ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-691-16.07.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ ը )՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում լրացնել 2.2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ . «Եթե սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո ֆիզիկական կամ իրավաբանական անձը շարունակում է մնալ չծանուցված վարչական վարույթի մասին, ապա վարչական վարույթի ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 10-րդ օրն անձը համարվում է ծանուցված »: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել՝

1) Նախագծի 1-ին հոդվածի նոր լրացվող 2.1-ին մասի՝ «սահմանված գործողությունները կատարելուց հետո ֆիզիկական կամ իրավաբանական անձը շարունակում է մնալ չծանուցված » ձեւակերպումը,կարծում ենք, բավարար չափով որոշակի չէ : Ն շված ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՝ Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը): Նախագծի վկայակոչված ձեւակերպումից պարզ չ է , թե Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 2.1-ինմասով սահմանված գործողությունները կատարելուց որքան ժամանակ հետո պետք է վրա հասնի Նախագծ ով լրացվող 2.2-րդ մասով նախատեսված հետեւանքը: Մասնավորապես ՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.1-ին մասով սահմանված գործողություններն իրականացնելուց հետո քանի օր անց վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է ծանուցագիրը տեղադրի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

2) Հասկանալի չէ, թե ծանուցումը պատշաճ համարվելու համար, որ գործողությունների կատարումից հետո է հաշվվելու 10-րդ օրը: Մասնավորապես ՝ Նախագծով լրացվող 2.2-րդ մասը, որին նշված մասի վերջին պարբերությունը հղում է կատարում, վերաբերում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուն, հետեւաբար իրավական ակտի հստակությունն ապահովելու նպատակով ՝ առաջարկում ենք ոչ թե անորոշ հղում կատարել 2.2-րդ մասով սահմանված գործողություններին, այլ հստակ նշել, թե որ գործողությունն իրականացնելուց հետո է հոսելու պատշաճ ծանուցման համար սահմանված տասնօրյա ժամկետը: Բացի այդ , «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են ինտերնետի միջոցով անհատական ծանուցման մասին պատշաճ ծանուցմանը վերաբերող կարգավորումներ, եւ Նախագծով նախատեսված կարգավորումները համահունչ չեն նշված օրենքին: Այսպես՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ «Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում»: Այսինքն՝ նշված օրենքով անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկությունն ուղարկելը եւ կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, առանձին դեպքերում նաեւ ստանալու մասին հավաստումը բավարար է ծանուցումը պատշաճ համարելու համար, հետեւաբար էլեկտրոնային փոստով ուղարկելուց եւ վերը նշված պայմանների առկայության դեպքում ծանուցումն արդեն իսկ համարվում է պատշաճ :

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ Նախագծով սահմանված ««ֆիզիկական կամ իրավաբանական անձը շարունակում է մնալ չծանուցված» եւ «Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 10-րդ օրն անձը համարվում է ծանուցված» ձեւակերպումներ ն անհրաժեշտ է լրամշակել՝ հաշվի առնելով նաեւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի համապատասխան դրույթները :

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»: Ուստի, ա ռաջարկում ենք Նախագծի 1-ի հոդվածով լրացվող «2 . 1- ին» եւ « 2 2- րդ» մասերը փոխարինել «3-րդ» եւ «4-րդ» մասերով՝ ապահովելով բովանդակությամբ համասեռ մասերի տարանջատումը, ինչպես նաեւ նոր լրացվող «2 1- ին» եւ « 2 2- րդ» մասերի վերաբերելիությ ունը եւ՛ դիմումի հիման վրա , եւ՛ վարչական մարմնի նախաձեռնո ւթյամբ վարչական վարույթ հարուցելու դեպքերին։

3. Օրենքի 35-րդ հոդվածի բովանդակությունից չի բխում, թե վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման մասին ինչ եղանակներով կարող է ծանուցել, որպեսզի ծանուցումը պատշաճ համարվի: Իսկ Նախագծով լրացվող 2.1-ին մասի ձեւակերպմամբ ավելի անորոշ է դառնում վարույթի ծանուցման եղանակը : Մ ասնավորապես ՝ հասկանալի չէ, թե վարույթի ծանուցումը պետք է իրականացվի պատվիրված նամակով, թե առձեռն կամ ուղարկվի էլեկտրոնային հաղորդակցության միջոցով եւ ունի արդյոք վարչական մարմին ն իր նախաձեռնությամբ ծանուցման եղանակ ընտրելու իրավունք :

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդված ով 21-ին եւ 2 2-րդ մասերով նախատեսված լրացումները ներդնելիս անդրադարձ կատարել նաեւ վարչական վարույթի մասնակցին ծանուցելու եղանակներին։

4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում »: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ «Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն»:

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ «Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից»:

Վերոգրյալի հաշվառմամբ հարկ է արձանագրել , որ Օրենքով վարչական մարմնի վրա դրված է հնարավորինս սեղմ ժամկետում գործելու պարտականություն , բացի այդ ՝ սահմանված է վարչական վարույթի առավելագույն ժամկետ՝ այն է՝ 30 օր (բացառությամբ հատուկ ժամկետների)։ Հաշվի առնելով Օրենք ով վարչական վարույթի իրականացման նման ժամկետային սահմանափակումները՝ կարծում ենք, որ Ն ախագծով նախատեսված ծանուցման կարգը եւ ժամկետը կարող են հանգեցնել վարչական վարույթի ՝ Օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմանը: Այսինքն՝ Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 2 . 1-ին եւ 2 2-րդ մասերով կարող է անհամաչափ բեռ դրվ ել վարչական մարմնի վրա՝ խոչընդոտելով վարչական մարմնի՝ վարչական վարույթը Օրենքով սահմանված ժամկետում ավարտելու պարտականության իրականաց մանը ։

Վերոգրյալի համատեքստում հ արկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 2 1-ին եւ 2 2-րդ մասեր ն անհրաժեշտ է իմպլեմենտացնել՝ համապատասխանեցնելով Օրենքի տրամաբանությանը։ Նշված համապատասխանեցումը կատարել ն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ պայմանավորված այն հանգամանքով , որ նման կարգավորում թեեւ արդեն իսկ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 5-րդ մասում , սակայն, ի տարբերություն Օրենսգրքով նախատեսված կարգավորմանը, վարչական մարմինը վարչական վարույթի ժամկետի առումով կաշկանդված է, եւ վարչական ակտի կայացման համար Օրենքով հստակ ժամկետ նախատեսված լինելու պարագայում Նախագծով նախատեսված վարչական վարույթի ծանուցման ընթացակարգը, կարծում ենք, խնդրահ

5. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով Նախագծով մեկից ավելի լրացում նախատեսված լինելու հանգամանքը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

6. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել, իսկ «մարտի 16-ի» բառերը փոխարինել «փետրվարի 18-ի» բառերով: Միաժամանակ առաջարկում ենք հանել («այսուհետ՝ օրենք») բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի տեքստում Օրենքին այլեւս հղում չի կատարվում;

7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.1-ին մասում նշված «2 1» եւ «2 2» թվերը, եւ լրացվող 2 . 2-րդ մասում նշված «2 1-րդ» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.1-ին», «2.2-րդ» եւ «2.1-ին» թվերով։

8. Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Վ արչապետի աշխատակազմի կողմից շրջանառվել է նույնաբովանդակ նախագիծ, որ ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել 23.04.2020 թ. - 08.05.2020 թ. ընթացքում [1] :


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)

07.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)

07.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-691-16.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր հնարավոր եղանակներով վարչական վարույթ իրականացնող մարմինը փորձ կատարի տեղեկացնել վարչական վարույթի մասին վարչական վարույթի հասցեատիրոջը: Մասնավորապես` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու տարբերակները սպառված լինելուց հետո, փորձ պետք է կատարվի ֆիզիկական եւ իրավաբանական անձին տեղեկացնել այլ հնարավոր միջոցներով` աշխատավայր, համայնքապետարան եւ անձի էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելով: Դրանից հետո, երբ վարչական վարույթի հասցեատերը շարունակում է մնալ չծանուցված, որը կարող է պայմանավորված լինել նաեւ այդ անձի կողմիցմիտումնավոր չստանալու պատճառով, վարչական վարույթի ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ 10 օր անց այդ անձը համարվում է ծանուցված: Սա արվում է որպեսզի ապահովված լինի վարչական վարույթի ենթակա անձի իրազեկվածությունը վարչական գործի քննարկման հետ կապված օրենքով նախատեսվող գործառույթներին, արտահայտելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումը, տեղեկեանալու իր վերաբերյալ կայացված վարչական ակտին, ծանոթանալու դրա բողոքարկման եւ հետագա կատարման կարգին` դրանով իսկ ապահովելով վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո վարչական վարույթ իրականացնող մարմինները կիրականացնեն օրենքից բխող բոլոր գործողությունները, որպեսզի վարույթի հասցեատերը ստանա վարչական վարույթի մասին տեղեկատվությունը, իսկ միտումնավոր չստանալու դեպքերը էականորեն կկրճատվեն, քանի որ դրա իմաստն, ըստ էության, վերանում է:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծ ը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծ ը ֆինանսատնտեսագիտական հիմնախնիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Նախագծ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծ ի ընդունումը կապահովի դրված խնդիրների լուծումը եւ կնպա ստի իրազեկված լինելու անձանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

27. 0 7 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-691-16.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր
Գ. Պապո յանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում :


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հեղինակի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով վարչական վարույթ իրականացնող մարմինը փորձ կատարի տեղեկացնել վարչական վարույթի մասին վարչական վարույթի հասցեատիրոջը: Մասնավորապես պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու տարբերակները սպառված լինելուց հետո փորձ պետք է կատարվի ֆիզիկական եւ իրավաբանական անձին տեղեկացնել այլ հնարավոր միջոցներով` աշխատավայր, համայնքապետարան եւ անձի էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելով:

Դրանից հետո, երբ վարչական վարույթի հասցեատերը շարունակում է մնալ չծանուցված, որը կարող է պայմանավորված լինել նաեւ այդ անձի կողմիցմիտումնավոր չստանալու պատճառով, վարչական վարույթի ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ 10 օր անց այդ անձը համարվում է ծանուցված: Սա արվում է որպեսզի ապահովված լինի վարչական վարույթի ենթակա անձի իրազեկվածությունը վարչական գործի քննարկման հետ կապված օրենքով նախատեսվող գործառույթներին, արտահայտելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումը, տեղեկանալու իր վերաբերյալ կայացված վարչական ակտին, ծանոթանալու դրա բողոքարկման եւ հետագա կատարման կարգին` դրանով իսկ ապահովելով վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը:

Ներկայացված Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ վարչական վարույթ իրականացնող մարմինները կիրականացնեն օրենքից բխող բոլոր գործողությունները, որպեսզի վարույթի հասցեատերը ստանա վարչական վարույթի մասին տեղեկատվությունը, իսկ միտումնավոր չստանալու դեպքերի դեպքերը էական կկրճատվեն, քանի որ դրա իմաստն ըստ էության վերանում է:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծի ընդունմամբ, անշուշտ, կլուծվի դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

22.07.2020 թ .