ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-674-25.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 238-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ ձեւակերպմամբ.

«Գրավատուն կամ նրա կողմից լիազորված անձը իրավունք ունի գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը միայն գրավառուի գրավոր համաձայնությամբ »:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել հետեւյալը.

1.1. Օրենսգրքի` գրավի առարկան օգտագործելուն եւ տնօրինելուն վերաբերող 238-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ եւ եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով :

2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով :

Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:

(...)

3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ: (...)»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 238-րդ հդվածի 3-րդ մասում լրացվող նոր պարբերության կարգավորմամբ օրենքով նախատեսվում է gրավատուի՝ գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան օգտվելու իրավունք ունենալու ընդհանուր կանոնից տարբերվող այլ կանոն: Սակայն, հարկ է նկատել, որ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ gրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով :

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ Նախագծով կատարվող լրացման տրամաբանությունը՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն նախատեսել նաեւ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասում՝ ոչ միայն պայմանագրով, այլ նաեւ օրենքով այլ բան նախատեսելու հնարավորություն սահմանելով:

1.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ :

«Հայաստանի Հանրապետության սահմանի» օրենսդրական ձեւակերպումը տրված է «Պետական սահմանի մասին» օրենքում, մասնավորապես՝ նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է եւ այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերեւույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հետեւաբար, հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր պարբերության մեջ նշված «Հայաստանի Հանրապետության սահմանը» ձեւակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանը» ձեւակերպմամբ: Միաժամանակ առաջարկում ենք «գրավադրված» բառը փոխարինել «գրավ դրված» բառերով՝ հաշվի առնելով Օրենսգրքում սահմանված համապատասխան ձեւակերպումները (օրինակ՝ Օրենսգրքի 226-րդ, 237-րդ, 239-րդ հոդվածները):

1.3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 283-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությամբ նախատեսվում է, որ գրավատուն կամ նրա կողմից լիազորված անձն իրավունք ունի գրավ դրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը միայն գրավառուի գրավոր համաձայնությամբ:

Կարծում ենք, գրավառուի կողմից տրվող «գրավոր համաձայնության» վերաբերյալ անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կարգավորումներ: Մասնավորապես՝ նպատակահարմար ենք համարում որպես պարտադիր պայման նախատեսել տրվող համաձայնության նոտարական վավերացման պահանջը, ինչն առավել դյուրին կդարձնի լիազոր մարմնի աշխատակիցների աշխատանքը՝ համապատասխան համաձայնության իսկությունն ու վավերականությունը ստուգելիս հատկապես ֆիզիկական անձանց կողմից տրվող համաձայնությունների դեպքում:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հաշվի առնելով այն, որ Նախագծում Օրենսգրքին այլեւս անդրադարձ չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական սահմանի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

17.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

17.07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-674-25.06.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է այն իրողությամբ, որ ներկայումս գործող իրավանորմերը ամբողջապես չեն կարգավորվում գրավատուի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորման բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաեւ Նախագծի հեղինակների կողմից ներկայացված գրությանն ի պատասխան ստացված տեղեկությունները, որով պարզ է դարձել, որ 15.02.2020թ. դրությամբ ժամկետանց թվով 1,443 ավտովարկերի դիմաց գրավադրված տրանսպորտային միջոցներից շուրջ 42%-ը՝ 607 ավտոմեքենաներ արդեն հատել են ՀՀ սահմանը, իսկ 836 հատ գրավի առարկա տրանսպորտային միջոցները (շուրջ 58%) գտնվում են ՀՀ-ում: Միաժամանակ, հայտնի է, որ գրավի առարկա հանդիսացող եւ երկրից բացակայող ավտոմեքենաների 70-80%-ը տարհանվել է երկրից քրեական խմբավորումների միջոցով, որոնք էլ հետագայում կազմակերպել (ձեւակերպել) են մեքենաների շինծու վթարներ, փոխել են տրանսպորտային միջոցների նույնականացման համարները կամ ամբողջությամբ քանդել եւ մասնատել են այդ մեքենաները ու վաճել որպես պահեստամասեր:

Բացի այդ, առկա է նաեւ տեղեկատվություն այն մասին, որ 06.05.2020թ. դրությամբ առկա են թվով 2370 խնդրահարույց ավտովարկեր, որից 1956-ը գտնվում են խնդրահարույց վարկերի գանձումն ապահովվող եւ դատական ակտերի հարկադիր կատարումը սպասարկող բաժնում, իսկ 414-ը՝ ավտովարկերի գանձումը եւ դրանց գրավերի հայտնաբերումն ապահովող բաժնում: Նշված վարկատեսակով շուրջ 605 վարկային գործերով ի սկզբանե ընդհանրապես որեւէ վճարում վարկառուների կողմից չի կատարվել, ինչը փաստում է վարկառու/գրավատուների՝ ի սկզբանե հանցավոր միտումներ ունենալու մասին: Ըստ ձեռք բերած տեղեկությունների գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից մոտ 655 տրանսպորտային միջոց (մոտ 30%), որոնք գրավադրված են հարցմանը պատասխանած կազմակերպությունում, դուրս են բերվել ՀՀ-ից, որի արդյունքում՝ կազմակերպությանը պատճառվել է շուրջ մոտավոր 2.500 000 000 ՀՀ դրամի վնաս: Ակնհայտ է այն իրողությունը, որ այս գումարի վերականգնումը կավելացնի պետական բյուջեի եկամուտները՝ հարկային պարտավորությունների տեսքով:

Վերոգրյալ խնդրով է պայմանավորված նաեւ ավտովարկերի համար սահմանված բարձր տոկոսադրույքը. գրավառուները, ավտովարկերի համար բարձր տոկոսադրույք սահմանելով, փորձում են հնարավորինս նվազեցնել Հայաստանի Հանրապետության սահմանից ավտոմեքենաների տարհանման արդյունքում առաջանալիք վնասի հնարավոր ռիսկերը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ լուծում կստանա շատ կարեւոր խնդիր, այն է՝ գրավադրված տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Նախագծի համաձայն՝ գրավատուին հնարավորություն է տրվում հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես գրավառուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով գրավադրված տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը: Նախագծի ընդունման դեպքում, կկանխվեն առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը եւ, որպես վերջնական արդյունք, կարող է նվազել նաեւ ավտովարկերի համար սահմանված տոկոսադրույքը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողւթյուններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կնպաստի գրավ դրված ավտոմեքենաների վերադարձելիության ապահովմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

10.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-674-25.06.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ըստ Նախագծի հիմնավորման ներկայումս գործող իրավանորմերը ամբողջապես չեն կարգավորվում գրավատուի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առկա է տեղեկատվություն, ըստ որի գրավի առարկա հանդիսացող եւ երկրից բացակայող ավտոմեքենաների 70-80%-ը տարհանվել է երկրից քրեական խմբավորումների միջոցով, որոնք էլ հետագայում կազմակերպել/ ձեւակերպել են մեքենաների շինծու վթարներ, փոխել են տրանսպորտային միջոցների նույնականացման համարները կամ ամբողջությամբ քանդել եւ մասնատել են այդ մեքենաները, վաճառել որպես պահեստամասեր:

Բացի այդ, առկա է նաեւ տեղեկատվություն այն մասին, որ 06.05.2020թ. դրությամբ թվով 2370 խնդրահարույց ավտովարկերից 1956-ը գտնվում են խնդրահարույց վարկերի գանձումն ապահովվող եւ դատական ակտերի հարկադիր կատարումը սպասարկող բաժնում, իսկ 414-ը՝ ավտովարկերի գանձումը եւ դրանց գրավերի հայտնաբերումն ապահովող բաժնում: Նշված վարկատեսակով շուրջ 605 վարկային գործերով ի սկզբանե ընդհանրապես որեւէ վճարում վարկառուների կողմից չի կատարվել, ինչը փաստում է վարկառու/գրավատուների՝ ի սկզբանե հանցավոր միտումներ ունենալու մասին: Ըստ ձեռք բերած տեղեկությունների գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից մոտ 655 տրանսպորտային միջոց (մոտ 30%), որոնք գրավադրված են հարցմանը պատասխանած կազմակերպությունում, դուրս են բերվել Հայաստանի Հանրապետություն ից, որի արդյունքում՝ կազմակերպությանը պատճառվել է շուրջ մոտավոր 2.500 000 000 ՀՀ դրամի վնաս:

Նախագծով ակնկալվում է լուծել կարեւորագույն խնդիր, այն է՝ գրավադրված տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Նախագծով գրավատուին հնարավորություն է տրվում հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես գրավառուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով գրավադրված տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:

Ըստ Նախագծի հիմնավորման, Նախագծի ընդունման դեպքում, կկանխվեն առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը եւ, որպես վերջնական արդյունք, կարող է նվազել նաեւ ավտովարկերի համար սահմանված տոկոսադրույքը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Կարծում ենք, որ Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

10.07.2020թ.