ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/0)վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 12-րդ հոդվածում լրացնել նոր ՝ 18-րդ կետ՝ «կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը եւ վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը»: Նախագծի 2-րդ հոդվածով Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 18-րդ կետի համար նախատեսվում է անցումային դրույթ ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Կառավարությունը հաստատում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը եւ ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաեւ այդ համակարգերից օգտվելու օրինակելի պայմանագրի ձեւը՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը»:Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ , ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը):

Ն ա խա գծում կիրառված «կառավարության հաստատած կարգով ապահովում է (...) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը » ձեւակերպումը, կարծում ենք, բավականաչափ որոշակի չէ եւ չի բխում իրավական որոշակիության սկզբունքից:Մասնավորապես՝ Նախագծի բովանդակությունից եւ Օրենսգրքից չի բխում, որ Կառավարությունն իրավասու է հաստատել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը կամ հաստատելծառայությունների մատուցման վճարի առավելագույն կամ նվազագույնչափը, հասկանալի չէ՝ ում համար է պարտադիր բնույթ կրում ցամաքուրդային համակարգից օգտվելու պայմանագրի կնքումը եւ այլն: Միաժամանակ, կարծում ենք, հասկանալի չէ, թե ինչպիսի ծառայություններ են մատուցվելու եւ ում կողմից: Հետեւաբար, Օրենսգրքի 12-րդ հոդվածում լրացում կատարելիս, դրանով պայմանավորված ջրային համակարգերի կառավարման մարմնին նոր լիազորություն վերապահել ով , անհրաժեշտ է դրույթները ձեւակերպել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան` հստակ նշելով Կառավարության կողմից համապատասխան կարգը հաստատելու հիմքը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսելու իրենց վարքագծի հետեւանքները: Այսինքն՝ անհրաժեշտ է հստակ եւ ամբողջական կարգավորումներ նախատեսել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու հարաբերությունների կարգավորման համար:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 18-րդ կետում նշված «վճարովի ծառայությունների մատուցման» բառերն առաջարկում ենք փոխարինել «ծառայությունների վճարովի մատուցման» բառերով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կիրառված հասկացություններն, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրինակելի պայմանագրի ձեւը» բառերը փոխարինել «պայմանագրի օրինակելի ձեւը» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի՝ «Անցումային դրույթներ» վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածները վերնագրեր չեն ունենում:

4. Նախագծի 2-րդ հոդվածը վերաբերում է Նախագծի անցումային դրույթներին, որի համաձայն՝

«1. Կառավարությունը հաստատում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը եւ ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաեւ այդ համակարգերից օգտվելու օրինակելի պայմանագրի ձեւը՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:

2. 2021 թվականի հունվարի 1-ից հետո ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության եւ այդ համակարգերից օգտվող սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգով »:

Նշված ձեւակերպումից հետեւում է, որմինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը Կառավարությունը պետք է հաստատի ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, որով սահմանված կարգավորումները ենթակա են լինելու կատարման 2021 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ նշված Նախագծի անցումային դրույթներում Կառավարության որոշման գործողության ժամկետի վերաբերյալ նշում կատարելը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից, ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

6.Նախագծի 3-րդ հոդվածով, որպես նախատեսվող լրացումն ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է հրապարակման պահը: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից , (…): 2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, (…) եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»: Այսինքն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, որպես նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամենաշուտ ժամկետ սահմանված է հրապարակմանը հաջորդող օրը (բացառությամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով սահմանված հստակ դեպքերի), հետեւաբարառաջարկում ենք նախատեսել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118)

04.08.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)

04.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ցամաքուրդային (դրենաժային) համակարգի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորության իրավական հիմքը ապահովելու անհրաժեշտությունից: Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1695 կմ, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90%): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 մ3 /վրկ կամ 1145,0 մլն մ3 /տարի՝ ապահովելով ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան եւ վերջին հաշվով՝ Արաքս գետ: Ներկայումս տարեկան միջին հեռացվող ջերի ծավալը կազմում է շուրջ 50 մ3 /վրկ կամ շուրջ 1,6 մլրդ մ3 /տարի:

Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը ծառայում են նաեւ տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Ձկնաբուծական տնտեսությունների աճի հետ զուգահեռ մեծացել է նաեւ այդ տնտեսություններից ցամաքուրդային (դրենաժային) համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 մ3 /վրկ կամ 809 մլն մ3 /տարի): Դա է պաճառը, որ համակարգերի պահպանման եւ շահագործման համար հատկացված միջոցների, տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների գերակշիռ մասը ծախսվում է հենց Արարատյան դաշտում, մասնավորապես` ձկնաբուծարանների հետադարձ ջրերի ազդման գոտում՝ կրճատելով համակարգի այլ հատվածներում պատշաճ պարբերականությամբ մաքրման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, առաջացնելով լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:

Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը վերջին տարիներին կազմել է միջինը 290 մլն դրամ, որով հնարավոր է լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց: Այնինչ` յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու, հողատեսքերը բացասական կենսաբանաքիմիական կազմի նյութերից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ (այդ թվում` 185 կմ ձկնաբուծական տնտեսությունների ազդման գոտի) ցամաքուրդային (դրենաժային) ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի եւ հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաեւ հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման եւ ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի համաձայն հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության եւ դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպությունների համար ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագիր (օրինակ` համակարգով հետադարձ ջրերի տեղափոխման):

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող կարգավորման կիրարկումը կապահովի ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը՝ ձեւավորելով լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն մաքրման աշխատանքների ծավալների մեծացմանը, հնարավորություն կընձեռնվի նախաձեռնել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի մանրամասն ուսումնասիրման, գույքագրման եւ հաշվառման, համակարգերի վրա առկա անցումների, դիմհարների նորոգման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգի մաքրման պարբերականության մեծացման արդյունքում մինչեւ 330 կմ ընդհանուր երկարությամբ համակարգի մաքրում, արդյունքում` շահագործման եւ պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացում, համակարգի սպասարկման տակ ընկած խոնավ (գերխոնավ) հողատարածքներում ջրային եւ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում եւ այլն:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունմամբ ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների համար կսահմանվեն ֆինանսական պարտավորություններ` համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքների կատարման նպատակով` նվազեցնելով այս բնագավառում պետության բեռը:

3. Նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների համար, ինչը, համավարակի հետեւանքով կրած վնասներին ավելանալով, էլ ավելի կարող է վատթարացնել նրանց ֆինանսական վիճակը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել տվյալ օրենսդրական նախաձեռնության հետաձգման կամ ընդունվելու դեպքում դրա կիրարկման հետաձգման հարցը:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն հարկ է նկատ ունենալ, որ ֆինանսական նոր պարտավորությունների սահմանումը կարող է էապես վատթարացնել ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների ֆինանսական վիճակը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

23. 0 7 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարությանը` ցամաքուրդային (դրենաժային) համակարգի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորության իրավական հիմքը ապահովելուանհրաժեշտությունից:

Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը վերջին տարիներին կազմել է միջինը 290 մլն դրամ, որով հնարավոր է լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց: Այնինչ , յուրաքանչյուր տարի , հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու, հողատեսքերը բացասական կենսաբանաքիմիական կազմի նյութերից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ (այդ թվում` 185 կմ ձկնաբուծական տնտեսությունների ազդման գոտի) ցամաքուրդային (դրենաժային) ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի եւ հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաեւ հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման եւ ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ Կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության եւ դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպությունների համար ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագիր:

Նախագծի ընդունմա ն արդյունքում ակնկալվում է ապահովել ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը՝ ձեւավորելով լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն մաքրման աշխատանքների ծավալների մեծացմանը, հնարավորություն կընձեռնվի նախաձեռնել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի մանրամասն ուսումնասիրման, գույքագրման եւ հաշվառման, համակարգերի վրա առկա անցումների, դիմհարների նորոգման աշխատանքներ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

27.07.2020թ.