվում է սահմանել «Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր:»:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

16.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ  2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր՝ 13.3 հոդվածով: Նախագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու պահանջով:

Նախագծով հեղինակներն առաջարկում են սեպտեմբերի 27-ը սահմանել ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր:

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

                                                                         Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿԹՐԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

12.11.2021