ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-659-17.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքինախագ ի ծ ը (այսուհետ` Նախագ ի ծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագ ի ծ ը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագ ի ծը) համապատասխանում է Սահմանադրությանը :

Օ րենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Դատախազության մասին» օրենք ի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում 38-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրվելու է հետեւյալ խմբագրությամբ. «Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց եւ փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը, որպես կանոն, տարին մեկ անգամ ՝ յուրաքանչյուր տարվա հունվար ամսին : Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց եւ փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով» :

Այսպիսով, Նախագծով նախատեսվում է դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթի երկու տեսակ՝ բաց մրցույթ եւ արտահերթ բաց մրցույթ: Ընդ որում, նախատեսվում է տարվա ընթացքում մեկից ավելի բաց մրցույթներ անցկացնելու հնարավորություն: Մինչդեռ հարկ է նկատել, որ եթե արտահերթ բաց մրցույթի դեպքում հստակ է, որ արտահերթ բաց մրցույթ անցկացնելու անհրաժեշտության հարցը որոշում է գլխավոր դատախազը, ապա Նախագծից պարզ չէ, թե ինչ ընթացակարգով եւ ում կողմից է գնահատվելու տարվա ընթացքում մեկից ավելի բաց մրցույթներ անցկացնելու անհրաժեշտության հարցը: Իսկ եթե « Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը, որպես կանոն, տարին մեկ անգամ՝ յուրաքանչյուր տարվա հունվար ամսին » իրավադրույթում Նախագծի հեղինակների նպատակն է ներառել նաեւ գլխավոր դատախազի հանձնարարությամբ անցկացվող արտահերթ բաց մրցույթը, ապա վկայակոչված դրույթից անհրաժեշտ է հանել «,որպես կանոն,» բառերն ու կետադրական նշանները:

Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, որ իրավական որոշակիության ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է հստակեցնել այն սուբյեկտին, ով գնահատելու է տարվա ընթացքում մեկից ավելի բաց մրցույթներ անցկացնելու անհրաժեշտությունը:

2. Նախագծի վերնագրում առաջարկում ենք « ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ » բառերը փոխարինել « ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ » բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումների հերթականությունը:

3. Նախագծի 1-ին հոդվածի համարակալված մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ « Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով » :

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ինմասն առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ կերպ.

« 1. երկրորդ նախադասության « տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին » բառերը եւ կետադրական նշանները փոխարինել « , որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին » բառերով եւ կետադրական նշաններով. » ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. « երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն » ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք « պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից » բառերը փոխարինել « պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագ ի ծ ը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծ ով նախատեսված կարգավորումների համապատասխանություն ն իրավական որոշակիության սկզբունքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

0 8 .07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագ ծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

08 .0 7 .2020թ.