ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-947-23.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

10.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքնության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք, առկա չեն Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

10.05.2021թ.
 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

10.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին: Արձանագրությունը ստորագրել է 41 պետություն, վավերացրել է 5 պետություն:

Արձանագրությունը վավերացնելով՝ մասնակից պետությունները պարտավորվում են՝

- հնարավորություն ընձեռել Կոնվենցիայի ուժով ստեղծված Կոնվենցիոն հանձնաժողովին գնահատել կողմ հանդիսացող պետության կողմից Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը (մինչ այս կոչվում էր Խորհրդատվական հանձնաժողով),

- ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնական տվյալների մշակման թափանցիկությանը,

- նշանակել մեկ կամ մի քանի լիազոր մարմին եւ վերջիններիս անվանումը, հասցեն եւ իրավասությունը ներկայացնել ԵԽ գլխավոր քարտուղարին (ՀՀ դեպքում արդեն գոյություն ունի՝ Անձնական տվյալների գործակալությունը):

Կոնվենցիան փոփոխող արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

03.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան  փոփոխող արձանագրությունը, որը ըստ էության, փոփոխում է 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում կնքված կոնվենցիան: Արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2012 թվականի մայիսի 9-ին:

Արձանագրությունը կոչված է անձնական տվյալների մշակման ոլորտում առկա արդի իրողություններին եւ մարտահրավերներին համապատասխանեցնել Կոնվենցիայում զետեղված իրավական կարգավորումները: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կհամարվի Կոնվենցիային կից՝ Վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին:

Արձանագրության կարեւորությունը կայանում է նրանում, որ Կոնվենցիան, ստորագրված լինելով գրեթե 40 տարի առաջ՝ իր որոշակի կարգավորումներով այլեւս չի համապատասխանում անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետեւանքով ժամանակակից աշխարհում առաջ եկող մարտահրավերներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերում Կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ խմբագրելու անհրաժեշտություն:

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերահաստատի Եվրոպայի խորհրդի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնող եւ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարող երկրի իր համբավը:

Միեւնույն ժամանակ, Արձանագրությունը վավերացնելով, մասնակից պետությունները պարտավորվում են նաեւ՝

- ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնական տվյալների մշակման թափանցիկությանը,

- հնարավորություն ընձեռել Կոնվենցիայի ուժով ստեղծված Կոնվենցիոն հանձնաժողովին գնահատել կողմ հանդիսացող պետության կողմից Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը (մինչ այս կոչվում էր Խորհրդատվական հանձնաժողով), եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

04.05.2021թ.