ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-673-23.06.2020-ՊԻ-011/0), ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6731 -23.06.2020-ՊԻ-011/0), ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6732 -23.06.2020-ՊԻ-011/0),««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6733 -23.06.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6734 -23.06.2020-ՊԻ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի եւ Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի մասերին, դրանց համարակալմանը եւ վերնագրերին վերաբերող 14-րդ հոդվածի համաձայն՝

     «(…) 4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում : Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

(…)

10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: (…)»:

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների վերաբերյալ կարգավորումներ նախատեսող բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորված չեն համարակալված եւ վերնագրված գլուխներում: Մասնավորապես` Նախագծի` օրենքի կարգավորման առարկային, հիմնադրամի մասին օրեսնդրությանը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին, հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 1-4-րդ հոդվածները, կարծում ենք, նպատակահարմար է միավորել «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 1-ին գլխում, հիմնադրամի անձեռնմխելի կապիտալին վերաբերող համասեռ հոդվածները, այն է` անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը, դրա կառավարմանը, կառավարումից ստացվող եկամտի տնօրինմանը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին վերաբերող հոդվածները եւս նպատակահարմար է առանձին գլխում միավորելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել Նախագծի կառուցվածքը` դրա համասեռ հոդվածները միավորելով համարակալված եւ վերնագրված գլուխներում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածների վերնագրերից հանել «Սույն» բառերը:

2. Նախագծի`օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի համաձայն` «Սույն օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ( այսուհետ` Հիմնադրամ ) իրավական վիճակի առանձնահատկությունները , ինչպես նաեւ կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման , վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները :

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով: (…)»:

Նախագծերի փաթեթի՝ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս, որի համաձայն՝ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության սահմանափակումների, կանոնադրության, կառավարման մարմինների իրավասությունների, գույքի ձեւավորման եւ կառավարման, ֆինանսական գործունեության աուդիտի, հաշվետվությունների ներկայացման եւ լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով : Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Նախագծի` հիմնադրամի մասին օրենսդրությանը վերաբերող 2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է, որ «Հիմնադրամների մասին» օրենքի դրույթները տարածվում են հիմնադրամի վրա, եթե սույն օրենքով առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ սահմանված չեն: Նախագծի՝ հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվծի 2-րդ մասում նախատեսվում է, որ հիմնադրամի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Վերլուծելով մեջբերված նորմերը` կարող ենք եզրակացնել, որ «Հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները , ինչպես նաեւ կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները : Այսինքն` Նախագծի`օրենքի կարգավրման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նշում չի կատարվում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունների առանձնահատկությունների մասին, սակայն Նախագծում ներառված են քննարկվող իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ, օրինակ` հիմնադրամի լուծարմանը վերաբերող 18-րդ հոդվածը: Միաժամանակ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում նախատեսվող կարգավորումը ներառում է իրավահարաբերությունների այլ շրջանակ, որոնք կարգավորման են ենթակա «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները ` առաջարկում ենք հստակեցնել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները` համապատասխանեցնելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված օրենքի կարգավորման առարկան դրանում նե ր առված կարգավորումներին, ինչպես նաեւ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված օրենքի կարգավորման առարկայի եւ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացվող նոր ՝ 8-րդ մասի կարգավորման համապատասխանությունը:

Եզրակացության սույն կետում առկա առաջարկները հիմնավորվում են նաեւ հետեւյալով.

2.1 . Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն ` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը : Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61) :

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները : Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների , այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 9-ի թիվ ՍԴՈ-1213 որոշումը) : Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ՍԴՈ-1176 որոշումը) :

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից :

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին :(…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը :

Այսպիսով` Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հիմնադրամ հանդիսացող իրավաբանական անձանց մի մասին վերաբերելի կարգավորումները նախատեսվում են նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որոնցում առկա կարգավորումները հնարավորություն չեն տալիս բավարար չափով որոշակի եւ հստակ կանխորոշել այդ իրավաբանական անձանց վերաբերելի իրավահարաբերությունները կարգավորող նորմերի շրջանակը:

2.2. Վերոգրյալից բացի ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` օրենք ով կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սակայն «Հիմնադրամների մասին» օրենքի 6.1-ին գլուխը վերաբերում է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալին, որում ներառված հոդվածները վերաբերում են անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը, անձեռնմխելի կապիտալի կառավարմանը եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինմանը: Հարկ է նկատել, որ Նախագծում առկա միեւնույն հարցերի կարգավորման ը վերաբերող նույն վերտառությամբ հոդվածները որոշ դեպքերում անհիմն կրկնում են «Հիմնադրամների մասին» օրենքի վերը թվարկված հոդվածների կարգավորումները, որոշ դեպքերում պարունակում են դրանցից տարբերվող կարգավորումներ ( նշված կարգավորումների բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդ կետերում ) : Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները , ըստ Նախագծի 1-ին հոդվածի ձեւակերպման եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների տրամաբանության , պետք է բացառապես կարգավորվեն «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով, սակայն Նախագծերի փաթեթի մեջ ներառված ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով չի նախատեսվում կարգավորում, որով ուժը կորցրած կճանաչվեն «Հիմնադրամների մասին» օրենքի 6.1-ին գլխի քննարկվող կարգավորումները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ նույն վերտառությամբ հոդվածներ Նախագծում եւ «Հիմնադրամների մասին» օրենքում առկա են նաեւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին եւ «անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում» հիմնադրամի գործունեության սահմանափակումներին վերաբերող իրավահարաբերությունների վերաբերյալ: Ինչպես նաեւ Նախագծի մի շարք կարգավորումների դեպքում «Հիմնադրամների մասին» օրենքում հիմնադրամներին վերաբերելի միեւնույն հարաբերությունների կարգավորումը նախատեսող հոդվածներում առանձին մասերով նախատեսվում են «անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում» հիմնադրամի համար գործող լրացուցիչ եւ առաձնահատուկ կարգավորումները, որոնք եւս Նախագծերի փաթեթեի մեջ ներառված ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ուժը կորցրած չեն ճանաչվում ( նշված կարգավորումների բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդ կետերում ) :

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ՝ իրավական կոլիզիաների լուծման կանոններին վերաբերող 40-րդ հադվածով նախատեսվում է հետեւյալը. «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետեւյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի եւ հատուկ նորմի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր եւ հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջեւ կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը»:

Այսպիսով` հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով կատարված դիտարկումները, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներ ն իրենց հասցեատերերին հնարավորություն չեն տալիս հստակորեն կանխատեսելու իրավահարաբերություններին վերաբերելի կարգավորումների որոշակի շրջանակը, դրան համապատասխան դրսեւորելու կանխատեսելի վարքագիծ, առաջացնում են իրավական շփոթություն, ինչպես նաեւ չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մի շարք դրույթների պահանջներին:

3. Նախագծի 1-ին, 11-րդ եւ 13-րդ հոդվածները կազմված են մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:

4. Նախագծի 3-րդ հոդվածի մասերի եւ կետերիհամարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին. «(…) 3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի:

(…)

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով : Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի համարակալված մեկ մասի կետերը համարակալել որպես մասեր հանդիսացող պարբերություններ: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի մասերի եւ կետերիհամարակալ մանը :

5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով »: Նախագծի 11-րդ հոդվածին հաջորդում է 13-րդ հոդվածը: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Հարկ է նկատել նաեւ ՝ համարակալման ուղղումը կառաջացնի մի շարք հոդվածներում օրենքի այլ հոդվածներին կատարված հղումների խմբագրման կարիք:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի` օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթին վերաբերող 19-րդ հոդվածը վերնագրել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր , բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը : Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

6. Նախագծի ՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանվում են հետեւյալ հասկացությունները. «1) անձեռնմխելի կապիտալ՝ Հիմնադրամի ակտիվների համախումբ, որը ձեւավորվում եւ համալրվում է սույն Օ րենքով սահմանված կարգով եւ նպատակներով նվիրատուների տրամադրած՝ սույն օրենքով թույլատրելի գույքից եւ չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան սույն օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով , հանգեցնելով դրա նվազմանը.

2) թույլատրելի գույք ՝ դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ, սույն օրենքում նշված չափանիշներին համապատասխանող արժեթղթեր եւ ածանցյալ ֆինանսական գործիքներ, անշարժ գույք կամ այլ գույք, որը ենթադրում է մշտական եւ պարբերական եկամուտ իր էությունից ելնելով »:

Հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.1-ին հոդվածը նախատեսում է անձեռնմխելի կապիտալի սահմանումը` հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձեւավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրված միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից եւ չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՝ «սույն օրենքում նշված չափանիշներին համապատասխանող» ձեւակերպումը, կարծում ենք, ունի հստակեցման եւ որոշակիացման կարիք:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ՝ անձեռնմխելի կապիտալը Հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը ձեւավորվում եւ համալրվում է «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով եւ նպատակներով նվիրատուների տրամադրած՝ օրենքով թույլատրելի գույքից: Մինչդեռ Նախագծի որեւէ դրույթով չի նախատեսվում նպատակների շրջանակ, որոնք հիմք ընդունելով , նվիրատուները գույքը տրամադրում են Հիմնադրամին:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի նույն կետի համաձայն ՝ անձեռնմխելի կապիտալը Հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով , հանգեցնելով դրա նվազմանը:

Նախագծի ՝ անձեռնմխելի կապիտալի կառավարմանը վերաբերող 10-րդ հոդվածի համաձայն` «1.Անձեռնմխելի կապիտալը կառավարվում է բացառապես սույն հոդվածով նախատեսված կարգով :

(…)

5.Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա նվազմանը:

6.Անձեռնմխելի կապիտալի դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ներդրվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 40-րդ հոդվածով նշված այն ակտիվներում, որոնք Հիմնադրամի կանոնադրությամբ համարվում են անձեռմխելի կապիտալի համալրման ենթակա ակտիվ :(…) »: Մինչդեռ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4-րդ հոդվածով սահմանվում է անձեռնմխելի կապիտալի կառավարման այլ կարգավորում, որի համաձայն` «1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:

2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերում՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաեւ պետական այլ պարտատոմսերում՝ դիլերի միջոցով:

4. Հիմնադրամի հաշվին եւ հանձնարարությամբ ներդրումներ կատարելու դեպքում դիլերի կողմից ձեռք են բերվում պետական այնպիսի պարտատոմսեր, որոնք ձեռք բերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն:

5. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով: (…) »:

Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4-րդ հոդվածը ուժը կորցրած չի ճանաչվում, Նախագծի ՝ անձեռնմխելի կապիտալի կառավարմանը վերաբերող 10-րդ հոդվածի համաձայն` անձեռնմխելի կապիտալը կառավարվում է բացառապես այդ հոդվածով նախատեսված կարգով : Հարկ է նկատել, որ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմը: Բացի այդ, կարծում ենք, առանձին դիտարկման հարց է Հիմնադրամի կանոնադրությամբ անձեռմխելի կապիտալի համալրման ենթակա ակտիվի հարցի կարգավորման նպատակահարմարությունը: Կարծում ենք, թույլատրելի ակտիվների ցանկին, ռիսկայնության չափանիշներին եւ ներդրումներ կատարելու գործընթացին վերաբերող կարգավորումները անհրաժեշտ է նախատեսել օրենսդրական մակարդակում:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին` սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը , եւ 21-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ ,:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակմանը:

8. Նախագծի ՝ Հիմնադրամի կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվածի համաձայն` « 1.Հիմնադրամը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է մշակույթի, կրթության, սպորտի, գիտության, առողջապահության, սոցիալական եւ այլ ոչ առեւտրային բնագավառներում գործունեություն իրականացնելու համար:

2. Հիմնադրամի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3.Հիմնադրամը չի կարող ստեղծվել որոշակի ժամկետով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը :

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի Հիմնադրամի կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ մասը հանել հոդվածի կարգավորումից:

Միաժամանակ, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում, կարծում ենք, նպատակահարմար է հղում կատարել «Հիմնադրամների մասին» օրենքի հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 3-րդ հոդվածին:

9. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող կարգավորումները. «1.Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում է նրա՝

1) անվանումը, որը պետք է ներառի «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» արտահայտությունը.

2) գտնվելու վայրը.

3) նպատակները.

4) անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ Հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա կողմից ամրացրած սկզբնական այլ գույքի չափը՝ գնահատված անկախ գնահատողի կողմից եւ տեսակները.

5) գույքի տեսակները, որոնք Հիմնադրամը պատրաստ է ընդունել որպես անձեռնմխելի կապիտալ.

6) գույքի կառավարման քաղաքականությունը , այդ թվում՝ դրամական միջոցների ներդրումային քաղաքականությունը, նշելով թույլատրելի ակտիվների ցանկը եւ ռիսկայնության չափանիշները, որոնցում Հիմնադրամը կարող է ներդնել անձեռնմխելի կապիտալը.

7) շահառուները.

8) կառավարման մարմինների կազմավորման կարգը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

9) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման չափն ու վճարման կարգը.

10) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ դառնալու հնարավորություն նախատեսելու դեպքում՝ պատվավոր անդամ դառնալու համար նվիրատուի կողմից տրամադրվելիք դրամական միջոցների նվազագույն չափը.

11) վերստուգիչի լիազորությունները.

12) լուծարման կարգը.

13) գործունեությանն առնչվող այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

2. Կանոնադրությունում փոփոխությունները չեն կարող վերաբերել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերին:

3. Կանոնադրությունում կատարված փոփոխությունները 5-օրյա ժամկետում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)»:

Հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի ՝ հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող 15-րդ հոդվածում նախատեսվում են կարգավորումներ, որոնց համաձայն՝ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում են հիմնադրամի անվանումը, հիմնադրամի գտնվելու վայրը, հիմնադրամի նպատակները, հիմնադրամի շահառուների խմբերը, հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը , հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, հիմնադրամի լուծարման կարգը, ինչպես նաեւ հիմնադրամի գույքի տնօրինման եւ կառավարման կարգը եւ տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝

- ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:

«Հիմնադրամների մասին» օրենքի ՝ հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող 15-րդ հոդվածի 2.1-ին կետի համաձայն` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությունը պարունակում է նաեւ անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափը եւ տեսակները եւ վերստուգիչի լիազորությունները : «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածը նախատեսում է նաեւ կարգավորումներ, որոնք վերաբերում են հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելուն:

Մեջբերված իրավական նորմերի միաժամանակյա գործողության դեպքում, կարծում ենք, առկա է նորմերի անհիմն կրկնություն, միաժամանակ որոշակի չէ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվող դրույթների եւ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելուն վերաբերող կանոնների շրջանակը: Օրինակ` Նախագծի՝ հիմնադրամի գույքին վերաբերող 8-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը, համալրումը եւ կառավարումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Հիմնադրամի կանոնադրությամբ եւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով , իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

10. «Հիմնադրամների մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` «1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով : Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ :

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ)»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն`հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: «Հիմնադրամների մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է. «1.Հիմնադրամի կառավարման մարմիններն են `

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) Հիմնադրամի տնօրենը»:

Միաժամանակ` Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում, որ Հիմնադրամն ունի վերստուգիչ : Սակայն Նախագծի 7-րդ հոդվածի հաջորդող մասերում ներառված են միայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տնօրենի իրավասություններին վերաբերող կարգավորումներ, եւ բացակայում են Հիմնադրամի վերստուգիչին վերաբերող կարգավորումները: Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ վերստուգիչի լիազորությունները սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ:

Կարծում ենք, Նախագծի` մեջբերված կարգավորումներն ունեն խմբագրման կարիք, մասնավորապես` անհրաժեշտ է «Հիմնադրամի կառավարման մարմինները» վերտառությամբ հոդվածում հիմնադրամի վերստուգիչի մասին նշումը վերանայել` հիմք ընդունելով դրանում նրան վերապահված կառավարմանը առնչվող իրավասություններին վերաբերող դրույթների բացակայությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Կարծում ենք, նպատակահարմար է նաեւ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վերստուգիչի իրավասությունները սահմանել օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ դրանք սահմանելու փոխարեն:

Քննարկվող կարգավորումների շրջանակում անհրաժեշտ ենք համարում անդարադառնալ նաեւ հետեւյալ հարցերին.

10.1. Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի3-րդ մասում նախատեսվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունները, սակայն հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է նաեւ հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձեւերի, ուղղությունների եւ սահմանաչափերի հաստատումը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումների կամ փոփոխությունների հաստատումը: Առաջարկում ենք խմբագրել նշված կարգավորումները` հստակեցնելով եւ որոշակիացնելով դրանք, ինչպես նաեւ միասնականացնելով կարգավորումներում` միեւնույն միտքն արտահայտելիս տերմինների կիրառումը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «օրենքին» կատարվող հղումը հստակեցնել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածը. «(...) 4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

(...)

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:(...)»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում եւ 8-րդ հոդվածի 4-րդ մասում«օրենքին» կատարվող հղումներին:

10.2. Նախագծի Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի4-րդ մասում նախատեսվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրենի իրավասությունները, սակայն հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն`անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաեւ իրականացնելու անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման եւ սպասարկման նպատակով դիլերների եւ (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման պայմանագրեր եւ վերահսկելու դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաեւ իրականացնելու օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: Առաջարկում ենք խմբագրել նշված կարգավորումները` հստակեցնելով եւ որոշակիացնելով դրանք, ինչպես նաեւ միասնականացնելով կարգավորումներում` միեւնույն միտքն արտահայտելիս տերմինների կիրառումը:

11. Նախագծի՝ անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը վերաբերող 9-րդ հոդվածի համաձայն՝ « 1.Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված դրա համար առանձնացված` Հիմնադրամի բանկային հաշվին ՀՀ քաղաքացիական օրենդրության համապատասխան կազմված նվիրատվության պայմանագրի եւ (կամ) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակի հիման վրա դրամական միջոցների, Հիմնադրամի արժեթղթերի հավշ ին արժեթղթերի փոխանցման եւ (կամ) Հիմնադրամին անշարժ գույքի կամ իր էությունից ելնելով մշտական եւ պարբերական եկամուտ ենթադրող գույքի փոխանցման պահից:

(...)

7.Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում թույլատրելի գույք կամ, եթե գույքը ստացվել է սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով չնախատեսված աղբյուրից , ապա Հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ 10 բանկային օրվա ընթացքում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե: Հիմնադրամը տվյալ գույքը համարվում է չստացած»:

«Հիմնադրամների մասին» օրենքի ՝ նույն վերտառությամբ 39.2-րդ հոդվածի համաձայն`«1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ եւ (կամ) պետական պարտատոմսեր:

2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաեւ գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):

(...)

5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1-ին հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա հիմնադրամը պարտավոր է գույքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում , գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցել պետական բյուջե»:

Հարկ է նկատել, որ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմը:

12. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության առաջին «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

13. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության «ՀՀ կենտրոնական բանկ» հապավումը եւ բառերն առաջարկում ենք փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը`արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ , արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների :

14. Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե Հիմնադրամի տարեկան շրջանառությունը հաշվետու տարում գերազանցում է 10 միլիոն դրամը , ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը, ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից, որին ընտրում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

2.Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հիմնադրին, ինչպես նա և ըստ պահանջի՝ նվիրատուներին (կտակի դեպքում՝ նա և կտակարարի ժառանգներին և կտակակատարներին, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին)»:

Նախագծի 16-րդ հոդվածի համաձայն`« 1.Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, Հիմնադրամը Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել `

1) տարեկան հաշվետվություն իր գործունեության մաuին, որը պետք է պարունակի տեղեկություններ Հիմնադրամին հատկացված դրամական միջոցների, ֆինանuական տարում oգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին, անձեռնմխելի կապիտալի ծրագրի իրականացման մասին տեղեկություններ, այդ թվում՝ ֆինանuական տարում Հիմնադրամից ստացված եւ ծախսված դրամական միջոցների ընդհանուր չափը, շահառուներին կատարված վճարումների չափը, մատուցված ծառայությունները եւ (կամ) նրանց փոխանցված գույքի ծավալը.

2) իր ֆինանuական գործունեության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը (աուդիտի ենթարկվելու դեպքում):

2.Տարեկան հաշվետվությունն անհարժեշտության դեպքում ուղարկվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

3.Տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4.Նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն Հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ Հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ Հիմնադրամի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում »:

«Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում , ինչպես նաեւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը: Հաշվետվության ձեւը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն :

«Հիմնադրամների մասին» օրենքի նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն`անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների, ինչպես նաեւ աուդիտորի եզրակացության վերաբերյալ: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համաում կատարել հետեւյալ դիտարկումները.

1 4 .1. Նախագծի 15-րդ հոդվածի ՝ «ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը» ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել` հստակեցնելով այն, մասնավորապես` դրա փոխարեն նախատեսել «ոչ ուշ, քան մինչեւ հաջորդող տարվա մայիսի 15-ը» ձեւակերպումը, եթե կարգավորման նպատակն է նախատեսել Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվություններ ն անկախ աուդիտորի կողմից ոչ ուշ, քան մինչեւ հաջորդող տարվա մայիսի 15-ը պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջ: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «10 միլիոն դրամը» ձեւակերպումը փոխարինել «10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքում կիրառվող եզրույթները:

1 4 .2. Նախագծի 16-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ , Հիմնադրամը Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել տարեկան հաշվետվություն իր գործունեության մաuին, իր ֆինանuական գործունեության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը (աուդիտի ենթարկվելու դեպքում): Սակայն հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգավորման վերլուծության արդյունքում եզրակացնում ենք, որ ֆինանuական գործունեության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը կարող է պատրաստ լինել նաեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից հետո, քանի որ 15-րդ հոդվածը նախատեսում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները մինչեւ հաջորդող տարվա մայիսի 15-ը պարտադիր աուդիտի ենթարկելու պարտականությունը:

Հիմք ընդունելով մեջբերված նորմերը եւ կատարված դիտարկումները` առաջարկում ենք հստակեցնել քննարկվող փոխկապակցված կարգավորումները:

1 4 .3. Նախագծի 16-րդ հոդվածը եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածը ներառում են նորմերի անհիմն կրկնություններ : Հ իմք ընդունելով նշվածը ` առաջարկում ենք հստակեցնել քննարկվող իրավական նորմերում ներառված կարգավորումները` որոշակիացնելով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության հրապարակայնությանը վերաբերող կիրառելի կարգավորումների շրջանակը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Ն ախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների արդյունքում հիմնադրամ հանդիսացող իրավաբանական անձանցմի մասի` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների համար նախատեսվում է իր գործունեության մասին յուրաքանչյուր տարի հաշվետվություն հրապարակելու պարտականության կատարման առավել խիստ պայման, որի նպատակահարմարությանը եւ անհրաժեշտությանը Ն ախագծերի փաթեթին կից ներկայացվող հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվում: Մասնավորապես ` հիմնադրամները պարտավոր են յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ հրապարակել հաշվետվություն իրենց գործունեության մասին, սակայն Նախագծի 16-րդ հոդվածով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների համար պարտականության կատարման վերջնաժամկետ է նախատեսվում հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը:

15. Նախագծի ՝ հիմնադրամի գործունեության վերահսողությանը վերաբերող 17-րդ հոդվածի համաձայ ն՝ « 1.Սույն օրենքի, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը , իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Եթե Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պահանջելու տրամադրված միջոցները 10-օրյա ժամկետում վերադարձնելու նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում`փոխանցել պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից Հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում Հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

4. Հիմնադրամը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` հիմնադրամի կողմից «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն , իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները: Սահմանված ժամկետում «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

«Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` «4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո»:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համա ր ում կատարել հետեւյալ դիտարկումները.

1 5 .1. Նախագծի 17-րդ հոդվածի ՝ « ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը » ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել` հստակեցնելով այն, մասնավորապես` դրա փոխարեն նախատեսել « ինչպես նաեւ Հիմնադրամի կողմից ` «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը » ձեւակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիացնելու այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վերահսկողությանը:

1 5 .2. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի միջեւ առկա է հակասություն ` մասնավորապես` «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն է նրան պատասխանատվության ենթարկող մարմինը: Բացի այդ , Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի միջեւ առկա են ընթաց ա կարգային տարբերություններ, որոնք արտահայտվում են ժամկետներում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել քննարկվող իրավական նորմերում ներառված կարգավորումները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմը:

1 5 .3. Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հիմնադրամը «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը : Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցե լու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ :

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ՝ հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելուն կամ թերի հրապարակելուն վերաբերող 169.18-րդ հոդվածի համաձայն`«1. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը ՝

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ :

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» :

Այսպիսով` «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հիմնադրամի կողմից այդ մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գրավոր չծանուցե լու դեպքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց նկատմամբ չ են կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները, քանի որ օրենսգրքի 169.18-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում միայն հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելու կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելու համար:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածը կիրառում է «հիմնադրամների պաշտոնատար անձ» ձեւակերպումը, ինչը , կարծում ենք , հիմնավորվում է նրանով, որ հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը կարող է սահմանված ժամկետներում չհրապարակվել նաեւ այն դեպքում, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սահմանված ժամկետում չի հաստատել հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

16. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում են Հիմնադրամի լուծարմանը վերաբերող իրավակարգավորումները: Սակայն հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

Նախագծի 18-րդ հոդվածը եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածը ներառում են նորմերի անհիմն կրկնություններ : Ա ռաջարկում ենք խմբագրել վկայակոչված իրավական նորմերում ներառված կարգավորումները:

17. Նախագծի 19-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց անվանման մեջ պարունակվումեն «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոխել իրենց անվանումը` դրանից հանելով «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարդատության նախարարության դիմումով տվյալ կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ , եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համար նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համար նախատեսված են ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն (...) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր :

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ , կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ , ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից .

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը (...)» :

Հիմք ընդունելով մեջբերված իրավական կարգավորումները` կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվող անցումային դրույթը չի կարող նախատեսվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» քննարկվող խմբագրությամբ օրենսքի նախագծի օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթներին վերաբերող 19-րդ հոդվածում, քանի որ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծում բացակայում են հիմնադրամների անվանման մեջ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու հստակ կարգավորումները: Քննարկվող կարգավորումը կարող է նախատեսվել նաեւ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում որպես անցումային դրույթ, եթե այդ նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքում կ նախատեսվեն հիմնադրամների անվանման մեջ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու հստակ կարգավորումները` այդ թվում ՝ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու արգելքի իրավակարգավորումը:

Նախագծի՝ Հիմնադրամի գործունեության հրաարակայնությանը վերաբերող 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի՝ օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթներին վերաբերող 19-րդ հոդվածում նախատեսել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը :

18. ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Բարեգործության մասին» օրենքի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքով այլ բան սահմանված չէ :»:

«Բարեգործության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն`օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները , սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները :

«Բարեգործության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`բարեգործությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից «Բարեգործության մասին» օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական եւ ոչ առեւտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական եւ հոգեւոր օգնության (այսուհետ՝ բարեգործական աջակցության) տրամադրումն է:

«Բարեգործության մասին» օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները. «1. Բարեգործական կազմակերպությունները ոչ առեւտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:

2. Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:

3. Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով (...)» :

Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը` կարող ենք եզրակացնել, որ «Բարեգործության մասին» օրենքի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածում 2-րդ մասի տեսքով`«օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքով այլ բան սահմանված չէ», կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է: «Բարեգործության մասին» օրենքի դրույթները այդ օրենքի կարգավորման առարկայի մեջ մտնող իրավահարաբերությունների ողջ շրջանակի վրա տարածվում են առանց այդ մասին օրենքում կոնկրետ նշումներ կատարելու:

19. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` նաեւ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի հերթական համարը , այն է`«ՀՕ-165-Ն» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «ավելացնել» բառերը փոխարինել «լրացնել» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

20. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում են նոր՝ 56-րդ եւ 57-րդ կետեր. «56) «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի փոխանցումը (տրամադրումը).

57) «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը: »:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է 56-րդ կետ: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր կետերը համարակալելիս պահպանել հոդվածի մասի կետերի համարակալման հաջորդականությունը:

21. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 126-րդ հոդվածում լրացվում է նոր` 8-րդ մաս. «8. Շահութահարկի վճարումից ազատվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված`

1) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով .

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով »:

Առաջարկում ենք խմբագրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 126-րդ հոդվածում լրացվող նոր` 8-րդ մասը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով լրացվող կարգավորման ձեւակերպումից հասկանալի չէ, թե որ սուբյեկտը, ինչ դեպքերում եւոր եկամուտների համար է ազատվում շահութահարկի վճարումից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթ ով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրք ին, «Հիմնադրամների մասին», «Բարեգործության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

16 .0 7 .2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

16 .0 7 .2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-673-23.06.2020-ՊԻ-011/0 ), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6731 -23.06.2020-ՊԻ-011/0 ), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6732 -23.06.2020-ՊԻ-011/0 ), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6733 -23.06.2020-ՊԻ-011/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6734 -23.06.2020-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի եւ Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ` «Endowment Fund»-երի (այսուհետ՝ Էնդաումենթ) գործունեության համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էնդաումենթները զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաեւ այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպություններին անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

Էնդաումնեթների եւ նմանատիպ այլ ֆոնդերի (հիմնադրամների) միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ Էնդաումենթում ներգրավված ակտիվները, որպես կանոն, արգելվում է ծախսել (սպառել), իսկ այդ ակտիվների շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները թույլատրվում է օգտագործել հիմնականում Էնդաումենթը ստեղծած ոչ առեւտրային կազմակերպության հանրօգուտ նպատակներով:

Ներկայումս Էնդաումենթները զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, սպորտային եւ այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆում, որտեղ Էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի Էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 մլրդ. դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումանթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Պետք է նշել, որ այս ֆոնդերը 2019թ տարեկան միջին հաշվով ապահովել են 5.3% եկամտաբերություն:

Աշխարհի մի շարք երկրներում Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորված են օրենսդրական ակտերով: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում այդ հարաբերությունները կարգավորված են 1972 թ. ակտի հիման վրա՝ 2006 թվականին ընդունված Ինստիտուցիոնալ Ֆոնդերի Միասնական Ողջամիտ Կառավարման Ակտով (Uniform Prudent Management of Institutional Funds act կամ UPMIFA): Թեեւ վերոգրյալը, ինչպես նաեւ Էնդաումենթների գործունեության պրակտիկան վկայում է, որ Էնդաումենթը կենսունակ եւ կարեւոր գործիք է ոչ առեւտրային կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման համար, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթների ստեղծումը եւ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ, իսկ գործող օրենսդրության շրջանակներում Էնդաումնեթ ստեղծելու նախաձեռնության դեպքում անխուսափելիորեն առաջանում են մի շարք խնդիրներ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մասնավորապես սահմանված չեն՝

1) Էնդաումենթի ձեւավորման, համալրման եւ կառավարման կարգը,

2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը եւ իրավական վիճակի առանձնահատկություները,

3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք եւ նրանց իրավասությունները,

5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,

6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Այս կապակցությամբ Նախագծերի փաթեթի հեղինակների կողմից առաջարկվում է օրենսդրական հիմքեր ձեւավորել` Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթի ստեղծման նախընտրելի տարբերակի` հիմնադրամի կարգավիճակով ոչ առեւտրային կազմակերպության կամ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի (այսուհետ՝ ԱԿՀ) ստեղծման համար: Նման մոտեցումը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, պայմանավորված է հետեւյալով.

1) հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ (տես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին, ըստ էության, հանդիսանում է Էնդաումենթը,

2) հիմնադրամի շահառու կարող են լինել ինչպես հիմնադրիրը, այնպես էլ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

3) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միջոցով գործուն հնարավորություն է ստեղծվում վերահսկել հիմնադրամի գործունեությունը, այն դարձնելով թափանցիկ եւ վերահսկելի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը թույլ են տալիս հիմնադրամների առանձին տեսակների (տվյալ դեպքում՝ ԱԿՀ-ի) առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանել առանձին օրենքով, ինչը հանրության համար ԱԿՀ-ին վերաբերող դրույթներն առավել մանրամասն եւ մատչելի սահմանելու լիարժեք հնարավորություն է տալիս:

Այդպիսով, «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանել ԱԿՀ իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ԱԿՀ-ի գործուենության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն օրենսդրական անհրաժեշտ հիմքեր ԱԿՀ-ների տեղծման եւ գործունեության համար, իսկ ԱԿՀ-ներն, իրենց հերթին, կօժանդակեն՝ ԱԿՀ-ների հիմնադիրների (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների) գործունեության ընդլայնմանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը, քանի որ կկանոնակարգվեն հնարավոր նվիրատվությունների հոսքերը եւ դրանց օգտագործման ուղղություները: Բացի այդ, ԱԿՀ-ի հիմնադիրը ստացված եկամուտները կարող է օգտագործել այնպիսի բնագավառներում հանրօգուտ աշխատանքների կատարման նպատակով, որտեղ պետական (բյուջետային) միջոցները խիստ սահմանափակ ծավալներ են կազմում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաեւ ՀՀ-ում իրականացվող կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության գործունեության ծրագրի տրամաբանությունից եւ կարող է զգալիորեն նպաստել երկրում աղքատության հաղթահարման գործընթացի արագացմանը եւ սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը: ԱԿՀ-ի կողմից պետական պարտատոմսերում կատարվող ներդրումներն, իրենց հերթին, կնպաստեն պետական պարտատոմսերի շուկայի զգալի ակտիվացմանը:

4. Նախագծերի փաթեթի մշակման ընթացքում հաշվի առնելով Էնդաումենթների գործունեության միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության առանձնահատկությունները:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստել Հայաստանի Հանրապեությունում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

08.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-673-23.06.2020-ՊԻ-011/0 ), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6731 -23.06.2020-ՊԻ-011/0 ), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6732 -23.06.2020-ՊԻ-011/0 ),«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6733 -23.06.2020-ՊԻ-011/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6734 -23.06.2020-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Ա. Սիմոնյանի, Մ. Հայրապետյանի, Հ. Հովհաննիսյանի, Հ. Դանիելյանի եւ Ծ. Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ` «Endowment Fund»-երի (այսուհետ՝ Էնդաումենթ) գործունեության համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էնդաումենթները զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաեւ այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպություններին անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

Էնդաումնեթների եւ նմանատիպ այլ ֆոնդերի (հիմնադրամների) միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ Էնդաումենթում ներգրավված ակտիվները, որպես կանոն, արգելվում է ծախսել (սպառել), իսկ այդ ակտիվների շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները թույլատրվում է օգտագործել հիմնականում Էնդաումենթը ստեղծած ոչ առեւտրային կազմակերպության հանրօգուտ նպատակներով:

Ներկայումս Էնդաումենթները զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, սպորտային եւ այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆում, որտեղ Էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի Էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 մլրդ. դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումանթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Պետք է նշել, որ այս ֆոնդերը 2019թ տարեկան միջին հաշվով ապահովել են 5.3% եկամտաբերություն:

Աշխարհի մի շարք երկրներում Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորված են օրենսդրական ակտերով: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում այդ հարաբերությունները կարգավորված են 1972 թ. ակտի հիման վրա՝ 2006 թվականին ընդունված Ինստիտուցիոնալ Ֆոնդերի Միասնական Ողջամիտ Կառավարման Ակտով (Uniform Prudent Management of Institutional Funds act կամ UPMIFA): Թեեւ վերոգրյալը, ինչպես նաեւ Էնդաումենթների գործունեության պրակտիկան վկայում է, որ Էնդաումենթը կենսունակ եւ կարեւոր գործիք է ոչ առեւտրային կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման համար, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթների ստեղծումը եւ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ, իսկ գործող օրենսդրության շրջանակներում Էնդաումնեթ ստեղծելու նախաձեռնության դեպքում անխուսափելիորեն առաջանում են մի շարք խնդիրներ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մասնավորապես սահմանված չեն՝

1) Էնդաումենթի ձեւավորման, համալրման եւ կառավարման կարգը,

2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը եւ իրավական վիճակի առանձնահատկություները,

3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք եւ նրանց իրավասությունները,

5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,

6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Այս կապակցությամբ Նախագծերի փաթեթի հեղինակների կողմից առաջարկվում է օրենսդրական հիմքեր ձեւավորել` Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթի ստեղծման նախընտրելի տարբերակի` հիմնադրամի կարգավիճակով ոչ առեւտրային կազմակերպության կամ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի (այսուհետ՝ ԱԿՀ) ստեղծման համար: Նման մոտեցումը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, պայմանավորված է հետեւյալով.

1) հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ (տես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին, ըստ էության, հանդիսանում է Էնդաումենթը,

2) հիմնադրամի շահառու կարող են լինել ինչպես հիմնադրիրը, այնպես էլ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

3) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միջոցով գործուն հնարավորություն է ստեղծվում վերահսկել հիմնադրամի գործունեությունը, այն դարձնելով թափանցիկ եւ վերահսկելի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը թույլ են տալիս հիմնադրամների առանձին տեսակների (տվյալ դեպքում՝ ԱԿՀ-ի) առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանել առանձին օրենքով, ինչը հանրության համար ԱԿՀ-ին վերաբերող դրույթներն առավել մանրամասն եւ մատչելի սահմանելու լիարժեք հնարավորություն է տալիս:

Այդպիսով, «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանել ԱԿՀ իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ԱԿՀ-ի գործուենության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն օրենսդրական անհրաժեշտ հիմքեր ԱԿՀ-ների տեղծման եւ գործունեության համար, իսկ ԱԿՀ-ներն, իրենց հերթին, կօժանդակեն՝ ԱԿՀ-ների հիմնադիրների (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների) գործունեության ընդլայնմանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը, քանի որ կկանոնակարգվեն հնարավոր նվիրատվությունների հոսքերը եւ դրանց օգտագործման ուղղություները: Բացի այդ, ԱԿՀ-ի հիմնադիրը ստացված եկամուտները կարող է օգտագործել այնպիսի բնագավառներում հանրօգուտ աշխատանքների կատարման նպատակով, որտեղ պետական (բյուջետային) միջոցները խիստ սահմանափակ ծավալներ են կազմում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ միտված է Հայաստանի Հանրապեությունում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

9.07.2020 թ .