ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում նոր 23-րդ եւ 24-րդ կետեր, 124-րդ հոդվածում նոր 4-րդ մաս եւ 147-րդ հոդվածի 1-ին մասում նոր 40-րդ կետ լրացնելու արդյունքում առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար ստեղծել հնարավորություն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

21.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

21.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

21.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1) շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ մինչեւ անհուսալի ճանաչվելը եւ անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում,

2) ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված ակտիվները (ներառյալ՝ տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում,

3) եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտ է համարվում ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ (կամ) վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձանց եկամուտները:

1. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

2. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը, չնայած տեսականորեն պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ կորուստների առաջացմանը, հնարավորություն կստեղծի, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

21.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Մասնավորապես՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվի ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց նկատմամբ ձեւավորված եւ Կառավարության լիազորած մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ մինչեւ անհուսալի ճանաչվելը եւ անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ ներվելու դեպքում:

Նախագծի ընդունման դեպքում այն կարող է ունենալ սոցիալական դրական ազդեցություն՝ վարկային պարտավորությունների ներմամբ պայմանավորված:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360)

21.10.2020թ.