ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-967-10.05.2021-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքնության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք, առկա չեն Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

24.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

 24.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Վարկային համաձայնագիր), որը ստորագրվել է 2021 թվականի փետրվարի 18-ին: Վարկային համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յոթ միլիոն չորս հարյուր հազար դոլար (7,400,000 ԱՄՆ դոլար), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով («Վարկ»), Վարկային համաձայնագրի Լրացում 1-ում նկարագրված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով, որի մարումն սկսվում է 2035 թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվում է 2045 թ. նոյեմբերի 15-ին: Վարկի փակման ամսաթիվը 2023 թ. փետրվարի 28-ն է: 

Ծրագրի նպատակն է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) մակարդակում եւ հղի մայրերի շրջանում ավելացնել ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հայտնաբերումը, ընտրված հիվանդանոցների արդյունավետության եւ որակի բարելավումը, COVID-19-ով պայմանավորված վտանգի հայտնաբերումը, կանխարգելումը եւ դրան արձագանքելը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

21.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թվականի փետրվարի 18-ին` մարզային առողջապահական համակարգի արդիականացման, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի ազգաբնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների բարելավման եւ դեռեւս 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ֆինանսավորման համաձայնագրով (ՀՀ կողմից վավերացվել է 2013 թվականի հունիսի 20-ին)՝ Վարկային ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման նպատակով:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ֆինանսավորման Համաձայնագրով նախատեսված Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ եւ ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում: Վարկային ծրագրի 2020թ. մարտի 6-ին ստորագրված փոփոխությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման եւ հագեցման աշխատանքները հանվեցին Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը: Արդյունքում նպատակահարմար է համարվել Վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

18.05.2021թ.