ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օր ե նքում փոփոխություններ եւ լրացումմներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ - 690 - 15 . 07 .2020- ՊԻ -011/0) վերաբերյալ



Ազգային ժող
ո վի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օր ե նքում փոփոխություններ եւ լրացումմներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախա գիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությա նը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին. «(…) 3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

(…)

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով : Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի համարակալված պարբերությունները համարակալել որպես մասեր: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալ մանը :

2. Նախագծի ողջ տեքստում հոդվածներին կատարված հղումների գրառման ձեւից առաջարկում ենք հանել՝ դասական թվականների գրության ձեւի մեջ չկիրառվող, հոդվածնենրի համարներից հետո նշված « .» կետադրական նշանը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «9.1.-րդ» թիվը փոխարինել «9.1-ին» թվով 5-րդ հոդվածում «19.1.-րդ» թիվը փոխարինել «19.1-ին» թվով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 9.1-ին կետի համարը առաջարկում ենք տեքստից բաժանել միայն փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով :

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում արդեն իսկ առկա է 23-րդ կետ, սակայն Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում են նոր՝ 23-րդ եւ 24-րդ կետերը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով լրացվող կետերը համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 24-րդ կետի ենթակետերի համարները առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով :

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով Օրենքի Ազգային ժողովի նախագահի իրավասություններին վերաբերող 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում են նոր կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «23) պատգամավորի նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

24) պատգամավորի նկատմամբ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել հետեւյալ կարգապահական միջոցները.

ա) հրապարակային նկատողություն,

բ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

գ) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:»

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող նոր՝ 24-րդ կետի շարադասությունը չի համապատասխանում Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի շարադասությանը:

Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ մեջբերված կարգավորումների վերաբերյալ Նախագծին կից ներկայացած հիմնավորման մեջ առկա են հետեւյալ դիտարկումը. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխության եւ լրացման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը իրավասություն կունենա ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել (…) էթիկայի կաննոները խախտած պատգամավորին:»: Միաժամանակ Նախագծին կից ներկայացած հիմնավորմամբ անդրադարձ է կատարվում Հունաստանի Հարապետության փորձին, որի համաձայն՝ պատգամավորի կողմից խախտում արձանագրելու դեպքում Խորհրդարանական էթիկայի մշտական հանձնաժողովը քննում է հարցը եւ հանձնարարկաններ ներկայացնում: Եթե պատգամավորը չի հետեւում հանձնարարկաններին, նրա հանդեպ կարող են կարգապահական միջոցներ կիրառվել :

Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումների արդյունքում Ազգային ժողովի նախագահի համար որպես իրավասություն լրացվում է, ոչ միայն էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, այլ ընդհանրապես պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու իրավասությունը, որի վերաբերյալ այլ կարգավորումներ, սակայն, Նախագծով Օրենքում չեն լրացվում: Եթե Նախագծի նպատակը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելն է, ապա, կարծում ենք, որ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր կետերն ունեն խմբագրման կարիք:

Միաժամանակ, կարծում ենք, որ հստակեցման կարիք ունի «էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա» ձեւակերպումը: Էթիկայի հանձնաժողովի կողմից կայացվող վերջնական որոշման կամ եզրակացության վերաբերյալ Օրենքում՝ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում եւս, հստակ կարգավորումները բացակայում են (մատնանաշված խնդրի բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդող կետերում) , ինչի հետեւանքով հասկանալի չէ, թե Էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ պետք է նշվի կարգապահական պատասխանատվության միջոցը, թե այն պետք պարունակի որոշակի հանձնարարկաններ էթիկայի կաննոները խախտած պատգամավորի համար, որոնց չկատարման արդյունքում նոր կարող են կիրառվել կարգապահական միջոցներ, թե Հանձնաժողովի եզրակացությունը ամրագրում է միայն էթիկայի կանոնի խախտումը, իսկ կարգապահական միջոցի անհրաժեշտության եւ տեսակի ընտրության հարցը Ազգային ժողովի նախագահի իրավասությունն է:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանվում են «, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի» կետադրական նշանը եւ բառերը, դադարեցվում է 7-րդ մասի գործողությունը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Օրենքի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող 16-րդ հոդվածը ներառված է Օրենքի «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ» վերտառությամբ 6-րդ գլխում:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» 2015 թվականի դեկտեմբերի 6-իփոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովներին վերաբերող 107-րդ հոդվածի համաձայն՝առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանող կարգավորումը փոփոխության ենթարկելու անհրաժեշտությունը բացակայում է, բացի այդ տվյալ կարգավորման առկայությունը որեւէ կերպ չի խոչընդոտում Նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումների նախատեսմանը՝ բացառությամբ որոշակի եզրույթների կիրառման, որոնց բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդող կետերում:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ կատարվող փոփոխություններին զուգահեռ որեւէ փոփոխություն չի կատարվում Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում, որը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ « Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները»:

6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր՝ 19.1-ին հոդված.

«Հոդված 19.1. Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը եւ կազմը

1. Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ եւ գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

2. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

(…)

4. Խմբակցությունն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք : Եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (անդամներով) , հետեւյալ կարգով՝

1) եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.

2) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է կառավարող խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցություններին.

3) լրացուցիչ անդամի (անդամների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)՝ առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի՝ մեծաթվից փոքրաթիվ.

4) լրացուցիչ անդամ (անդամներ) առաջադրվում է (առաջադրվում են) մինչեւ Էթիկայի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համալրումը՝ ապահովելովհանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը :

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից՝ խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է մեծաթիվ ընդդիմադիր եւ կառավարող խմբակցություններին : Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է՝

1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է առավել շատ թվով անդամներ ունեցող ընդդիմադիր խմբակցությանը.

2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է առավել շատ թվով անդամներ ունեցող կառավարող խմբակցությանը:

Է թիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաեւհանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչեւ Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը: Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի կամ հանձնաժողովի այլ անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.

3) նա հրաժարական է տվել.

4) խմբակցությունը նրան փոխել է:

6. Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի կամ հանձնաժողովի այլ անդամի թափուր պաշտոնը կամ տեղը լրացվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից:»:

Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող նոր՝ 19.1-ին հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

6.1. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածում առկա են երկու 5-րդ մասերը, առաջարկում ենք խմբագրել 19.1-ին հոդվածի մասերի համարակալումը՝ պահպանելով համարների հաջորդականության սկզբունքը:

6.2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 1-ին մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը. Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Մինչդեռ նույն մասում առկա է կանոն, որի համաձայն Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում եւ գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ խմբակցությունն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ առաջարկում ենք հստակեցել «Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է խմբակցության առաջարկությամբ » ձեւակերպումը:

6.3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ: Սակայն հարկ է նկատել, որ անդամների թվի որոշման որեւէ կանոն բացակայում է քննարկվող կարգավորման մեջ: Սույն խնդիրը կարեւորվում է նրանով, որ ըստ լրացվող հոդվածի խմբակցությունն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք, հանձնաժողովի անդամների թափուր տեղերը համալրելուց առաջ, առաջադրվում են լրացուցիչ անդամներ, որոնց առաջադրման նպատակըհանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը ապահովելն է: Կարգավորումների բովանդակային վերլուծությունից բխում է որ լրացուցիչ անդամների թիվը հաշվարկված չէ Ազգային ժողովի որոշմամբ Էթիկայի հանձնաժողովի անդամների սահմանված թվում: Հաշվի առնելով նշվածը, կարծում ենք, որ առնվազն անհրաժեշտ է նշում կատարել այն մասին, որ սահմանված թիվը հնարավորություն պետք է տա խմբակցություններին հավասար թվով պատգամավորներ ներկայացնելու:

6.4. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 4-րդ մասով կարգավորվում են Էթիկայի հանձնաժողովի կազմը լրացուցիչ անդամաով համալրելու կանոնները:Սակայն հարկ է նկատել, որ կառավարող խմբակցությունների ընդհանուր թվիընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին հավասար չլինելու դեպքերում համլրման համար լրացուցիչ տեղերի որոշման կանոնի սկզբունք ընտրված է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվի եւ կառավարող խմբակցությունների ընդհանուր թվի կամ կառավարող խմբակցությունների ընդհանուր թվի եւ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվի տարբերությունը՝ կախված այն հանգամանքից, թե որ խմբակցությունների թիվն է ավելի մեծ: Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված սկզբունքով լրացուցիչ անդամների միջոցով հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը ապահովելու նպատակը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ խմբակցությունները ներկայացրել են մեկական ներկայացուցիչ:

Հիմք ընդուելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ լրացուցիչ տեղերի որոշման սկզբունք պետք է ընտրել առաջադրված՝ կառավարող եւ ընդամադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի տարբերությունը, կամ պետք է նախատեսել Էթիկայի հանձնաժողովի անդամների համալրման այլ կարգ:

6.5. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 5-րդ մասում եւ ըստ հաջորդականության՝ 6-րդ մասի 4-րդ կետում համապատասխանաբար «փոխելու » եւ «փոխել է » տերմինները առաջարկում ենք փոխարինել «փոխարինելու » եւ «փոխարինել է » տերմիններով:

6.6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի ըստ հաջորդականության՝ 6-րդ մասում առաջարկում ենք «դադարում են» ձեւակերպումը փոխարինել «դադարում կամ դադարեցվում են» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով այն, որ Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի ըստ հաջորդականության՝ 6-րդ մասում 1-4-րդ կետերում առկա են ինչպես դադարման այնպես էլ դադարեցման հիմքեր:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի ըստ հաջորդականության՝ 6-րդ մասի 1-ին կետում «դադարել են» ձեւակերպումը փոխարինել «դադարել կամ դադարեցվել են» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով Օրենքի «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ» վերտառությամբ 7-րդ բաժնի 29-րդ եւ 30-րդ գլուխներում ներառված հոդվածների կարգավորումները:

6.7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի ըստ հաջորդականության՝ 7-րդ մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը՝ «Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից»: Առաջարկում ենք խմբագրել քննարկվող ձեւակերպումը, որի վերլուծությունից բխում է, որ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու, եւ ոչ պաշտոնում թեկնածու առաջադրելու , իրավունքը պատկանում է խմբակցությանը:

7. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր՝ 19.2-րդ հոդված.

«Հոդված 19.2. Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

(…)

2. Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ .

2) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց ՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ , եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ .

3. Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:»:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.2-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

7.1.Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերում եւ 3-րդ մասում «տեղեկություններ» բառից հետո առաջարկում ենք լրացնել եւ «դրանց վերաբերող նյութեր եւ փաստաթղթեր» բառերը: Սույն առաջարկը հիմնավորվում է այն օբյեկտիվ ենթադրությամբ, որ տեղեկություններից բացի Էթիկայի հանձնաժողովին պետք է հասանելի լինեն նաեւ դրանք հիմնավորող նյութերը եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ անձիք կարող են ներկայացնել ինչպես հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ, այնպես էլ նյութեր եւ փաստաթղթեր: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.2-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը՝ Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:

7.2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում սահմանվում է՝ «Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

2) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ , եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները» :

Նշված իրավակարգավորման վերաբերյալ հարկ է նշել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք չեն կարող իրականացնել փորձաքննություն, այլ միայն կարող են պատվիրել կամ նախաձեռնել դրանց կատարումը: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հղում կատարելը նպատակահարմար չէ:

8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր՝ 19.3-րդ հոդված.

«Հոդված 19.3. Էթիկայի հանձնաժողով դիմելը եւ դիմումը քննարկելը

1. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք:

2. Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում).

3) այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը.

4) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր .

5) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

3. Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

4. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցան կը:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումում բարձրացված հարցի քննությունը կամ մերժում է դիմումի քննարկումը :

6. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.

2) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.

3) նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի կամ Էթիկայի հանձնաժողովի որոշում կամ եզրակացություն.

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է հարցի քննություն:

7. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

8. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին :

9. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո ՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել եւ հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել : Հարցի քննության նոր ժամկետի մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահագրգիռ կողմերին:

10. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը , եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կամ դատական ակտ կայացնելը.

2) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

11. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը , եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ Էթիկայի հանձնաժողովը նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ հարցի քննությանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար:

12. Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

13. Հարցի քննությունը կարճվում է , եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են , կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

14. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին:»:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

8.1. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածը վերնագրված է «Էթիկայի հանձնաժողով դիմելը եւ դիմումի քննարկումը », սակայն հարկ է նկատել, որ նոր լրացվող 19.3-րդ հոդվածում ներառված են նաեւ դիմումի վերաբերյալ որոշում ( դիմումում բարձրացված հարցի քննությունը սկսելու կամ դիմումի քննարկումը մերժելու մասին ) կայացնելուց հետո ծագող իրավահարաբերությունների կարգավորումները՝ մասնավորապես առկա են դիմումում բարձրացված հարցի քննության վերաբերյալ կարգավորումներ՝ հարցի քննության ժամկետները, հարցի քննության կասեցումը եւ վերսկսումը, հարցի քննության կարճումը: Հիմք ընունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, առաջարկում ենք համապատասխանցեցնել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը:

8.2. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք, սակայն քննարկվող հոդվածում բացակայում է դիմումի վերաբերելիության ոլորտը կարգավորող նորմը:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 2-րդ մասում կարգավորվում է դիմումի ձեւը եւ բովանդակությունը: Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշում է կատարվում այն մասին, որ դիմումը պետք է պարունակի այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը : Կարծում ենք, նոր լրացվող 19.3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ունի խմբագրման կարիք՝ դրանում պետք նշում կատարվի, որ անհրաժեշտ է ներկայացնել այն պատգամավորի տվյալները, ով ենթադրաբար խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 2-րդ մասում կարգավորվում է դիմումի ձեւը եւ բովանդակությունը, սակայն Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշվում է, որ դիմումը պետք է պարունակի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր : Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 2-րդ մասը՝ դրա կարգավորումից դուրս թողնելով կից ներկայացվող այն փաստաթղթերի կարգավորումը, որոնք վերաբերում են դիմումում բարձրացված հարցի հիմնավորմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Էթիկայի հանձնաժողովի կողմից քննարկման պետք է ենթարկվի դիմումի հիմնավորվածությունը եւ դրանում ներկայացվող տեղեկությունների եւ պնդումների հավաստիությունը, ուստի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու կամ չներկայացնելու հետեւանքները կրում է դիմողը:

8.3. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Կարծում ենք, դիմումում առկա ձեւական սխալներ շտկելու ընթացակարգը ունի որոշակիացման կարիք, մանսվորապես՝ հասկանալի չէ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարի կողմից մատնացույց անելու ձեւը, դրա որոշակիության եւ հասանելիության աստիճանը դիմողի համար, բացակայում են սխալները շտկելու եւ շտկված տարբերակ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կարգավորումները, միաժամանակ տարբերակված չեն դեպքերը, որոնք հնարավորություն են տալիս ձեւական սխալների շտկումը քարտուղարի կողմից իրականացնելու:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը: Քննարկվող կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածում բացակայում է դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկին վերաբերող կարգավորումը, ուստի անհասկանալի է, թե ինչ ցանկի մասին է խոսքը եւ ինչպես պետք է քարտուղարը գնահատի դրա ամբողջականությունը :

8.4. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք : Սակայն Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծում հստակեցնել դիմելու իրավասություն չունեցող սուբյեկտներին՝ այդ թվում դիմումում առաջադրված հարցի բնույթով պայմանավորված , վերաբերող կարգավորումները:

8.5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի կամ Էթիկայի հանձնաժողովի որոշում կամ եզրակացություն: Առաջարկում ենք հստակեցնել քննարկվող կարգավորումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորի կողմից «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջների խախտման մասին դիմումի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում կայացնելու իրավասություն չունի:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր ձեւակերպումներ, մասնավորապես՝ «նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի» , «դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի» : Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք միասնականացնել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում առկա ձեւակերպումները:

8.6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

Առաջարկում ենք «հարցի քննությունը սկսելուց հետո» ձեւակերպումը փոխարինել «դիմումում բարձրացված հարցի քննություն սկսելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո» ձեւակերպումով: Միաժամանակ առաջարկում ենք, հաշվի առնելով սույն եզրակացության 8-րդ կետի 8.2-րդ ենթակետում առկա առաջարկը, խմբագրել «դիմումում նշված պատգամավորին» ձեւակերպումը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 11-րդ մասում առկա եւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերում առկա «դիմումում նշված պատգամավոր» ձեւակերպումներին:

Կարծում ենք, նաեւ նպատակահարմար է շահագրգիռ անձանց ծանուցելու վերաբերյալ պահանջում նշում կատարել այն մասին, որ նրանց պետք է ուղարկվի դիմումում բարձրացված հարցի քննություն սկսելու վերաբերյալորոշման պատճենը:

8.7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին :

Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 7-րդ մասում «մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման» ձեւակերպումը փոխարինել «դիմումի քննարկումը մերժելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման» ձեւակերպումով՝ հիմք ընունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձնելու կարգավորման փոխարեն նախատեսել դիմողին եւ շահագրգիռ անձանց մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման մասին ծանուցելու պարտականության կարգավորումը՝ որոշման պատճենը կցելու պայմանով: Սույն առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Էթիկայի հանձնաժողովի կողմից դիմումի քննարկումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում եւս էթիկայի հարց քննարկման գործում պետք է առկա լինեն բոլոր փաստաթղթերը եւ նպատակահարմար չէ դիմումը եւ կից փաստաթղթերը դիմողին վերադարձնելը:

8.8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «որոշում կամ դատական ակտ» ձեւակերպումը, առաջարկում ենք խմբագրել այն՝ հիմք ընդունելով որոշման դատական ակտի տեսակ լինելու հանգամանքը:

Միաժամանակ, կարծում ենք, Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի 10-րդ մասում պետք է նշում կատարվի այն մասին, որ հարցի քննության կասեցնելումասին Էթիկայի հանձնաժողովը կայացնում է որոշում:

8.9. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: Կարծում ենք՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 12-րդ մասում պետք է նշում կատարվի այն մասին, որ հարցի քննության վերսկսման մասին Էթիկայի հանձնաժողովը կայացնում է որոշում:

8.10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ հարցի քննությունը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են , կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի 13-րդ մասի «դադարել են» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «դադարել կամ դադարեցվել են» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով Օրենքի «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ» վերտառությամբ 7-րդ բաժնի 29-րդ եւ 30-րդ գլուխներում ներառված հոդվածների կարգավորումները:

Միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել եւ որոշակիացնել «օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է» կարգավորումը: Մասնավորապես՝ հստակեցման կարիք ունեն եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանալու հարցի որոշման չափանիշները: Կարծում ենք, նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.3-րդ հոդվածի 13-րդ մասում պետք է նշում կատարվի այն մասին, որ հարցի քննության կարճելու մասին Էթիկայի հանձնաժողովը կայացնում է որոշում:

8.11. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին: Առաջարկում ենք հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում շահագրգիռ կողմերին ուղարկելու կարգավորման փոխարեն նախատեսել շահագրգիռ կողմերին այդ որոշումների կայացման մասին ծանուցելու պարտականության կարգավորումը՝ որոշման պատճենը կցելու պայմանով: Սույն առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումները շահագրգիռ անձանց ուղարկվել չեն կարող:

9. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր՝ 19.4-րդ հոդված.

«Հոդված 19.4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

1. Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգին համապատասխան, հետեւյալ տարբերությամբ.

(…)

3) հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային: Հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ Աշխատակազմի մասնագետներից բացի, կարող են ներկա գտնվել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք.

4) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝ դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին.

5) եթե հանձնաժողովը Կանոնակարգի 19.3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դիմումը համարվում է մերժված .

6) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որին վերաբերում է դիմումը, պարզաբանումներ տալ դիմումում բարձրացված հարցերի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի նյութերը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու պարզաբանումները.

7) հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները ՝ նաեւ պատճառաբանված, բացառությամբ սույն մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

8) մինչեւ հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի.

(…)

10) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրա հետ փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է, կամ հանձնաժողովը քննում է նրանց հարցը :

(…)

3. Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

9.1. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային: Հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ Աշխատակազմի մասնագետներից բացի, կարող են ներկա գտնվել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հանձնաժողովի» բառը առաջարկում ենք փոխարինել «Էթիկայի հանձնաժողովի» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ Օրենքում Էթիկայի հարցով հանձնաժողովի համար որպես կրճատ անվանում իրավական ակտում դրա առաջին իսկ կիրառումից հետո սահմանվել է «Էթիկայի հանձնաժողովը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի տեքստում կիրառվող «հանձնաժողով» բառերին իր բոլոր հոլովաձեւերով:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ Աշխատակազմի մասնագետներից բացի, կարող են ներկա գտնվել միայն Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք: Կարծում ենք, քննարկվող կարգավորումն ունի խմբագրման կարիք, մանսավորապես՝ անհրաժեշտ է հանձնաժողովի փակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցողների շարքում նշել նաեւ դիմումը ներկայացնող անձին եւ էթիկայի կանոնների ենթադրյալ խախտում թույլ տված պատգամավորին: Միաժամանակ, հստակեցման կարիք ունի այլ անձանց հրավիրելու իրավասության կարգավումը եւս: Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ձեւակերպումից բխում է, որ այլ անձինք կարող են ներկա լինել միայն, եթե Էթիկայի հանձնաժողովը նրանց հրավիրելու վերաբերյալ որոշում է կայացրել կամ Էթիկայի հանձնաժողովի նախագահը հրավիրել է նրանց: Կարծում ենք, Էթիկայի հանձնաժողովի նախագահին նման որոշում միանձնյա կայացնելու իրավասություն, որը իրենից չի ենթադրում կազմակերպչական գործառույթի իրականացում, տրամադրելը նպատակահարմար չէ:

9.2. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունի ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին: Սակայն, հարկ է նկատել, որ պատգամավորի ներկայացուցչին վերաբերող որեւէ այլ կարգավորում Նախագածով կատարվող փոփոխություններով եւ լրացումներով Օրենքում չի նախատեսվում, որի արդյունքում բացկայում են կարգավորումները, որոնք հնարավորություն կտան անձին դիտարկելու որպես պատգամավորի ներկայացուցիչ եւ որպես սուբյեկտ, ով իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի փակ նիստին:

9.3. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում առկա է հետեւյալ կարգավորումը՝ եթե դիմումում նշվ ած պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին:

Առաջարկում ենք խմբագրել քննարկվող կարգավորման մեջ առկա «հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից» ձեւակերպումը: Մասնավորապես՝ անհրաժեշտ է նախատեսել կամ ըստ էության ընդունվող ակտի նախագծի քննարկման օրվա հետ կապված կարգավորում, կամ ըստ էության ընդունվող ակտի ընդունման օրվա հետ կապված կարգավորում:

9.4. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առկա է հետեւյալ կարգավորումը՝ հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները ՝ նաեւ պատճառաբանված, բացառությամբ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի: Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ եթե հանձնաժողովը Կանոնակարգի 19.3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դիմումը համարվում է մերժված :

Այսպիսով՝ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվում է, որ եթե Կանոնակարգի 19.3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, ապա դիմումը համարվում է մերժված, սակայն որեւէ նշում չի կատարվում այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվելիք ակտի մասին: Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվում է նաեւ, որ եթե հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դիմումը համարվում է մերժված, այսինքն հանձնաժողովի վերջնական ակտի նախագիծը՝ պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնը խախտելու առկայությանը դրական եզրակացություն տվող , չի ընդունվում, սակայն տվյալ դեպքում եւս որեւէ նշում չի կատարվում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվելիք ըստ էության ակտի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ հստակեցման կարիք ունի Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առկա բացառությունը:

9.5. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Կարծում ենք, քննարկվող կարգավորումը ունի խմբագրման կարիք, մասնավորապես՝ անհրաժեշտ է դիտարկել Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող բոլոր որոշումների եւ եզրակացության՝ այդ թվում ընթացակարգային եւ ըստ էության , Ազգային ժողովի նիստում հրապարակելու նպատակահարմարության հարցը:

10. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը՝

1) եզրակացություն է տալիս «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ .

2) եզրակացություն է տալիս պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջները չկատարելու վերաբերյալ :

Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 9-րդ մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել եւ հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել »:

Նույնական ձեւակերպում՝ «որոշում կամ եզրակացություն ընդունել», առկա է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետում եւ 11-րդ մասում, սակայն Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 13-րդ մասում նշում է կատարվում միայն եզրակացության մասին:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշվում է, որ եթե հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դիմումը համարվում է մերժված: Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող վերջնական ակտի նախագծի համար կիրառվում է « ըստ էության որոշում կամ եզրակացություն » հասկացությունը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում « ըստ էության » եզրույթը կիրառվում է հանձնաժողովի կողմից ընդունվող ոչ ընթացակարգային որոշումների եւ եզրակացության համար, իսկ Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշում է կատարվում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունման մասին:

Եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները՝

գ Դիմումում բարձրացված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը որպես վերջնական ակտ՝ իրավասու է ընդունելու միայն եզրակացություն, սույն եզրահանգումը բխում է նաեւ Սահմանադրության 107-րդ հոդվածի կարգավորումից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով առաջարկվող կարգավորումներում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող վերջնական ակտի մասին նշում կատարելիս կիրառել միայն « եզրակացություն » եզրույթը:

գ Նախագծում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող ընթացակարգային եւ ըստ էության ակտերի վերաբերյալ նշում կատարելիս « եզրակացություն » հասկացությունը կիրառել միայն եզակի տարբերակով: « Ըստ էության » եւ « վերջնական » տերմինները կիրառելիս պահապանել « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

գ Նախագծի դիմումում բարձացված հարցի քննության վերաբերյալ կարգավորումներում առաջարկում ենք ներառել նաեւ վերջնական ակտի՝ եզրակացության բովանդակության վերաբերյալ հստակ կարգավորումներ:

11. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 162-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«6. Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը , որոնք աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան :»:

Նախագծի 9-րդ հոդվածով կատարվող փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

գ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 162-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասում նշում է կատարվում քարտուղարի եւ գործավարի կողմից մասնագիտական սպասարկում իրականացնելու վերաբերյալ: Կարծում ենք, հստակեցման կարիք ունի մասնագիտական եզրույթի կիրառումը քարտուղարի եւ գործավարի դեպքում: Սույն դիտարկումը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ նշված անձինք պետք է աշխատանքի ընդունվեն եւ ազատվեն աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը :

գ Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը պետք է իրականացնեն հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը , Էթիկայի հարցով հանձնաժողովը, Սահմանադրության ուժով եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների համաձայն, ժամանակավոր հանձնաժողով է, ինչը ենթադրում է դրա գործունեության որոշակի ժամանակահատվածով սահմանափակում, հետեւաբար նաեւ հանձնաժողովի քարտուղարի եւ գործավարի ժամանակավոր պաշտոնավարում, ինչը սակայն հակասում է «Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պետական ծառայության կայունության սկզբունքին: Միաժամանակ հարկ է նկատել, որ հանձնաժողովի քարտուղարի եւ գործավարի պաշտոնները որպես մշտական պաշտոնները դիտարկելը կարող է առաջացնել այն իրավիճակը, երբ հերթական նստաշրջանների միջանկյալ հատվածում չկա Էթիկայի հանձնաժողով, սակայն պաշտոնավարում են դրա մասնագիտական սպասարկումն իրականացնող աշխատակիցները:

գ Հարկ է նկատել նաեւ, որ պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով (օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ) նախատեսված պաշտոնն է: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ աշխատակազմում պետական ծառայողը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձն է:

Հիմք ընդունելով սույն եզրակացության 10-րդ կետում արված դիտարկումները՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 162-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի կարգավորումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

06.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

06. 0 8 .2020թ.






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-690-15.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է Ագային ժողովում ստեղծել Էթիկայի հանձնաժողով, որը, ըստ Նախագծի, պետք էձեւավորվի Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ եւ պետք է գործի մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը, ըստ Նախագծի, սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Նախագծի հեղինակն ակնկալում է, որ կբարելավվի Ազգային ժողովի գործունեության իրավական հիմքերը եւ խորհրդարանը հնարավորություն կստանա ավելի արդյունավետ արձագանքել պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքերին:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ, մասնավորապես` կապված ընթացիկ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված չլինելու հետ: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության եւ սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Ընթացիկ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված չլինելու կապակցությամբ առաջարկում ենք սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի` վերը նշված առաջարկության համատեքստում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

22.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-690-15.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործող կարգավորմամբ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվելառանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

Ըստ Նախագծի հիմնավորման 7-րդ գումարման Ազգային ժողովում երեք նստաշրջանների ընթացքում որեւէ ժամանակավոր հանձնաժողով չի ձեւավորվել, այդ թվում՝

պատգամավորական էթիկայի եւ շահերի բախման հարցերի առնչությամբ: Ազգային ժողովը 7-րդ գումարման երեք նստաշրջանների ընթացքում որեւէ էթիկական հարցի չի անդրադարձել, որեւէ վարույթ չի իրականացրել,դա այն պարագայում, երբ մի քանի առանցքային հարցերի շուրջ խորհրդարանական քննարկումներ չափազանցբուռն ընթացք են ունեցել՝ ուղեկցվելով էթիկական նորմերի խախտումներով կամ այդպիսի դրսեւորումներով:

Էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքով վարույթի հարուցումը քաղաքականացված է՝ ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ տալու մոտեցմամբ պայմանավորված: Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել միայն Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ, ընդ որում սահմանված չեն վարույթ հարուցելու կամ հարցը քննության առարկա դարձնելու իրավական չափորոշիչները:

Օրենքով հանձաժողովի ձեւավորման եւ գործունեության արդյունքում կազմված եզրակացությունը որեւէ կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցի կիրառման չի հանգեցնում, անգամ Ազգային ժողովում քննարկման առարկա չի դառնում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Նախագծի հեղինակների կարծիքով դա օրենսդրական բաց է, քանի որ պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը գործուն չի լինում:

Նախագծով առաջարկվում է երկարացնել Ազգային ժողովի էթիկայի հարցերովհանձնաժողովի գործունեության ժամկետը, ընդլայնել դիմողների շրջանակը, հստակեցնել դիմումին ներկայացվող պահանջները,հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը դարձնել ավելի գործուն՝ բացառելով հանձնաժողովի ձեւավորման կախվածությունը քաղաքական որեւէ ուժից:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 26-րդ կետերի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունման արդյունքում Ազգային ժողովի նախագահը իրավասություն կունենա Ազգային ժողովի էթիկայիհարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարգահապական պատասխանատվության ենթարկել «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտած պատգամավորին, կերկարացվի էթիկայի հարցերով հանձնաժողովի գործունեության ժամկետը, կսահմանվի դիմումին ներկայացվող պահանջները,հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

21.07.2020թ.