ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրե նքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-636-03.06.2020-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6361 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6362 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի
եւ Գայանե Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրե նքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածում լրացնել նոր ՝ 5.1 - ին մաս ՝ հետեւյալ բովանդակությամբ . «5.1 Բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով »:

1.1. Առաջարկում ենք հստակեցնել «հրապարակային ելույթ» հասկացության բովանդակությունը , քանզի Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1 - ին մասով արդեն իսկ սահմանված է վարչական պատասխանատվություն գիշերային ժամանակ բակերում, փողոցներում կամ հասարակական այլ վայրերում երգելու կամերաժշտական գործիքներ նվագելու համար, եւ գործող կարգավորման միակ տարբերությունը լրացվող 5.1-ին մասից հանդիսանում է բացօթյա տարածքներում որպես հրապարակային ելույթ երգելը կամ երաժշտական գործիք նվագելը: Այսպես՝ Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1 - ին մասի համաձայն՝ «Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ այլ գործողությունները որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում»: Արդյունքում, նշված երկու մասերի հիմնական տարբերությունը հանդիսանում է «բակերում կամ փողոցներում բարձրաձայն երգելը կամ երաշժտական գործիք նվագելը» եւ «որպես հրապարակային ելույթ փողոցներում բակերում բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիք նվագելը», հետեւաբար,առանց «հրապարակային ելույթ » հասկացության սահմանման, Օրենսգրքի 180-րդ հոդվածի լրացվող 5.1-ին մասը նույնացվում է նույն հոդվածի 1 - ին մասի հետ , եւ իրավակիրառ պրակտիկայում կարող է դժվարություն առաջանալ վարչական իրավախախտման որակման հարցում, հատկապես, որ առաջինի դեպքում որպես վարչական տույժ կիրառվում է նախազգուշացումը, իսկ լրացվող 5.1-ին մասում՝ վարչական տուգանք՝ նվազագույն աշխատարձի մինչեւ հիսնապատիկի չափով:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Օրենսգրքի 180-րդ հոդվածում լրացվող 5.1-ին մասում բացահայտել « հրապարակային ելույթ » հասկացության բովանդակությունը, ինչպես օրինակ, « Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին » օրենքի 20-րդ հոդվածով բացահայտված է « հրապարակային կատարում » հասկացության բովանդակությունը, այն է՝ « Սույն օրենքի իմաստով հրապարակային կատարում է համարվում ստեղծագործության ոչ նյութական ձեւով մատուցումը ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով ինչպես անմիջական կատարման, այնպես էլ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն վայրում, թե տարբեր ժամանակ` տարբեր վայրերում » :

1.2. Միաժամանակ կարծումենք, որ անհրաժեշտ է հստակեցնել նաեւ « բացօթյա տարածք » հասկացությունը: Մեր կարծիքով, համայանքի ավագանու կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու կանոններ սահմանելու լիազորությունը պետք է տարածելի լինի հասարակական տարածքների նկատմամբ, որոնց համար Օրենսգրքով կիրառելի է « հասարակական վայրեր » եզրույթը: Մասնավորապես՝ Օրենսգրքի 172.2-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը. « Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը` (...) » (տես նաեւ 175-րդ, 178-րդ հոդվածներ):

Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք « բացօթյա տարածք » եզրույթի փոխարեն կիրառել « բացօթյա հասարակական վայր » եզրույթը:

1.3. Նախագծով Օրենսգրքի 180-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.1-ին մասով տուգանքի տեսքով վարչական պատասխանատվություն է նախատեսվում բ ացօթյա տարածքներում որպես հրապարակային ելույթ միայն բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովել ու համար: Նման պայմաններում որպես հրապարակային ելույթ բարձրաձայն ասմունքող անձինք վարչական պատասխանատվության կենթարկվեն Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝ նախազգուշացման ձեւով, ինչը, կարծում ենք, համաչափության սկզբունքի առումով խնդրահարույց կարող է լինել՝ հաշվի առնելով ինչպես ասմունքի, այնպես էլ երգի միջոցով հասարակությանն անհանգստություն պատճառելու հավասար հնարավորությունները:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասից հանել « բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 5.1-րդ մասերով սահմանված դեպքերի » բառերը, քանի որ 180-րդ հոդվածի 5-րդ եւ 5.1-ին մասերով սահմանված դեպքերը չեն վերաբերում 180-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով գիշերային ժամանակ, այն է՝ ժամը 23.00-ից մինչեւ 7.00 ընկած ժամանակահատվածում լռությունը խախտելուն , այլ վերաբերումեն համայանքի ավագանու կողմից սահմանված օրերին, ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելուն: Բացի այդ, կարծում ենք, որ նման բացառությունն ինքնին ենթադրելի է ընդհանուր եւ հատուկ նորմերի հարաբերակցության կանոնի գործողության պայմաններում, եւ Օրենսգիրքը լրացուցիչ ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա:

3. Ն ախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում , այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների , ինչպես նաեւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելու համար սահմաված տուգանքի չափը նվազեցնել՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափը փոխելով նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկ չափով ՝ առանց նվազագույն շեմ նախատեսելու : Մինչդեռ նշված իրավախախտման համար սահմանված տուգանքի չափի նվազեցումը , մեր կարծիքով, չի բխում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված՝ առողջ, խաղաղ միջավայր ունենալու նպատակից , հատկապես այն պայմաններում, երբ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսված է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրե նքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 40.2-րդ կետում նախատեսվում է որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու համարհամայնքի ավագանու կողմից օրեր, ժամեր սահմանելուց բացի « այլ պայմաններ » սահմանելու իրավասություն: Հարկ է նկատել, որ « այլ պայմաններ » սահմանելու իրավասություն համայնքի ավագանին չունի առեւտրի եւ ծառայությունների բնագավառում՝ համաձայն լրացվող նոր՝ 40.1-ին կետի: Կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել « այլ պայմաններ » հասկացությունը, որպեսզի պարզ դառնա նաեւ նման տարբերակված մոտեցման հիմնավորվածությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով լրացվող դրույթներին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

5. Առաջարկում ենք ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրե նքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերանագրում նշվածերկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

6. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրե նքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «40.1) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «40.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամ բ » բառերով, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում նշված «մասը լրացնել նոր 40.2) կետով» բառերը՝«մասում լրացնել նոր ՝ 40.2-րդ կետ» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգավորումները: Առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված փոփոխությանը եւ լրացմանը վերաբերող ձեւակերպումներին:

7. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝

1) 1-ին հոդվածում նշված «180 հոդված» թիվն ու բառը փոխարինել «180-րդ հոդվածում» թվով եւ բառով, «5.1-րդ» թիվը՝ «5.1-ին» թվով,

2) 2-րդ հոդվածում «180» թիվը փոխարինել «180-րդ» թվով, իսկ «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով,

3) 3-րդ հոդվածում «180 հոդվածը լրացնել նոր՝ 5.1-րդ մասով» բառերը եւ թվերը փոխարինել «180-րդ հոդվածում լրացնել նոր ՝ 5.1-ին մաս» բառերով: Սույն ձեւակերպմամբ առաջարկում ենք շարադրել նաեւ նույն նախագծի 4-րդ հոդվածը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք, առավել հստակ կարգավորումներ նախատեսելու նպատակով, վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքներին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118)

24.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118)

24.06.2020թ.






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-636-03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6361 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6362 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ
Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Գայանե Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «40.1»-րդ կետը, ըստ որի` համայնքի ավագանին. «սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն).», շարադրել նոր խմբագրությամբ, ամրագրելով, որ ավագանին. «սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը»:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ նշված հոդվածը լրացնել նոր` «40.2»-րդ կետով, ըստ որի` ավագանին. «սահմանում է համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները»:

Նույն փոփոխությունը լրացումն առաջարկվում է կատարել նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ այս փոփոխությունների եւ լրացումների արդյունքում ձեւավորված պահանջների խախտման համար առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» նույնպես կատարել որոշակի փոփոխություններ եւ լրացումներ, որոնք բխում են նշված Նախագծերից:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է հստակեցնել առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերի եւ ժամերի հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով կանխարգելել օրվա տարբեր ժամերին չափից ավելի աղմուկի հնարավորությունը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթում առկա են որոշակի թերություններ, որոնց շտկման ուղղությամբ առաջարկությունները կներկայացվեն ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներից հանել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն), դրանց սահմանման իրավասությունը վերապահելով համայնքների ավագանիներին, այս մոտեցումը հիմնավորելով նրանով, որ օրենսդրական այդ կարգավորումները թերի են, իսկ սահմանված ժամային միջակայքները ճկուն չեն: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ նշված իրավասությունն ավագանիներին վերապահելու արդյունքում չի բացառվում, որ տարբեր համայնքներում նույն երեւույթի համար կսահմանվեն տարբեր ժամեր, ինչը ոչ միայն խտրական մոտեցումներ կամրագրի տնտեսվարող տարբեր սուբյեկտների համար, այլեւ կոռուպցիոն ռիսկերի առաջացման հնարավորություն կարող է ստեծել: Չի բացառվում նաեւ այն դեպքի ի հայտ գալը, երբ ավագանին կարող է սահմանել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ավելի ուշ ժամեր, քան սահմանված է ներկայումս (օրինակ` աղմուկն արգելվի ոչ թե 23:00-ից հետո, այլ 01:00-ց հետո): Հետեւաբար, կարծում ենք, միեւնույն երեւույթի հետ կապված համընդհանուր կարգավորումների սահմանումն ավելի ճիշտ տարբերակ է, քան թե նշված իրավասությունը համայնքների ավագանիներին փոխանցելը:

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Նախագծերի հիմնավորման մեջ նշված խնդիրները ոչ միշտ են առաջանում կապված գիշերային անդորրն ապահովելու ժամերի հետ: Բազմաթիվ դեպքերում, այդ խնդիրները ծագում են կապված այն հանգամանքի հետ, որ հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության (հատկապես` բազմաբնակարան շենքերի տակ գտնվող) օբյեկտների կողմից չեն իրականացվում ձայնամեկուսացման անհրաժեշտ աշխատանքներ, իսկ տեսչական մարմիններն էլ հետեւողական չեն գտնվում այդ պահանջները պարտադրելու առումով (կապված նույն կոռուպցիոն ռիսկերի հետ):

Այս կապակցությամբ առաջարկում ենք որոշ չափով վերանայել կատարված առաջարկությունը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նոր իրավակարգավորումների գործողության պարագայում կարող են սահմանվել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ավելի շուտ ժամեր (օրինակ` երեկոյան 21:00-ից հետո), ինչն էլ էականորեն կարող է վնասել տնտեսվարողների գործունեությունը կամ էլ գործնականում անհնարին կդարձնի այդ պահանջների կատարումը: Որպես նշված տեսակետների կոմպրոմիսային լուծում, առաջարկում ենք գործող իրավակարգավորումը նույնը թողնելով, սահմանել, որ համայնքի ավագանին, իր հիմնավորված որոշմամբ կարող է սահմանել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու` օրենքով սահմանվածից տարբերվող այլ ժամեր, որի պարագայում մի կողմից կապահովվի քննարկվող իրավակարգավորման ճկունության հարցը, իսկ մյուս կողմից` համապատասխան սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի դատական կարգով բողոքարկել ավագանու կողմից ընդունված որոշումը` ապահովելով շահերի հավասարակշռման հնարավորությունը:

2. Նախագծերի 2-րդ հոդվածներով առաջարկվում է համապատասխան օրենքները լրացնել նոր մասով, ըստ որի` համայնքի (Երեւանի) ավագանին. «սահմանում է համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները»: Այսինքն, գործող օրենքներով սահմանված, եթե կարելի է այսպես ասել` «ստացիոնար» աղմուկի աղբյուրներին ավելանում են նաեւ աղմուկի «շարժական» աղբյուրները, որոնց համար նույնպես ավագանուն իրավասություն է տրվում սահմանելու անձանց կողմից երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները: Այս կապակցությամբ մի քանի հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն այս Նախագծերը չեն պարունակում: Մասնավորապես`

ա)ի՞նչ է հասկացվում «հրապարակային ելույթ» եւ «բարձրաձայն երգ» հասկացությունների տակ, որոնք որեւէ իրավական ակտով սահմանված չեն («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պետք է տրվեն դրանց սահմանումները),

բ) ինչպե՞ս պետք է «որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձինք» իմանան «երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները», առավել եւս` եթե այդ անձինք, օրինակ, առաջին անգամ են եկել այդ վայրեր,

գ) ինչպե՞ս եւ ու՞մ կողմից պետք է կիրառվի համապատասխան վարչարարությունը` «որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց» նկատմամբ (տվյալ հարցադրումը սերտորեն առընչվում է նաեւ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին, ըստ որի. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:») եւ այլն:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է այդ Օրենսգրքի 180-րդ հոդվածի 5-րդ մասի եւ նոր 5.1-րդ մասի գծով տուգանքների նոր չափեր, որոնք մի կողմից ավելի մեղմ են, քան գործող տուգանքների չափերը, իսկ մյուս կողմից` այդ նոր տուգանքները չունեն նվազագույն շեմեր, ինչն էլ որոշակի խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, Օրենսգրքի 180-րդ հոդվածի 5-րդ մասի իրավախախտման համար ներկայումս սահմանված է տուգանք`«սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով», որի փոխարեն առաջարկվում է սահմանել տուգանք` «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով», այսինքն` 0-ից 200 հազ. դրամի չափով : Սա նշանակում է, որ նույն արարքի համար մի անձ կարող է տուգանվել, օրինակ` 100 դրամի, իսկ մեկ այլ անձ` 200 հազ. դրամի չափով, ինչն էլ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի համապատասխան տեղերում սահմանել նաեւ տուգանքների նվազագույն շեմեր:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, որից հետո դրա ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

12.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-636-03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6361 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6362 -03.06.2020-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ
Ս. Ղազարյանի, Ա. Ջուլհակյանի եւ Գ. Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից ներկայացված,Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «40.1»-րդ կետը, համաձայն որի` համայնքի ավագանին. «սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն).» , շարադրել նոր խմբագրությամբ, նշելով, որ ավագանին. «սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը» :

Առաջարկվել է նաեւ նշված հոդվածը լրացնել նոր` «40.2»-րդ կետով, ըստ որի` ավագանին. «սահմանում է համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները» :

Նմանատիպ բովանդակությամբ փոփոխություն եւ լրացում առաջարկվել է կատարել նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» :

Նախագծերի փաթեթի ընդունման եւ կիրառման դեպքում, հեղինակներն ակնկալում են հստակեցնել հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների, ինչպես նաեւ կառուցապատման, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառներում գործունեություն իրականացնող անձանց կողմից, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերի եւ ժամերի հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով կանխարգելել օրվա տարբեր ժամերին չափից ավելի աղմուկի հնարավորությունը:

Նախագծերի փաթեթում բարձրացված հարցերը, հեղինակների պնդմամբ, ունեն համակեցության կանոնների պահմանման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարգավորման անհրաժեշտություն:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը պարոնկանում է սոցիալական, կրթական, առողջապահական որոշ հիմնախնդիրներ:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերում առկա են որոշ թերություններ, որոնց վերաբերյալ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացվում են ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Հիշյալ նախագծերով առաջարկվել է գործող օրենքներից հանել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն) եւ դրանց սահմանման իրավասությունը վերապահել համայնքների ավագանիներին, հիմնավորելով օրենսդրական այդ կարգավորումները որպես թերի եւ ոչ ճկուն:

Մեր կարծիքով, նման իրավասությունն ավագանիներին վերապահելով չի բացառվում խտրական մոտեցումը, որոշ դեպքերում նաեւ կոռուպցիոն ռիսկերի առաջացման հնարավորությունը, կապված տարբեր համայնքներում նմանատիպ երեւույթների համար սահմանվող տարբեր ժամերով: Մասնավորապես, ավագանին կարող է սահմանել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ավելի ուշ ժամեր, օրինակ` 01:00-ից հետո: Այս կապակցությամբ, առաջարկում ենք նմանօրինակ կարգավորումների սահմանման իրավասությունը տալ ոչ թե համայնքների ավագանիներին, այլ սահմանել նմանատիպ կարգավորումների միատեսակ հաստատված ձեւ:

2. Հստակեցման եւ սահմանման կարիք ունեն նախագծերի 2-րդ հոդվածներում «հրապարակային ելույթ» եւ «բարձրաձայն երգ» հասկացությունները:

3. Հստակեցման կարիք ունեն նաեւ նույն հոդվածներում` «որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձինք» (հիմնականում` «թափառաշրջիկ երաժիշտները), քանի որ պարզ չէ, թե որտեղի՞ց պետք է իմանան «երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները», եւ, ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է իրականացնեն վերահսկողությունը:


Եզրակացություն

Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Նախագծերի փաթեթը, կարծում ենք, վերախմբագրման եւ լրամշակման կարիք ունի, որից հետո դրա ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

12.06.2020թ.