ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-845-22.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արտակ Մանուկյան կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: 

Իրավական փորձաքննությ անարդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ (…) եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույն օրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ (…) անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, երբ լրացուցիչ վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին»?

Հարկ է նկատել, որ նշված ձեւակերպումը բավարար չափով որոշակի կարգավորում չի նախատեսում, եւ նման ձեւակերպմամբ Օրենսգրքի համապատասխան դրույթի կիրառումը կարող է խնդիրներ առաջացնել: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության հիմքում դրված է այն գաղափարը, որ իրավախախտումների խստության աստիճանները հստակ զանազանելի եւ համեմատելի են, այսինքն՝ ցանկացած իրավիճակում պարզ է լինելու, թե որ տույժն է առավել խիստը, մինչդեռ Օրենսգրքով նախատեսված մի շարք տույժերի խստությունը, որոնք դրամական միջոցով արտահայտված չեն հնարավոր չէ պարզել, օրինակ՝ տուգանային միավոր տույժը կամ տրանսպորտային միջոցների վարելու իրավունքի կասեցում տույժը: Պարզ չէ կարգավորումը նաեւ այն դեպքերի համար, օրինակ, երբ անձը կատարել է մեկից ավելի նույն կամ նույն տեսակի կամ չափի պատասխամատվությունը նախատեսող վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից:

Միաժամանակ հարկ է նկատել, որ հնարավոր են իրավիճակներ, երբ մի իրավախախտման համար նախատեսված վարչական տույժ համարվող տուգանքի ստորին սահմանը կարող է համարվել խիստ տույժ, սակայն վերին սահմանի դեպքում այդ իրավախախտման համար նախատեսված տուգանքի չափը՝ մյուս իրավախախտման համար նախատեսված տուգանքի հետ համեմատության դեպքում կարող է դիտարկվել նվազ խիստ տույժ: Օրինակ՝ առողջապահական տեսչական մարմնի կողմից քննվող Օրենսգրքի 47.25-րդ հոդվածով տույժ համարվող տուգանքի ստորին սահմանը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով է սահմանված, առավելագույն սահմանը՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ նույն մարմնի կողմից քննվող 47.24-րդ հոդվածով՝ տուգանքի ստորին սահմանը սահմանված է նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, առավելագույն սահմանը՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով: Տվյալ պարագայում հասկանալի չէ՝ նշված տույժերից որն է առավել խիստ:

Այսպես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքում տույժերի աստիճանակարգությունը միանշանակ չէ, Նախագծով նախատեսված փոփոխությունը կարող է առաջացնել տարակարծություններ: Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին? Բացի այդ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Սահմանադրական դատարանը իր 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ 630 որոշման 11-րդ կետի  6-րդ պարբերությունում տրված սահմանադրական դատարանի դիրքորոշման համաձայն՝ « (...)օրենքը պետք է համապատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որեւէ իրավական նորմ չի կարող համարվել, օրենք, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել այնպիսի հստակ եւ որոշակի կարգավորում, որը թույլ կտա անձին իր վարքագիծը համատեղել օրենքի դրույթների հետ՝ ապահովելով անհրաժեշտ ծավալի որոշակիություն?

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝«Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունները համարակալել: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում հղում է կատարվում նույն հոդվածի 3-րդ մասին. «Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է նվազ խիստտույժն ավելի խիստտույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույնօրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի»:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել նաեւ հետեւյալ դիտարկումը.

Օրենսգրքի 35-րդ հոդվածով մինչեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումը նախատեսվում էր հետեւյալ կարգավորումը. «Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:»:

Օրենքի 7-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, որի վերաբերյալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ դիտարկումները բացակայում են:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվում են միայն հետեւյալ դիտարկումները՝ «Գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի:

Նախագծով առաջարկվում է՝ «բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստտույժն ավելի խիստտույժով կլանելու միջոցով:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք Օրենսգրքում կատարվող փոփոխությունունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, մասնավորապես՝ անհրաժեշտ է վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում որդեգրվող սկզբունքի վերաբերյալ նախատեսել՝ դրա նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը հիմնավորող դիտարկումներ:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի առաջին պարբերությունում նշում է կատարվում նույն հոդվածով նախատեսված բացառություն համարվող դեպքերի մասին, մինչդեռ, հարկ է նկատել, որ բացառություն նախատեսվում է միայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժիմեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչշուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժիմեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժիմեջմտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:(…)»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածը նախատեսում է նույն մարմնի կողմից միեւնույն անձի կողմից կատարված մի քանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը միաժամանակ քննելու դեպքում վերջնական տույժ նշանակելու իրավահարաբերություններում նոր կարգավորում, որի համար, կարծում ենք, անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Եզրահանգում

Ամփոփլեով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության որոշակիության սկզբունմքին: 

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

12.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

12.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-845-22.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է բացառությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Առաջարկության ներկայացումը պայմանավորված է նրանով, որ գործող կարգավորումը, Նախագծի հեղինակների կարծիքով, էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

27.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-845-22.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Գաբրիելյանի եւ Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Հեղինակների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերում, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, եւ որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակել նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

2. Ըստ Նախագծի հոդված 1-ի. «Անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է  նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույն օրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ սույն  հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի»:

Անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող? ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում լրացուցիչ վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին»:»:

Մեր կարծիքով, նման մոտեցումն արդարացված չէ հետեւյալ պատճառաբանություններով:

- Ամեն մի իրավախախտման համար սահմանվում է կոնկրետ վարչական տույժ` որպես դրա կանխարգելիչ գործիք: 

Մինչդեռ, վերոհիշյալ խմբագրությամբ ընդունման դեպքում խախտվում է ոչ միայն նշված սկզբունքը, այլ նաեւ անձի մոտ առաջանում է նոր վարչական իրավախախտում կատարելու «գայթակղություն», քանի որ դրա համար օրենսդրությամբ սահմանված վարչական տույժը դրանից հետո կլանվելու է ավելի խիստ տույժով:

- Որպես բացառություն են սահմանվում այն դեպքերը, երբ անձի նկատմամբ կիրառվում է տուգանային միավորի ձեւով վարչական տույժ: 

Մեր կարծիքով, այս մոտեցումն ընդունելի չէ, քանի որ կան բազմաթիվ իրավախախտումներ, որոնց համար օրենսդրությամբ նախատեսվում է միայն վարչական տույժ: Տվյալ պարագայում, օրենսդրությամբ որոշակի անձանց կտրվի իրավախախտում կատարելու եւ չպատժվելու «արտոնություն», ինչը, կարծում ենք, հետագայում կվերածվի վարչական իրավախախտումներ կատարելու անպատժելիության:

- Նախագծով սահմանվում է, որ վերջնական տույժը նշանակվում է  նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: 

Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարած վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված լրացուցիչ տույժերից մեկը: Մեր կարծիքով, հստակեցման կարիք կլինի, թե երկուսից ավելի տույժերից ո՞ր մեկը կմիացվի հիմնական տույժին: Հակառակ դեպքում պարզ չէ, թե ու՞մ հայեցողությամբ է վերջնական որոշում կայացվելու:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, տարընթերցումների տեղիք են տալիս, ինչի հետեւանքով, կարծում ենք, պատասխանատվության կիրառվելիք միջոցները կարող են սուբյեկտիվ դրսեւորումների պատճառ հանդիսանալ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

29.01.2021