ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագ?ծ? (փաստաթղթային կոդ` Կ-756-08.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 17,9 մլն եվրո վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակը, օգտագործումը ու հասանելիությունը բարելավելու նպատակով: 

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1547 որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի  Հանրապետության  եւ  Վերակառուցման  եւ  զարգացման  միջազգային    բանկի    միջեւ    2020    թվականի    ապրիլի    21-ին    ստորագրված «Սոցիալական  ներդրումների  եւ  տեղական  զարգացման  ծրագրի  համար  լրացուցիչ   ֆինանսավորում»   վարկային   համաձայնագրում ամրագրված   պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:         Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

20.10.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-756-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

17.10.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

17.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-756-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակը համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման եւ հասանելիության բարելավումն է, որի նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17,9 մլն. եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.

- Համաձայնագրի հոդված 2-ի 2.01 կետի համաձայն` ՎԶՄԲ-ն ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, 

- տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: 6-ամսյա EURIBOR-ի դրույքաչափը 2020 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ կազմում է -0.498 %, 

- վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա օգտվելու Վարկային համաձայնագրով նախատեսված արտոնյալ պայմաններով վարկային միջոցներից: 

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

20.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-756-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Համաձայն Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Երեւանում 2020 թվականի ապրիլի 21-ին: 

Համաձայնագրի նպատակը համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման եւ հասանելիության բարելավումն է:

Այդ նպատակով Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17,900,000 (տասնյոթ միլիոն ինը հարյուր հազար) եվրո լրացուցիչ ֆինանսավորում:

Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հանդիսանում է 2015 թվականի ապրիլի 8-ին ՀՀ-ի եւ ՎԶՄԲ-ի միջեւ ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը, որը հատկացվել էր Հայաստանի խոցելի համայնքներում 100 համայնքային ներդրումային միկրոծրագրերի իրականացման (մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի մատակարարում, առաջնային առողջապահական հաստատություններ եւ այլն), ինչպես նաեւ տարածքային բարեփոխումների շրջանակներում խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ենթածրագրերի իրականացման համար:

Համաձայնագիրը պարունակում է մի քանի բաղադրիչներ.

գ Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ կարողությունների ստեղծմանը (ընդհանուր արժեքը` 6,2 մլն եվրո, որից վարկային միջոցներից` 4,5 մլն եվրո): Նախատեսվում է համայնքային միկրոծրագրերի իրականացում՝ կրթական, առողջապահական եւ սոցիալական ենթակառուցվածքների (օրինակ` դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական կլինիկաների, համայնքահեն կենտրոնների, մարզասրահների եւ խաղահրապարակների) կառուցում, վերանորոգում, վերականգնում եւ/կամ ընդլայնում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրում/հիմնանորոգում, գյուղերում ոռոգման եւ էլեկտրաֆիկացման փոքր աշխատանքների իրականացում եւ հանրային ենթակառուցվածքների համար էներգաարդյունավետ լուծումների ներդրում:

գ Տեխնիկական աջակցության տրամադրում` միկրոծրագրերի պատշաճ նախագծում եւ վերահսկողություն ապահովելու համար եւ համայնքներում ինստիտուցիոնալ եւ ֆինանսական կարողությունների ստեղծում:

գ Գույքի եւ սարքավորումների տրամադրում ենթակառուցվածքային ներդրումների շահառու միկրոծրագրերի համար, ինչպիսիք են օրինակ` հիմնանորոգված դպրոցները, մանկապարտեզները եւ համայնքային կենտրոնները, ինչպես նաեւ սոցիալական այլ ենթակառուցվածքների համար` ըստ սահմանված չափանիշների:

Վարկային Համաձայնագրի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: 

2. Հաշվի առնելով վերոհիշյալ ծրագրերի կարեւոր նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման գործում՝ Համաձայնագրի վավերացումը, մեր կարծիքով, կունենա դրական ազդեցություն համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման եւ հասանելիության բարելավման գործում, դրանով իսկ դրական ազդեցություն թողնելով բնակչության սոցիալական վիճակի վրա:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

19.10.2020թ.