ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-697-24.07.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ ը ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության կապակցությամբ նշենք հետեւյալը.

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդված ի 1-ին մասով սահմանված են դատական կարգադրիչների ծառայության խնդիրները.

«1) դատավորի, դատարանում եւ արտագնա նիստի անցկացման վայրում, ինչպես նաեւ դրա սպասարկման տարածքում գտնվող դատական ծառայողների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից ,

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը,

3) Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաեւ շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, ինչպես նաեւ դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից»:

Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Դատական կարգադրիչն իր լիազորություններն իրականացնելու նպատակով իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք »:

Դատական կարգադրիչների ծառայության խնդիրների բնույթը հաշվի առնելով, ծառայության կարեւորությունն ընդգծելու նկատառումով՝ Օրենքի 75-րդ հոդվածով նախատեսվել է դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովության նկատմամբ հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները կիրառելու իրավադրույթը: Այդ կերպ, դատական կարգադրիչները հնարավորություն են ստացել դատական ակտերի հարկադիր կատարողների եւ քրեակատարողական ծառայողների նման ստանալու զինվորական կենսաթոշակ:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն իրականացվելու է ընդհանուր հիմունքներով , այն է` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով աշխատանքային կենսաթոշակ նշանակվելու միջոցով:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նկատել, որ Օրենքի 75-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչելու միջոցով միայն դատական կարգադրիչներին զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից զրկելու անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ: Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչ օբյեկտիվ հիմքով է պայմանավորված նրանց զինվորական կենսաթոշակի իրավունքից զրկելը այն պայմաններում, երբ պահպանվում է դատական ակտերի հարկադիր կատարողների եւ քրեակատարողական ծառայողների զինվորական կենսաթոշակի իրավունքը:

Իբրեւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության առանցք դիտարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի տրամաբանության համատեքստում դատական կարգադրիչի` զինծառայողին հավասարեցված անձ չլինելու հանգամանքը: Այսինքն՝ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է դատական կարգադրիչներին զինվորական կենսաթոշակ նշանակելու անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգերի բացակայությամբ:

Հաշվի առնելով դատական կարգադրիչների ծառայության առջեւ դրված խնդիրները եւ այս ծառայության բնույթը՝ կարծում ենք, գործող կարգավորումների պայմաններում առավել նպատակահարմար է դատական կարգադրիչների համար կենսաթոշակային ապահովության վատթարացնող պայմանների սահմանման փոխարեն փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում` դատական կարգադրիչին դիտարկելով իբրեւ զինծառայողին հավասարեցված անձ, ճիշտ նույն տրամաբանությամբ, որը նախատեսված է քրեակատարողական ծառայողների եւ հարկադիր կատարողների համար:

Նշված փոփոխությունը կատար ե լու արդյունքում անհրաժեշտ է նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ, 18-րդ, 31-րդ, 41-րդ հոդվածներում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագծով կատարվող փոփոխության նպատակահարմարությունը լ րացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)

14.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)

14.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-697-24.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծ
ի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացումը պայմանավորված է զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակեցման անհրաժեշտությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք` չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:

Հարկ է նկատի ունենալ, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 30-ին եւ մինչ այժմ չի կիրառվել, ըստ այդմ` դատական կարգադրիչների ծառայությունից ազատված որեւէ անձ զինվորական կենսաթոշակ նշանակելու համար չի դիմել:

Հաշվի առնելով վերը նշվածը`առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում, այն է` ուժը կորցրած ճանաչել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով նրանց կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կհստակեցնի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

31.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-697-24.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակնէ հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք` չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 30-ին եւ մինչ այժմ չի կիրառվել. դատական կարգադրիչների ծառայությունից ազատված որեւէ անձ զինվորական կենսաթոշակ նշանակելու համար չի դիմել:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետերի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 75-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել, համաձայն որի. « Դ ատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:», ինչի արդյունքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը կիրականացվի ընդհանուր հիմունքներով:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված որոշ փաստարկներ առաջին հայացքիցհիմնավոր են թվում, սակայն հարկ է նկատի ունենալ նաեւ այլ հանգամանքներ:

Նախագիծը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ կապված այն հանգամանքի հետ, որ եթե «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել եւ դատական կարգադրիչների ծառայությունից ազատված որեւէ անձ զինվորական կենսաթոշակ նշանակելու համար չի դիմել, ապա օ րենքի համապատասխան դրույթը կարելի է ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, եթե դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվեն հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները (ներկայիս իրավակարգավորումներով դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք), ապա վերջիններիս սոցիալական վիճակը համեմատաբար ավելի բարելավված կլինի, քան եթե կենսաթոշակային ապահովությունն իրականացվի ընդհանուր հիմունքներով:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում, ապա կարծում ենք, հնարավոր է բացերը կարգավորել գործող օրենսդրության շրջանակներում համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելով:

Կարծում ենք նաեւ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատական կարգադրիչները արդարադատության իրականացմանը նպաստելու, օժանդակելու ծառայություն են իրականացնում:


Եզրակացություն

Նախագծի ընդունման դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ, ինչը, մեր կարծիքով, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

04.08.2020թ.