ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-079-28.10.2021-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-079-28.10.2021-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.11.2021թ.
 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

09.11.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

09.11.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացումը նպատակ ունի դյուրացնել երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության պայմանները՝ տեղեկատվության փոխանակման հարցում կիրառելով էլեկտրոնային եղանակը:

Համաձայնագրի վավերացմամբ Կողմ պետությունների իրավասու մարմինները՝

- էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը, եւ/կամ համաձայն տեխնիկական արձանագրությունների՝ տեղեկատվական համակարգերի ռեսուրսների անհատույց հասանելիությունը՝ իրենց կողմից համաձայնեցված ծավալով,

- կամրագրեն տեղեկատվության տրամադրումը, ձեռքբերումը եւ ոչնչացումը,

- կամրագրեն մյուս Կողմ պետության իրավասու մարմնի հասանելիությունը իրենց տեղեկատվական համակարգերի ռեսուրսներին,

- կապահովեն Համաձայնագրի շրջանակներում ձեռք բերվող տեղեկատվության անվտանգությունը՝ համաձայն յուրաքանչյուր Կողմ պետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք,

- Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը կօգտագործեն բացառապես ծառայողական նպատակներով եւ առանց տեղեկատվությունը տրամադրած Կողմ պետության իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնության չեն փոխանցի երրորդ կողմին,

- կպահպանեն տեղեկատվական անվտանգության պահանջները եւ տեղեկատվական համակարգերում աշխատանքի կանոնները:

Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, մասնավորապես՝ Համաձայնագրի 1-ին, 4-րդ եւ 7-րդ հոդվածները, որոնցով նախատեսվում են ծախսեր՝ կապված տեղեկատվական համակարգերի եւ ծրագրային տեխնիկական միջոցների ձեռքբերման եւ օգտագործման, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման հետ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

09.11.2021թ.
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի մայիսի 13-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը, որի վավերացումը/հաստատումը կնպաստի երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության պայմանների դյուրացմանը՝ տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառմանը:

Համաձայնագրի վավերացմամբ Կողմ պետությունների իրավասու մարմինները՝

- էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը, եւ/կամ համաձայն տեխնիկական արձանագրությունների՝ տեղեկատվական համակարգերի ռեսուրսների անհատույց հասանելիությունը՝ իրենց կողմից համաձայնեցված ծավալով,

-  կամրագրեն տեղեկատվության տրամադրումը, ձեռքբերումը եւ ոչնչացումը,

- կամրագրեն մյուս Կողմ պետության իրավասու մարմնի հասանելիությունը իրենց տեղեկատվական համակարգերի ռեսուրսներին,

- կապահովեն համաձայնագրի շրջանակներում ձեռք բերվող տեղեկատվության անվտանգությունը՝ համաձայն յուրաքանչյուր Կողմ պետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք,

- համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը կօգտագործեն բացառապես ծառայողական նպատակներով եւ առանց տեղեկատվությունը տրամադրած Կողմ պետության իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնության չեն փոխանցի երրորդ կողմին,

- կպահպանեն տեղեկատվական անվտանգության պահանջները եւ տեղեկատվական համակարգերում աշխատանքի կանոնները:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270)

04.11.2021թ.