ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-692-21.07.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6921 -21.07.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում վաճառողի համար սահմանել սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը տեսանելի վայրում փակցնելու պարտականություն: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նշված լրացմամբ նախատեսվում է կարգավորել այն հիմնախնդիրը, որ առեւտրի իրականացման վայրերում առանց որեւէ հիմնավորման հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը : Մինչդեռ, հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամփոխարինելու գնորդի իրավունքը, եւ վաճառողի կողմից այդ պահանջը բավարարելու պարտականությունը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդված), հետեւաբար ընդամենը տեղեկատվությունը չփակցնելու համար վարչական պատասխանատվություն նախատեսելով, կարծում ենք, բարձրացված խնդրին վերջնական լուծում չի տրվի:

2. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «/այսուհետ՝ Օրենք/» բառերը հանել ՝ հաշվի առնելով, որ Նախագծի տեքստում Օրենքին այլեւս հղում չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3-րդ մասում չի պահպանվում նորմիհստակությունն ու մատչելիությունը: Այսպես՝ «Սույն հոդվածով սահմանված կարգով փոխարինելու կամ վերադարձնելու ենթակա ապրանքները վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն`»: Արդյունքում, վաճառողի կողմից համապատասխան տեղեկատվությունը փակցնելուն վերաբերող դրույթում սույն հոդվածով սահմանված կարգով փոխարինելու կամ վերադարձնելու ենթակա ապրանքներին հղում կատարելը իմաստային առումով չի համապատասխանում լրացվող 3-րդ մասի բովանդակությանը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք իրավադրույթները ձեւակերպելիս հաշվի առնել նաեւ Օրենքի 1-ին հոդվածով սահմանված հասկացությունները:

4. Հիմք ընդունելով Սահմանադրությամբ եւ Օրենքով սահմանված ձեւակերպումները եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս ով ՝ առաջարկում ենք Նախագծում Կառավարության մասին նշում կատարելւս «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

5. Օրենքում «նմանօրինակ» ձեւակերպումը կիրառվում է ոչ պատշաճ որակի ապրանքը փոխարինելու պարագայում, մինչդեռ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը կիրառում է «այլ չափի, ձեվի, գույնի կամ կոմպլեկտայնության ապրանք» ձեւակերպումը պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու դեպքում։ Առաջարկում ենք վերանայել «նմանօր ի նակ» ձեւակերպման կիրառումը՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրության տրամաբանությանը։

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդո ւ նելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

7. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները, ինչպես նաեւ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը սպառողին տեսանելի վայրում փակցնելուն ներկայացվող պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ»: Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ Կ առավարությանը իրավունք է վերապահվում սահմանելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու միայն պայմանները , մինչդեռ Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 4-րդ մասում նախատեսված է, որ կառավարությունը սահմանում է տեղեկատվությունը , այն է՝ սպառողի կողմից սույն հոդվածով (Օրենքի 23-րդ հոդված) սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները փակցնելուն ներկայացվող պահանջները : Առաջարկում ենք Նախագծի հիմնական մասի եւ անցումային դրույթների միջեւ համապատասխանություն ապահովել՝ հստակեցնելով կառավարության իրավասությունը:

8. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես անցումային դրույթ, սահմանված է՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները գործելու են սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները, ինչպես նաեւ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը սպառողին տեսանելի վայրում փակցնելուն ներկայացվող պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելու օրվան հաջորդող 10-րդ օրը »:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից »:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից »: Այսինքն, նշված իրավական նորմերի վերլուծությունից կարող ենք հանգել, որ, եթե օրենքը լրիվ գործողության մեջ դնելու համար սահմանվում է ենթաօր ե նսդրական ակտի ընդունում, ապա ենթաօրնսդրական ակտն ուժի մեջ մտնելու պահից օրենքի համապատասխան նորմը մեխանիկորեն գործելու է, հետեւաբար Նախագծի անցումային դրոյթներում նորմի գործելու ժամկետ սահմանելը, որը կարող է չհամընկնել համապատասխան ենթաօրնսդրական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետի հետ, չի բխում վերը նշված հոդվածների պահանջներից: Բացի այդ , Օրենքի անցումային դրույթերում կարող են նշվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը , սակայն ոչ գործելու ժամկետը:

Առաջարկում ենք նշված տասնօրյա ժամկետը նախատեսել որպես Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ՝ հնարավորություն տալով վաճառողներին համապատասխանեցնել իրենց վարքագիծը նոր պահանջներին:

9. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրե ն քի նախագծի հոդվածների համարներից առաջ նշված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել«Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:

10. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմանվորումից պարզ չէ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունը:

11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 244.7-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը, կարծում ենք, չի համապատասխանում հոդվածի վերնագրին:

12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 244.7-րդ հոդվածի բովանդակությունից դուրս է մնում «173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով», բառերըինչի արդյունքում համապատասխան մասերով սահմանված իրավախտումների վերաբերյալ գործերով ենթակայությունը դուրս է մնում կարգավորումից: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.7-րդ հոդվածը վերնագրված է «Թանկարժեք մետաղների, չափումների եւ ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» վերտառությամբ, իսկ համապատասխան օրենսգրքի 1731 -ին հոդվածը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների (...) վաճառքի կանոնները կամ արգելքը խախտելուն, անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանել թե, որ մարմնի ենթակայությանն է վերապահվում 1731 -ին հոդվածով (բացառությամբ 3-րդ մասի) սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները, ինչպես նաեւ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը սպառողին տեսանելի վայրում փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանելու օրվան հաջորդող 10-րդ օրը »:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուն վերաբերող 23-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենքի ուժի մեջ մտնելու համար հիմք է հանդիսանում ժամկետը, եւ համապատասխան ժամկետը կամ ամսաթիվը պետք է հստակ նշվի: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումից բխում է, որ նշված նախագծի 1-ին հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետով, եւ, ըստ էության, վերաբերում է ոչ թե օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին, այլ համապատասխան նորմի գործելու ժամկետին: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք սահմանել ուժի մեջ մտնելու հստակ ժամկետ:

14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքինախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել վաճառողի կողմից սպառողի համար տեսանելի վայրում համապատասխան տեղեկատվությունը կամ անվանացանկը չփակցնելու կամ համապատասխան պահանջները խախտելու համար: Կարծում ենք, անհրաժեշտ է նույն վարչական պատասխանատվությունը սահմանել նաեւ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առեւտուր եւ (կամ) ծառայություն իրականացնող վաճառողների համար օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ Կառավարության որոշմամբ սահմանված անվանացանկը տեսանելի տառաչափով չհրապարակելու համար: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առեւտուր եւ (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետեւյալ տեղեկատվությունը. գ) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները»: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 10.1-ինհոդվածի 1-ին մասի «է)» կետի համաձայն՝ «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առեւտրային հարթակը), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքելու, պետք է պարունակի՝ է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին»: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով առեւտրի եւ (կամ) ծառայության իրականացման հետ կապված հարաբերություններն իրավական կարգավորում են ստացել օրենսդրությամբ, կարծում ենք, սպառողների շահերից ելնելով, անհրաժեշտ է համապատասխան նախագծով սահմանված վարչական պատասխանատվությունը տարածել նաեւ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առեւտուր իրականացնող վաճառողների նկատմամբ՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու պայմանների , Կառավարության սահմանած անվանացանկը չհրապարակելու կամ ոչ տեսանելի տառաչափով հրապարակելու համար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Սահմանադրությանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)

11.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118)

11.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -692-21.07.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6921 -21.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել պահանջ, համաձայն որի վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով սահմանվում է, որ վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն ` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը : Նախատեսվում է, որ նշված տեղեկատվությունը եւ անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը : Միաժամանակ, ս ահմանվում է վարչական պատասխանատվություն ` նշված պահանջները խախտելու համար:

3. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ գնորդ-վաճառող փոխհարաբերությունների կանոնակարգմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

29 .07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-692-21.07.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ ՝ Կ-6921 -21.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում :


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված սույն Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է ՀՀ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը:

Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առեւտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը` առանց որեւէ հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որեւէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է եւ ծախսատար:

Վերջինով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան: Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները:

Հաշվի առնելով գործող իրավիճակը` Նախագծերի փաթեթով սահմանվում է, որ.

- «Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում` նշված անվանացանկը» :

Վերոնշյալ տեղեկատվությունը եւ անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարության աշխատակազմը:

Վերոգրյալ դրույթները խախտելու համար սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն`

- Պաշտոնատար անձի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում` անվանացանկ չփակցնելու վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր են նշանակում տեղական ինքնակառավարման մարմինները :


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբ
ե րյալ

Ներկայացված Նախագծի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ, անշուշտ, կլուծվի դրանով հետապնդվող խնդիրը եւ կապահովվի սպառողների շահերի պաշտպանությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

28.07.2020 թ .