ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Լիլիթ Մակունցի եւ Հրաչյա Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-916-30.03.2021-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9161 -30.03.2021-ԱՍ-011/0) օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱ Ն


21.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը :

2. Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 66-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում կատարվում են լրացումներ, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Հոդված 66.Զինծառայողների տրանսպորտային եւ հանգստի ապահովումը

1. Զինծառայողները, ինչպես նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները, Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

2. Զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Սույն մասի համաձայն` փոխհատուցվում են նաեւ զինծառայողի ամուսնու (կնոջ) եւ 18 տարին չլրացած երեխաների` զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը:

3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված անձանց ընտանիքի անդամները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինք , ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով:»:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող :

Օրենքի 6-րդ բաժինը վերաբերում է զինծառայողների դրամական ապահովությանը եւ սոցիալական ապահովությանը: Հարկ է նկատել, որ Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք են`

1) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք , որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի եւ 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների եւ 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները եւ այլն:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ` դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ նշվում է միայն հետեւյալը. «Նախագծով առաջարկվում է Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համատեքստում հարկ է նկատել, որ «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի համաձայն.

«1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է :

2. Աշխարհազորի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելը.

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության եւ ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

3. Աշխարհազորի կիրառումը ներառում է`

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը .

2) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին.

3) մասնակցությունը հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.

4) մասնակցությունը զորքերի եւ բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը եւ պաշտպանությանը.

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը: (…)»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 66-րդ հոդվածում կատարվող լրացումների տեքստում կիրառվում է «անձինք» եզրույթը: Հարկ է նկատել, որ Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից օգտվելու, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքի երաշխիքը նախատեսվում է միայն զինծառայողների (պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձանց ) համար, եւ նշում չի կատարվում նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ: Միաժամանակ` նույն իրավունքից կարող են օգտվել զինծառայողներին հավասարեցված այն անձինք, որոնց համար երաշխավորվում է Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը: Այսպիսով` Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասում պետք է նշում կատարվի զինծառայողների կամ որոշակի խումբ կազմող զինծառայողների (հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված զինծառայողների ) ընտանիքի անդամների վերաբերյալ: Բացի այդ, հարկ է նկատել, որ քննարկվող մասում փոփոխության կատարման դեպքում երաշխիքը կիրառելի կլինի նաեւ զինծառայողներին հավասարեցված անձանց ընտանիքի անդամների նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող տեքստում չկիրառել «անձինք» եզրույթը` իրավական որոշակիության ապահովման եւ Օրենքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս չգալու նպատակով:

Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասում որոշակի խումբ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից օգտվելու հնարավորություն նախատեսվում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց համար` համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով: Սույն մասում սոցիալական երաշխիքը արդեն իսկ նախատեսվում է զինծառայողների ընտանիքի անդամների համար, սակայն, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման արդյունքում որոշակի խումբ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից օգտվելու հնարավորություն նախատեսվում է նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված անձանց ընտանիքի անդամների եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց համար: Իրավական որոշակիության ապահովման եւ օրենքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս չգալու նպատակով` առաջարկում ենք քննարկվող լրացումը, որում կիրառվում է «անձինք» եզրույթը, չկատարել Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասում: Միաժամանակ, կարծում ենք, որ Օրենքում լրացվող կարգավորումների տեքստում` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտի մասին նշում կատարելիս անհրաժեշտ է հստակ նշում կատարել նրա կարգավիճակի վերաբերյալ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում սահմանաված չէ ընտանիքի անդամի հասկացությունը, որը կիրառելի կլինի Օրենքի բոլոր դրույթներում առկա կարգավորումների համար, միաժամանակ` Օրենքի մի շարք հոդվածներում սահմանվում է այդ հոդվածներում կիրառվող «ընտանիքի անդամի» հասկացությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Օրենքի 66-րդ հոդվածում սահմանել այդ հոդվածի իմաստով կիրառվող «ընտանիքի անդամի» հասկացությունը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Օրենքի` Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխության եւ լրացման ենթարկվող 67-րդ հոդվածին:

Բացի այդ, հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսվում է, որ օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է: Միաժամանակ` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվում, որ օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները , որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետեւանքով: Քննարկվող օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով «զինծառայող» հասկացության մեջ ներառվում է սուբյեկտների լայն շրջանակ`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ (կամ) այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ օրենքով սահմանված կարգով պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ու մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը .

2) տարածքային պաշտպանությանը ներգրավված եւ մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (այսուհետ` կամավորագրված անձ): Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշված նպատակը` կարծում ենք, սուբյեկտների առավել լայն շրջանակի սոցիալական երաշխիքներ տրամադրելու կարգավորումները առավել նպատակահարմար է նախատեսել առանձին օրենքով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 67-րդ հոդվածի վերնագիրը .

«Հոդված 67. Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները կրթության եւ մշակույթի ոլորտում»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով` Օրենքի 67-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող վերնագրից առաջարկում ենք հանել «Հոդված 67.» բառը, թիվը եւ կետադրական նշանը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերը` օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը, օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, որոնք համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող նոր` 2-րդ մասի կետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ` հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի, եւ 7-րդ` օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով, հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով, մասերի պահանջներին:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվոմ է նոր` 2-րդ մաս, որի համաձայն.

«2. Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝

ա)դպրոցական դասագրքերը ստանում են անվճար.

բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ) , Երեւան քաղաքաում ընդունելության հերթացանկում օգտվում ենառաջնահերթությունից.

գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն).

դ ) Ա նվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ.»:

4.1. Սույն եզրակացության նախորդ կետերում կատարված դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասի «մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները» ձեւակերպմամբ նախատեսվող մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու սուբյեկտին վերաբերող կարգավորմանը, դրանում կիրառվող «անձանց» եւ «ընտանիքի անդամներ» հասկացություններին:

4.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասի «բ» կետում կիրառվում է «համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ)» ձեւակերպումը:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) եւ (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային եւ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական եւ ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության եւ արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբա՟ժա՟նու՟մում), երեխայի կրթության եւ զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տ"սակ՟ների լինում են՝

1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

2) մսուր - մանկապարտեզ ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որեւէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածում առկա հաս՟կա՟ցու՟թյունները եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակներն` առա՟ջար՟կում ենք Նա՟խագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասի «բ» կետում հստակեցնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների շրջանակը եւ տեսակները:

5. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրք ի (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) 230-րդ եւ 245-րդ հոդվածների 1-ին մասերում կատարվող լրացումների արդյունքում նա՟խատես՟վում են անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցի գույքահարկից ազատման ենթակա նոր օբյեկտներ, մասնավորապես` նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`

( … )

12.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատ՟կանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը:»:

«1. Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են`

( … )

3.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբիի հաշմանդամություն ստացած վարորդական վկայական ունեցող անձանց սեփա՟կա՟նության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը:»:

Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհ՟ված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բա՟ցա՟կա՟յող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրա՟վուն՟քով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչեւ այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչեւ հարկ՟ման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը :

Նույ՟նական կարգավորում նախատեսված է նաեւ Օրենսգրքի` փոխադրամիջոցների գույքահարկի արտո՟նություններին վերաբերող 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքում առկա ձեւակերպումներում կիրառվող եզրույթները` «զոհված», «ծա՟ռա՟յողական պարտականությունները կատարելիս», հնարավորություն են տալիս հստակեցնելու ան՟ձանց շրջանակը, որոնց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը եւ փոխադրամիջոցը կա՟րող են ազատվել հարկերից: Սակայն, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար՟տա՟կան գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած» ձեւակերպումը, կարծում ենք, որոշակիացման կարիք ունի: Մասնավորապես` կարծում ենք, որ պետք հստակորեն նշվի, որ խոսքը Հա՟յաս՟տանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ընթացքում կամ հա՟տուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով հաշմանդամություն ստացած անձանց մասին է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում, սակայն, անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշակիացնել Նախագծերի փաթեթով«Զինվորական ծառայության եւ զին՟՟ծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս՟գրքում լրացվող կարգավորումներում առկա որոշ ձեւակերպումներ:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների հա՟մապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Նախա՟դպրոցական կրթության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան
(հեռ. ՝ 011-513-248)

21.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան
(հեռ. ՝ 011-513-248)

21.04.2021թ.







Ֆինանսատնտեսագ
իտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալականերաշխիքներ: Նախագծերի փաթեթն ունի ընդգծված սոցիալական նշանակություն: Քանի որ փաթեթը առաջացնում է բյուջետային ծախսեր, առաջարկում ենք այն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2022 թվականի հունվարի 1-ից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգ ում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217)

15.04.2021 թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթում ընգրկված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարելով լրացումներ եւ փոփոխություններ՝ կսահմանվեն կրթության եւ մշակույթի ոլորտում մի շարք սոցիալական երաշխիքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությոնների ժամանակ զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքի անդամների համար, մասնավորապես, անվճար կարող են հաճախել համայնքային նախակրթարաններ, (մանկապարտեզներ), կարող են օգտվել ընդունելության հերթացանկում առաջնահերթությունից, անվճար կարող են ստանալ դպրոցական դասագրքերը, ինպես նաեւ անվճար այցելել պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ, եւ այլ մշակութային հաստատություններ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությոնների ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց կտրվի անշարժ գույքի հարկման արտոնություներ՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի նկատմամբ:

Կսահմանվեն արտոնություններ նաեւ վերոնշյալ անձանց վարորդական վկայական ունեցող սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների նկատմամբ:

Նախագծերի փաթեթը կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ունի սոցիալական ուղղվածություն, որը դրականորեն կանրադառնա վերոնշյալ խմբի անձանց համար:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

20.04.2021թ.