ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է հիմնական սոցիալալան ծառայությունների շարքում ընդգրկել «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը»՝ նախատեսելով նշված սոցիալական ծառայությունը տրամադրել «միայնակ տարեցներին» : Նշվածի կապակցությամ բ հարկ է նկատել, որ «միայնակ տարեց» հասկացությունը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես ՝ պարզ չէ՝ տվյալ սոցիալական խմբին պատկանելու՝ այն է միայնակ լին ե լու հանգամանքը փաստող հիմքերը որոնք են հանդիսանալու (օրինակ՝ ամուսին չուենալը, երեխա չունենալը, երեխայից առանձին ապրելը , առհասարակ ազգականներ չունենալը եւ այլն): Ուստի առաջարկում ենք «Սոցիալական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել«միայնակ տարեց» հասկացության սահմանումը:

2. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված նախագծի ընդունմամբ պետական բյուջեի վրա հնարավոր ծախսերը հաշվարկելիս, որպես փոխհատուցման ենթակա գումար , սահմանված է ամսական կտրվածքով 5000 դրամ գումարի չափը, մինչդեռ հասկա ն ա լ ի չէ՝ ինչ հաշվարկների հիման վրա է սահմանված փոխհատուցման ենթակա գումարի նշված չափ ը , հատկապես, որ Նախագծով մասնակի փոխհատուցման կամ կոնկրետ գումարի չափով փոխհատուցմանը վերաբերող դրույթը բացակայում է:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք հանել նաեւ Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «71 » կետից հետո նշված «.» կետադրական նշանը փոխարինել«)» նշանով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «71 » թվի փոխարեն կիրառել « 7.1 » թիվը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 4-րդ հոդվածի 11-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծում կիրառված «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը» բառերը համապատասխան հոլովաձեւեր ո վ փոխարինել «կոմունալ ծառայությունների դիմաց վճարների փոխհատուցում» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ այն հանգամանքը, որմի շարք իրավական ակտերով (Հայստանի Հանրապետու թ յան քաղաքացիական օրենսգրքի 665-րդ հոդված, «Համատիրության մասին» օրենքի 5-րդ հոդված, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) սույն հասկացությունը սահմանելիս կիրառվում է «կոմունալ ծառայություն» հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Սոցիալական աջակցության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

09.07.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

09.07.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»
  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,ըստ որի` պետությունը փոխհատուցում կտրամադրի միայնակ տարեցների կոմունալ վճարների դիմաց: Ըստ Նախագծի հեղինակի` Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեց թոշակառու անձիք դասվում են սոցիալապես անպաշտպան ու խոցելի քաղաքացիների խմբին եւ բնականաբար ավելի շատ կարիք ունեն պետական հոգածության:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում կենսաթոշակների չափը բավական ցածր է նվազագույն կենսապայմանների ապահովման համար, ուստի կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար: Հաշվի առնելով վերոգրյալը եւ քաղաքացիների նշված խմբի սոցիալական վիճակի բարելավման նպատակից ելնելով, Նախագծի հեղինակը կարծում է, որ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իր սոցիալական աջակցության քաղաքականության շրջանակում դրամական փոխհատուցում տրամադրի վերջիններիս` սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի վճարներիհամար: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկա դրությամբ հաշվառված են 11.851 միայնակ տարեցներ, որոնցից յուրաքանչյուրին եթե պետական բյուջեից ամսական կտրվածքով փոխհատուցվի 5.000 ՀՀ դրամ (ինչը ներկա պայմաններում իրատեսական գումար է), ապա տարեկան կտրվածքով փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 711,1 մլն ՀՀ դրամ:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Նախագծի հեղինակն ակնկալում է, որ ՀՀ-ում որոշ չափով կմեղմվի միայնակ տարեցների սոցիալական խնդիրները եւ կնվազի նրանց ֆինանսական ծախսերի բեռը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ, մասնավորապես` կապված ընթացիկ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված չլինելու եւ փոխհատուցման գումարի չափի անորոշության հետ:

3. Նախագիծն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն եւ կապված է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակի հետ:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 71 -ին կետով, որը վերնագրված է որպես «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.», սակայն հաջորդ լրացումներում խոսքը գնում է միայնակ տարեցներին` նրանց կողմից սպառված միայն գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցելու մասին (այսինքն` ոչ բոլոր կոմունալ ծախսերն են նախատեսվում փոխհատուցել): Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ նոր 71 -ին կետի խմբագրության մեջ «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.» բառերը փոխարինել «կոմունալ որոշ վճարների դրամական փոխհատուցումը.» բառերով, կամ էլ դրա տակ ներառել կոմունալ բոլոր վճարումների տեսակները, մասնավորապես` ջրի եւ հեռախոսի դիմաց վճարումները:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ. «Կոմունալ վճարների դրամականփոխհատուցման տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», այն դեպքում, երբ տվյալ խնդրի լուծման իմաստով ամենակարեւոր բաղադրիչը դա փոխհատուցման չափի սահմանումն է, որի մասին Նախագծում որեւէ խոսք չի գնում: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ փոխհատուցման չափը նկատի է ունեցվել «փոխհատուցման տրամադրման պայմաններ»-ի մեջ (թեեւ դա վիճելի մոտեցում է), սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այս բաղադրիչը Նախագծի ամենահիմնական բաղադրիչն է, իսկ խորհրդարանական կառավարման պայմաններում հենց օրենսդիրը պետք է սահմանի նման կարեւորագույն բաղադրիչները: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ Նախագծով հստակ սահմանել առաջարկվող փոխհատուցման չափը կամ դրա որոշման բանաձեւը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս անց:», այն դեպքում, երբ ընթացիկ տարվա պետական բյուջեով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների հետ կապված ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եւ չեն կարող փոխհատուցվել համապատասխան ծախսերը: Այս կապակցությամբ առաջարկում ենք սահմանել, որ օրենքն ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի` վերը նշված դիտողությունների եւ առաջարկությունների համատեքստում` դրված խնդիրներն առավել հասցեական, որոշակի եւ նպատակային լուծելու տեսանկյունից:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

03.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում :


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում,համաձայն որի` պետությունը փոխհատուցում է տրամադրում միայնակ տարեցների կոմունալ վճարների դիմաց: Նախագծով` ՀՀ-ում միայնակ տարեց թոշակառու անձիք դասվում են սոցիալապես անպաշտպան ու խոցելի քաղաքացիների խմբին եւ, այդ առումով, ավելի շատ պետական հոգածության կարիք ունեն:

Գաղտնիք չէ, որ մեր երկրում կենսաթոշակների չափը բավականին ցածր է նվազագույն կենսապայմանների ապահովման համար, ուստի կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար: Ըստ այդմ, քաղաքացիների նշված խմբի սոցիալական վիճակի բարելավման նպատակից ելնելով, անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իր սոցիալական աջակցության քաղաքականության շրջանակում դրամական փոխհատուցում տրամադրի վերջիններիս` սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի վճարներիհամար: Համաձայն պաշտոնական տվյալների` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկա դրությամբ հաշվառված են 11.851 միայնակ տարեցներ, որոնցից յուրաքանչյուրին` եթե պետական բյուջեից ամսական կտրվածքով փոխհատուցվի 5.000 ՀՀ դրամ (ինչը ներկա պայմաններում իրատեսական գումար է), ապա տարեկան կտրվածքով փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 711,1 մլն ՀՀ դրամ:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումներիարդյունքում ակնկալվում է, որ ՀՀ-ում որոշ չափով կմեղմվի միայնակ տարեցների սոցիալական խնդիրները եւ կնվազի նրանց ֆինանսական ծախսերի բեռը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Ներկայացված Նախագիծն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն եւ կապված է Հայաստանում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակի հետ:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

1. Նախագծի հոդված 1-ով առաջարկվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 71 -ին կետով` «71 .կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.» , մինչդեռ հետագա տեքստում խոսքը գնում է միայնակ տարեցների մասին` սպառված միայն գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցելու մասին (ըստ էության` ոչ բոլոր կոմունալ ծախսերն են ներառված փոխհատուցելու համար): Առաջարկում ենք հոդվածում «71 » կետի խմբագրության մեջ «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.» բառերը փոխարինել «որոշ կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.» բառերով:

2. Նախագծի հոդված 2-ի 2-րդ կետի 5-րդ մասով նախատեսված է, որ «Կոմունալ վճարների դրամականփոխհատուցման տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» , մինչդեռ, փոխհատուցման չափի սահմանման վերաբերյալ որեւէ խոսք չի գնում:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծում հստակ սահմանել առաջարկվող փոխհատուցման չափի որոշման որեւէ բանաձեւ:


Եզրակացություն

Ներկայացված Նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի` դրված խնդիրներն առավել նպատակային լուծելու տեսանկյունից:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

06.07.2020 թ .