ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-686-09.07.2020-ՊԻ-011/0)եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6861 -09.07.2020-ՊԻ-011/0)վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ ՝Նախագիծ ) 1-ին հոդվածով «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենքի (այսուհետ նաեւ ՝ Օրենք արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկություններին վերաբերող 8-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով :

5. Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներին եւ ուժերին վերաբերող 9-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 7-րդ մաս.

«7. Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծովՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ նաեւ ՝ Օրենսգիրք )կատարվող լրացումների արդյունքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսվում է պատասխանատվություն ««Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով այդ սուբյեկտների համար լրացվող պարտականությունների կատարումից հրաժարվելու դեպքում:

Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» 2015 թվականի դեկտեմբերի 6-իփոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 39-րդ հոդվածի համաձայն՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին, ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Սահմանադրության՝արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներին վերաբերող 76-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. « Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում » :

Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածները նախատեսում են համաչափության եւ որոշակիության սկզբունքները, որոնց համաձայն՝ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար : Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը, հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը , լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրության`արտակարգ դրությանը վերաբերող 120-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

( … )

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով , որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ » :

1.2. «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ա րտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմէ ։

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում ենարտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը համակարգող ՝ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը:

Օրենքի` արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկություններին վերաբերող 8-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

« 1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ՝ պարետ)։

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը , ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը ։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: (...) » :

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ ենք համարում նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 5-րդ եւ 6-րդ մասերը լրացվում են Օրենքի 8-րդ հոդվածում (նշված մասերի բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդող կետերում): Մինչդեռ արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումների եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սահմանափակ շրջանակը նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածով, որի, օրինակ՝ 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսվում են հետեւյալ սահմանափակումները՝ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում, գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների եւ գործառույթների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում, ինչպես նաեւ նշված մարմինների եւ կազմակերպությունների գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն :

Օրենքի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներին եւ ուժերին վերաբերող 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները ։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների եւ կազմակերպությունների միջոցները եւ ուժերը), ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր՝ 7-րդ մասը լրացվում է Օրենքի արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներին եւ ուժերին վերաբերող 9-րդ հոդվածում (նշված մասի բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդող կետերում):

1.3. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի ՝ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման առանձնահատկություններին վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով (այդ թվում՝ համապատասխան դասընթաց անցնելու) կարող է թույլատրվել համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը :

Մեջբերված իրավակարգավորման առարկան անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ոչ համապատասխան անձանց ներգրավելու թույլատրելիության հարցն է , եւ ոչ համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների աշխատանքներին ներգրավվելու պարտականությունը :

Միաժամանակ հարկ է նկատել, որ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք ում լրացումներ կատարելու մասին » 2020 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-379-Ն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք ում կատարվել են լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը (պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական): Քննարկվող լրացումների արդյունքում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններինվերաբերող 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում են 62-րդ եւ 63-րդ կետեր. «62) արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության պլան՝ արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ.

63) արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգ ՝ անկախ սեփականության ձեւից ` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ՝ ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանն սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը: »:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք ում նախատեսվում է նոր՝ 8.1-ին գլուխ՝ « ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ » վերտառությամբ, որում ներառված՝ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգին վերաբերող 42.2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինը , արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված, ողջամիտ ժամկետում մշակում եւ հաստատում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը, որը պարտադիր է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: »:

Սույն կարգավորումների մեջբերումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ, որպես Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվող արդյունք, նշված է հետեւյալը. «Նախագծի ընդունմամբ արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, բնակչության բժշկական օգնությունը եւ սպասարկումը կկազմակերպվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հրամաններին եւ հանձնարարականներին համապատասխան (…)»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ բնակչության բժշկական օգնությունը եւ սպասարկումն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հրամաններին եւ հանձնարարականներին համապատասխան կազմակերպելն արդեն իսկ հնարավոր է ապահովել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք ում նախատեսվող՝ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգին վերաբերող 42.2-րդ հոդվածի կարգավորման միջոցով:

Միաժամանակ, կարծում ենք, Նախագծով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում կիրառվող«կառավարման լիազորությունները» հասկացությունն ունի որոշակիացման կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա է հետեւյալ ձեւակերպումը «կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) » :

1.4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի՝ արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկություններին վերաբերող 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասերի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել նաեւ հետեւյալ դիտարկումները.

« Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկություններին վերաբորող հոդվածում արդեն իսկ որպես արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը համակարգող մարմին հանդես է գալիս պարետը: ԵթեՆախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասերի նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին որպես արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների մի մասի իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը համակարգող մարմին նախատեսելն է, ապա այդ մասին անհրաժեշտ է կատարել հստակ նշում: Բացի այդ, նման կարգավորման նախատեսումը, կարծում ենք, անհրաժեշտություն կառաջացնի «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենքում համակարգային փոփոխությունների կատարման, որի արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածում կնախատեսվեն ոչ միայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը համակարգող մարմնի վերաբերյալ կարգավորումները, այլ նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարմանը եւ կիրառվող միջոցառումների մի մասի իրականացման եւ սահմանափակումների կիրառման համակարգմանը մասնակցող այլ մարմինների վերաբերյալ կարգավորումները:

« Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները իրականացնելն Օրենքի քննարկվող հոդվածում լրացնելը հակասում է Օրենքի կարգավորումների տրամաբանությանը այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարման իրականացումը եւ կիրառվող միջոցառումների իրականացման եւ սահմանափակումների կիրառման համակարգումը ենթադրում են միայն, որ ղեկավարման ենթակա սուբյեկտները պետք է Օրենքով նախատեսված լինեն որպես արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ( ա րտակարգ դրությունը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է) միջոց եւ ուժ կամ համարվեն պատվիրակված լիազորություն ունեցող սուբյեկտ, որոնց կողմից կատարվող միջոցառումները ենթակա կլինեն համակարգման ( Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները ։ (…) արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների եւ կազմակերպությունների միջոցները եւ ուժերը), ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն ) : Մինչդեռ հարկ է նկատել, որ գործող կարգավորումների շրջանակում բոլոր բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ ը (անկախ սեփականության ձեւից) այդպիսի սուբյեկտներ համարվել չեն կարող:

« Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսվող կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից)համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանը , առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններին ենթարկվելու պարտականություն, որը չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումների եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սահմանափակ շրջանակին վերաբերող 7-րդ հոդվածում իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող վերոնշյալ սահմանափակման վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք,որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվո ղ նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասեր ում առկա կարգավորումները՝ Նախագծով սահմանված ձեւակերպումների տեսքով եւ Օրենքի այլ հոդվածներում անհրաժեշտ լրացումների բացակայության պայմաններում, չեն բավարարում Սահմանադրության 76-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին:

1.5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի ` ա րտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներ ին եւ ուժեր ին վերաբերող 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում նշում է կատարվում այն մասին, որ ա րտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նա եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում :

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներ ին եւ ուժեր ին, որի կարգավորման շրջանակից, կարծում ենք, դուրս է որոշակի խումբ սուբյեկտների վերապատրաստման պարտականություն նախատեսելը, խոսքը վերաբերում է անձանց այն շրջանակին, ովքեր Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չեն համարվում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոց եւ ուժ կամ պատվիրակված լիազորություն ունեցող սուբյեկտ:

Բացի այդ, հարկ է նկատել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի ՝ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման առանձնահատկություններին վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով (այդ թվում՝ համապատասխան դասընթաց անցնելու) կարող է թույլատրվել համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը: Այսպիսով՝ համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները կարող են ներգրավվել անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը միայն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով՝ այդ թվում՝ համապատասխան դասընթաց անցնելու պայմանով: Ուստի համապատասխան դասընթաց անցնելու պայմանի նախատեսված լինելու դեպքում դրա չկատարումը ենթադրում է աշխատանքներին ներգրավվմանն արգելք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել քննարկվող սուբյեկտների շրջանակի համար վերապատրաստման պարտականության նախատեսման կարգավորումը:

1.6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի ՝ ա րտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներ ին եւ ուժեր ին վերաբերող 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում նշում է կատարվում այն մասին, որ ա րտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նա եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով :

« Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է արտակարգ դ րության իրավական ռեժիմն ապահովող միջոցներ ին եւ ուժեր ին, որի կարգավորման շրջանակից, կարծում ենք, դուրս է որոշակի խումբ սուբյեկտների համար բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվել ու պարտականություն նախատեսելը: Միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել «ա րտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց բուժաշխատողները պարտավոր են ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով » ձեւակերպումը:

« Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում կատարվող լրացման շրջանակում անհրաժեշտ ենք համարում քննարկել նաեւ պետական կառավարման համակարգի մարմին, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կազմակերպություն, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող սուբյեկտների համար արտակարգ դրությանժամանակահատվածում որոշակի պարտականություններ կրելու հարցը: Եզրակացության սույն հատվածում քննարկման առարկա հանդիսացող պարտականությունները վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը մասնակցելուն եւ աջակցելուն :

Հարկ է նկատել, որ «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենք ը չի պարունակում արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց պարտականություններին ու պատասխանատվությանը վերաբերող դրույթ՝ մասնավորապես ֆիզիկական անձանց կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը մասնակցելու եւ աջակցելու պարտականության վերաբերյալ:Մինչդեռ Սահմանադրությ ան 39-րդ հոդվածի համաձայն՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին , ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք որոշակի խումբ սուբյեկտների համար նոր պարտականություն եւ դրա չկատարման համար պատասխանատվություն սահմանելիս պահպանել Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

1.7. Սույն եզրակացության 1-ին կետի 1.1-1.6-րդ ենթակետերում արված դիտարկումների համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման հետեւյալ հատվածներին. «Նախագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում(…) :

(…)

Բացի այդ, Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նա եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: (…) Սույն իրավախախտումը վերաբերում է թե ռազմական եւ թե արտակարգ դրության ժամանակ համապատասխան հրամանները կամ հանձնարարականները չկատարելուն: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է, որ «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձ եւ ից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:»: Ն ույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:

Սակայն, օրենքով սահմանված չէ, կոնկրետ իրավախախտում, հետեւաբար առաջարկվում է այդ բացը լրացնել` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող 47.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սահմանմամբ: (…)»:

Հարկ է նկատել, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

Հարկ է նկատել, որ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումներին վերաբերող 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետեւյալ միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները.

(…)

ժզ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի ` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:»:

Հիմք ընդունելով Նախագծերի փաթեթեին կից ներկայացված հիմնավորման մեջբերված հատվածները եւ վերլուծելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկվող իրավական կարգավորումները՝ կարծում ենք, որ ուղղակի համեմատում կատարելը եւ համանման կարգավորումների նախատեսումը նաեւ «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենք ում նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ռազմական եւ արտակարգ դրությունների իրավական ռեժիմների առանձնահատկությունները եւ տարբերությունները:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

3. Նախագծի նորմերը շարադրելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը՝ Նախագծի հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերը «Հոդված» բառերով փոխարինելով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերին:

4. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվում է նոր՝ 47.28-րդ հոդված.

«Հոդված 47.28. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը

1. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:»:

« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով Օ րենսգրքում լրացվող նոր՝ 47.28-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Օ րենսգրքում լրացվող նոր՝ 47.28-րդ հոդվածը կազմված է մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:

4.2. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝«(…) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Սույն իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները , հետեւաբար այն վերաբերելի չէ ոչ պացիենտներին, ոչ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին: Սույն իրավախախտումը վերաբերում է թե ռազմական եւ թե արտակարգ դրության ժամանակ համապատասխան հրամանները կամ հանձնարարականները չկատարելուն»:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:

««Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝«4. Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

5. Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: »:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով Օ րենսգրքում լրացվող նոր՝ 47.28-րդ հոդվածում հստակ սահմանել պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով նախատեսված կարգավորումների եւ «Արտակարգդրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվող կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները ուղղված են համապատասխան կազմակերպություններին: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 8-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում նշում է կատարվում այն մասին, որ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն: Ուստի հասկանալի չէ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ իրավախախտման սուբյեկտ միայն բուժաշխատողներին դիտարկելը:

5. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 1823 -րդ հոդվածում լրացվում է նոր՝ 12-րդ մաս. «12. Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելը `

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով :»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելուն վերաբերող 1823 -րդ հոդվածում նախատեսված զանցանքների համար նախատեսվում է տուգանքների նշանակում, որոնց ստորին եւ վերին սահմանները տատանվում են սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի հատվածում : Միայն Օրենսգրքի 1823 -րդ հոդվածի 8.1-ին եւ 9-րդ մասերում նախատեսված զանցանքների դեպքում է հնարավոր նշանակել տուգանքահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի եւ այն գերազանցող չափով.«8. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված տույժին ենթարկվելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով ։

9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով :»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ օրինակ՝ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելու դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակումը խնդրահարույց է համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով Օրենսգրքի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելուն վերաբերող 182 3 -րդ հոդվածո ւմ նախատեսված տուգանքների ստորին եւ վերին սահմանները:

6. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի ««47.26 » թվից հետո լրացնել «47.28 » թիվը, իսկ «173.3 » » ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել ««47.26-րդ » թվից հետո լրացնել «47.28-րդ » թիվը,իսկ «173.3-րդ » » ձեւակերպումով: Միաժամանակ հարկ է նկատել, որ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով կատարվող լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքի 230-րդ հոդվածի «եւ 213.2-րդ հոդվածներ ով » ձեւակերպումը փոխարինել «եւ 213.2-րդ հոդվածով » ձեւակերպումով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովելՆախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը համաչափության եւ որոշակիության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաեւ Սահմանադրության 39-րդ, 76-րդ եւ 120-րդ հոդվածների պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, « Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», « Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան
(հեռ. ՝ 011-513-248), (118),

04.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան
(հեռ. ՝ 011-513-248), (118)
04.08.2020թ.





 

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-686-09.07.2020-ՊԻ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6861 -09.07.2020-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, բխում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Բացի այդ, ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակում պետական ռեսուրսները բավարար չեն բնակչությանը որակյալ եւ անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար, ուստի համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել:

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները` (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

Ընդ որում, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Բացի այդ, Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Սույն իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները, հետեւաբար այն վերաբերելի չէ ոչ պացիենտներին, ոչ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին: Սույն իրավախախտումը վերաբերում է թե ռազմական եւ թե արտակարգ դրության ժամանակ համապատասխան հրամանները կամ հանձնարարականները չկատարելուն: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է, որ. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:»: Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:

Սակայն, օրենքով սահմանված չէ, կոնկրետ իրավախախտում, հետեւաբար առաջարկվում է այդ բացը լրացնել` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող 47.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սահմանմամբ:

Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսված նաեւ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելու դեպքում:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, բնակչությանը բժշկական օգնությունը եւ սպասարկումը կկազմակերպվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հրամաններին եւ հանձնարարականներին համապատասխան, որոնց չկատարելը բուժանձնակազմի համար կառաջացնի համապատասխան պատասխանատվության:

Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելը կառաջացի օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա վերջինս պատասխանատվություն է սահմանում Նախագծով սահմանված պարտավորությունների չկատարման համար, տուգանքի ձեւով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական որոշ հիմնախնդիրներ է պարունակում` կապված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող մասնավոր կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման հետեւանքով նյութական եւ անձնական ոչ նյութական հնարավոր վնասների առաջացման հետ (տես ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162-րդ եւ 162.1-րդ հոդվածները), որի հետ կապված առաջարկությունները կներկայացվեն ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման 4-րդ մասով նախատեսվում է սահմանել, որ. «Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով :»: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը գնում է Կազմակերպությունների սեփականության իրավունքի նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման, մասնավորապես` սեփականության իրավունքի բաղադրիչներից երկուսի` սեփականության օգտագործման եւ տիրապետման սահմանափակման մասին, քանի որ`

- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի եւ այլ ձեւերով:...»:

Մյուս կողմից, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:»: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող սահմանափակումները պետք է սահմանվեն ոչ թե արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ, այլ հատուկ այդ նպատակով ընդունվող օրենքով, ինչն էլ առաջարկում ենք ամրագրել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման 4-րդ մասում (մասնավորապես` նշված մասի «արտակարգ դրություն» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «օրենքով եւ» բառերը):

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումների հետ կապված առկա է նաեւ լիազոր մարմնի կողմից Կազմակերպությունների անմիջական կառավարման արդյունքում հնարավոր նյութական եւ անձնական ոչ նյութական վնասների առաջացման ռիսկ (քանի որ Կազմակերպությունները պետք է դուրս գան իրենց գործունեության հիմնական ուղղություններից եւ զբաղվեն մեկ կամ մի քանի նեղ մասնագիտական ծառայությունների մատուցմամբ):

Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ օրենքով հստակ սահմանել, որ արտակարգ դրության ավարտից եւ լիազոր մարմնի կողմից կառավարման իրավասությունները Կազմակերպություններին փոխանցելուց հետո ՀՀ կառավարության սահմանած կարգով հաշվարկվում եւ փոխհատուցվում են արտակարգ դրության ժամանակ Կազմակերպությունների կրած նյութական եւ անձնական ոչ նյութական վնասները, այնպես` ինչպես սահմանված է, օրինակ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Վերջինիս համաձայն.

«1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, եւ տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են ռազմական դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի, մասնավորապես` վերը նշված դիտողությունների մասով, որից հետո կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


(հեռ.` 011 513-668)

10.07.2020թ.





 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-686-09.07.2020-ՊԻ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6861 -09.07.2020-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակում պետական ռեսուրսները չեն բավարարում բնակչությանը որակյալ եւ անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենսդրական փոփոխությունների:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները` (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

Ընդ որում, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Բացի այդ, սույն Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Սույն իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները, հետեւաբար այն վերաբերելի չէ ո՛չ պացիենտներին, ո՛չ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին: Սույն իրավախախտումը վերաբերում է թե՛ ռազմական եւ թե՛ արտակարգ դրության ժամանակ համապատասխան հրամանները կամ հանձնարարականները չկատարելուն: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է, որ. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:» : Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:» :

Սակայն, օրենքով սահմանված չէ, կոնկրետ իրավախախտում, հետեւաբար առաջարկվում է այդ բացը լրացնել` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող 47.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սահմանմամբ:

Պատասխանատվություն է նախատեսված նաեւ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելու դեպքում:

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, բնակչությանը բժշկական օգնությունը եւ սպասարկումը կկազմակերպվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հրամաններին եւ հանձնարարականներին համապատասխան, որոնց չկատարելը բուժանձնակազմի համար կառաջացնի համապատասխան պատասխանատվության:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթը, անշուշտ, կլուծի դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

10.07.2020 թ .