ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-693-21.07.2020-ՊԻ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ «1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը` բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի հիման վրա, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է, որ տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունները դադարում են, իսկ եթե գույքային իրավունքի ձեռք բերման համար հիմք հանդիսացած պայմանագրով կամ օրենքով պայմանագրի ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման վերաբերյալ պայման սահմանված չէ, ապա նման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագրի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել պայմանագրի կողմերի համատեղ դիմումի, պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի կամ դատական ակտի, իսկ անշարժ գույքի վարձակալության եւ անշարժ գույքի անհատույց օգտագործմանպայմանագրերի դեպքում նաեւ կողմերից որեւէ մեկի դիմումի եւ օրենքով սահմանված ժամկետում մյուս կողմին պայմանագրի դադարեցման մասին ծանուցելու փաստը հաստատող ապացույցի հիման վրա »:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված «ծանուցելու» բառը փոխարինել «տեղեկացնելու» բառով՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված տերմինը՝ «Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով , եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Բացի այդ, կարծում ենք «օրենքով սահմանված ժամկետում մյուս կողմին պայմանագրի դադարեցման մասին ծանուցելու փաստը հաստատող ապացույց» հասկացությունը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ դիմում ներկայացնող կողմի եւ պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի համար ծանուցելու փաստը հաստատող ապացույց համարվող նյութերի շրջանակը պետք է լինի բավարար չափով որոշակի, որպեսզի նրանք կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Հարկ է նկատել, որ եթե անշարժ գույքի վարձակալության եւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի մի կողմի մյուս կողմին ծանուցելու փաստը հաստատող ապացույցը, կողմի դիմումի հետ միասին ներկայացվում է պետական գրանցում իրականացնող պետական լիազոր մարմնին, որի հիման վրա գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, ապա պետական գրանցում իրականացնող պետական մարմինը պետք է ստուգի պայմանագրի կողմի պատշաճ ծանուցվելու փաստը հաստատված լինելու հանգամանքը: Հետեւաբար, կարծում ենք, որ կարգավորման մեջ պետք է որոշակիորեն նշված լինի փաստաթուղթը եւ դրան ներկայացվող պահանջները, ինչը հնարավորություն կտա հասցեատեր սուբյեկտներին այն ընդունել որպես ապացույց: Փաստաթղթի վերաբերյալ որոշակիացված նշումը հնարավորություն կտա նաեւ բացառելու պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից ներկայացված նյութն ապացույց դիտարկելու կամ չդիտարկելու գնահատողական լիազորության իրականացումը:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը »:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետեւ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օ րենքին այլեւս անդրադարձ չի կատարվում:

4. Առաջարկում ենք նոր կարգավորման նախատեսումը կատարել լրացման միջոցով, քանի որ Նախագծով Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում լրացվում են նոր բառեր՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով »:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

11.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

11 .08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-693-21.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի վարձակալության եւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի դեպքերում հնարավորություն տալ ուժը կորցրած ճանաչել հիշյալ պայմանագրերի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը գործող իրավակարգավորումներից բացի նաեւ կողմերից որեւէ մեկի դիմումի եւ օրենքով սահմանված ժամկետում մյուս կողմին պայմանագրի դադարեցման մասին ծանուցելու փաստը հաստատող ապացույցիներկայացման հիման վրա, այն դեպքում, երբ գույքային իրավունքի ձեռք բերման համար հիմք հանդիսացած պայմանագրով կամ օրենքով պայմանագրի ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման վերաբերյալ պայման սահմանված չէ:

Մինչդեռ ներկայիս կարգավորմամբ հիշյալ պայմանագրերի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն պայմանագրի կողմերի համատեղ դիմումի, պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի կամ դատական ակտի հիման վրա:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագրի եւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կողմերը կկարողանան լիարժեք իրացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքը, այն է`միակողմանի, օրենքով սահմանված ժամկետներում մյուս կողմին պայմանագրից հրաժարվելու ցանկության մասինտեղեկացնելուց հետո, դադարեցնել պայմանագիրը, այդ թվում` նաեւ ուժը կորցրած ճանաչելով պայմանագրի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծ ը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծ ը ֆինանսատնտեսագիտական հիմնախնիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Նախագծ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծ ի ընդունումը կապահովի դրված խնդրի լուծումը եւ կնպաստի տվյալ հարցի հետ կապված իրավակարգավորումների հստակեցմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(Հեռ.՝ 011-513-668)

28. 0 7 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-693-21.07.2020-ՊԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ:



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, օրենքով հիմք համարել նաեւ անշարժ գույքի վարձակալության եւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի դեպքում, եթե կողմերից որեւէ մեկը դիմել է օրենքով սահմանված ժամկետում մյուս կողմին պայմանագրի դադարեցման համար եւ առկա է դրա մասին ծանուցելու փաստը հաստատող ապացույց:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրի եւ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կողմերին օրենքով սահմանված կարգով իրավունք վերապահել միակողմանի դադարեցնել պայմանագիրը, այդ թվում նաեւ ուժը կորցրած ճանաչել պայմանագրի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

28.07.2020թ.