ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-628-27.05.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագ իծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագիծ ը ) համապատասխանո ւմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում` «թույլտվության համար» բառերից հետո հանելով «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի)» բառերը՝ նպատակ հետապնդելով հնարավորություն նախատեսել համայնքներին տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու իրենց վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական ռեսուրսները համայնքի կարիքների համար:

1.1. Նշված փոփոխության արդյունքում ցանկացած տեսակի ճանապարհին (այդ թվում ՝ համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին) արտաքին գովազդի թույլտվության համար գանձվելու է տեղական տուրք՝ համայնքի ավագանու սահմանած կարգին եւ պայմաններին համապատասխան: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նման կարգավորումը խնդրահարույց է մի շարք գործող իրավական ակտերով նախատեսված կարգավորումների համատեքստում: Այսպես՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ հոդված 1-ին պարբերության համաձայն՝ «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության եւ կառավարման ներք ո»: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են` ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ), բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ ), իսկ 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում (...) գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է (...) դրանց տնօրինողների թույլտվությամբ »: Ընդ որում , ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողները սահմանված ենԿառավարության 2006 թվականիհունվարի 19-ի թիվ 765-Ն որոշմամբ, որով հաստա տ ված հավելվածի 4-րդ կետով սահմանված է , որ ը նդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է` ա) միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը: Այսինքն, գործող կարգավորմամբ, համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածները հանդիսանում են ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ, որոնց կառավարումն ու տնօրինումը, ուստիեւ այդ ճանապարհներհներին գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքով միակ բացառությունը նախատեսված է Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների համար:

Այսպիսով, վերոգրյալի հման վրա, կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող ճանապարհներին գովազդի թույլտվություն տրամադրելու կարգը եւ պայմանները չի կարող սահմանել համայնքի ավագանին:

1.2. Բացի այդ, հարկ է նկատել, որ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ, այլ ոչ թե տեղական տուրք (հիմք՝ «Գովազդի մասին» օրենքի 13.1-ին հոդված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 35-րդ գլուխ) իսկ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, եւ քանի որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տնօրինության եւ կառավարման ներքո, տվյալ ճանապարհներում գովազդի տեղադրման համար տեղական տուրք չի կարող սահմանվել:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ նշելով օրենքի հերթական համարը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագի ծը չի համապատասխանում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» , «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616), (108),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

16.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծ
ով սահմանված փոփոխության ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել այլ օրենքներում, այդ թվում՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» օրենքներում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616), (108),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

16.06.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-628-27.05.2020- ՏՏԳԲ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Հ ովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ ի ծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հետ կապված « Տեղական տուրքերի եւ վճարների մասին » գործող օրենքում սահմանված բացառությունները հանել ` դրանով իսկ համայնքներին իրավասություն վերապահելով թույլտվություն տալ նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում արտաքին գովազդի տեղադրման համար :

Նախագծի ընդունման արդյունքում, համաձայն հեղինակի, ակնկալվում է լրացուցիչ եկամուտներ ապահովել տեղական բյուջեների համար :


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել « Տեղական տուրքերի եւ վճարների մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, ինչի արդյունքում համայնքի ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար կգանձվի տեղական տուրք՝ առանց ներկայումս գոյություն ունեցող բացառությունների:

3. Նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնահարցեր, որոնք կներկայացվեն ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. « Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի ( այսուհետ՝ Օրենք ) 14- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն . «Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների եւ գովազդի ( գովազդային վահանակի ) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ` դրանց տնօրինողների թույլտվությամբ» :

Օրենքի 4- րդ հոդվածի 1- ին մասով սահմանվում է , որ. «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ( բացառությամբ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների ) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տնօրինության եւ կառավարման ներքո» : Իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 6- րդ մասի համաձայն ` ընդհանուր օգտագործման պետական եւ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի ( գովազդային վահանակի ) տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը : ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին » 2006 թվականի հունվարի 19- ի N 765- Ն որոշմամբ սահմանված է , որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է լիազոր մարմինը՝ ՀՀ ոստիկանության հետ գրավոր համաձայնեցմամբ : Վերը նշվածից հետեւում է , որ ՀՀ գործող օրենսդրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերը եւ պաշտպանական գոտիները գտնվում են պետական կառավարման լիազոր մարմնի տնօրինության ներքո: Հետեւաբար, համայնքի ավագանուն միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվություններ տալու իրավասություն վերապահելով, կարծում ենք, կառաջանա որոշակի հակասություն, քանի որ նշված ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են պետական կառավարման լիազոր մարմնի տնօրինության ներքո:

2. « Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14- րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն ` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ( այդ թվում ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում ), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները ( գովազդակիրները ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում : Այսինքն , Նախագծի ընդունման դեպքում գովազդ տեղադրողները կվճարեն ինչպես տեղական տուրք , այնպես էլ ճանապարհային հարկ , ինչն էլ կմեծացնի նրանց հարկային բեռը :


Եզրակացություն

Կարեւորելով Նախագծով հետապնդվող խնդրի՝ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանանհրաժեշտությունը, կարծում ենք, որ այն պարունակում է որոշ խնդրահարույց դրույթներ եւ ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում օրենսդրական դաշտում կառաջանան որոշակի հակասություններ: Ուստի, կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

09.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-628-27.05.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական միջոցները համայնքի բյուջե` որպես տեղական տուրքի համար գանձվող պարտադիր գանձույթ ուղղելու հնարավորություն ընձեռել:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Տեղեկատվության կարգով հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1.Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):

2.Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները դասվում են ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շարքին:


Եզրակացություն

Ելնելով վերոգրյալից ՝ կարծում ենք, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորումը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, այն է ՝ ,Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքըե եւ ներկայացված տեսքով չի կարող ապահովել դրված խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

08.06.2020թ