ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրականօրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Ն ախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը եւ հաշվի առնելով այն, որ Նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում« 6-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ » ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել « 6-րդ հոդվածում լրացնել նոր` 3-րդ եւ 4-րդ մասեր » ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածո վ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 6-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասեր, որոնց համաձայն` «3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո , ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով : Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:

4. Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենքով սահմանված կարգով » :

Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասն առաջարկում ենք խմբագրել` այն ձեւակերպելով հետեւյալ կերպ. «3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հանրաքվեի գործընթացը կասեցվում է: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ»:

Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասը առաջարկում ենք խմբագրել` այն ձեւակերպելով հետեւյալ կերպ. «4. Հանրաքվեի գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո» :

Վերոգրյալի վերաբերյալ հարկ են համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (այսուհետ նաեւ` Սահմանադրություն) եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը «հանրաքվե» հասկացությունը կիրառում են «հանրաքվեի դրված հարցը քվեարկության անցկացմամբ լուծել» իմաստով: Հաշվի առնելով նշվածը, կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր ՝ 3-րդ եւ 4-րդ մասերում նպատակահարմար չէ կիրառել «հանրաքվեն կասեցնելու» եւ «հանարաքվեն վերսկսվում է» ձեւակերպումները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որը Նախագծով կատարվող լրացման նպատակը հանրաքվեն նշանակվելուց հետո ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցնելն է: Միաժամանակ հարկ է նկատել, որ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում » , իսկ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաեւ Ազգային ժողովի ընտրությունների օրը » :

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք, Նախագծի ողջ տեքստում կիրառվող «կասեցված հանրաքվե», «վերսկսված հանրաքվե» բառերի փոխարեն պետք է կիրառվեն «հանրաքվեի կասեցված գործընթաց», «հանրաքվեի վերսկսված գործընթաց» բառերը, ինչպես նաեւ «հանրաքվեի կասեցում», «հանրաքվի վերսկսում» բառերի փոխարեն «հանրաքվեի գործընթացի կասեցում», «հանրաքվի գործընթացի վերսկսում» բառերը:

4.2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչեւ Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը , ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են եւ վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»:

Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասը վերաբերում է հանրաքվեն նշանակվելուց հետո ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարելու դեպքին, ուստի, կարծում ենք, որ տվյալ իրավիճակում նպատակահարմար է հարցը հանրաքվեի դնելու գործընթացը կասեցնելու կարգավորման նախատեսումը, ինչը իրենից ենթադրում է քարոզչության իրականացման գործընթացի կասեցում, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին մուծումների դադարեցում եւ այլն` պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: Նշված կարգավորման պարագայում հանրաքվեի գործընթացի կասեցումը պայմանավորվում է ռազմական կամ արտակարգ դրության հայտարարմամբ, ուստի այն պետք է վերսկսվի դրա կասեցման պատճառի վերացումից հետո, այսինքն` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո :

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրվում է նոր խմբագրութամբ, այն է` «Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի:

Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանիցմինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից :

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից :

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը ` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց » :

Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ.

«Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի կասեցված գործընթացի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացի վերսկսման օրվանից` հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության վերջին օրվան հաջորդող օրվանից»: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաեւ հաշվի առնելով հետեւյալ դիտարկումները.

5.1. Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

Նշվածի վերաբերյալ հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցվում է հանրաքվի գործընթացը եւ ոչ հանրաքվեն, հանրաքվեն չի կարող կասեցվել, այն կարող է միայն չանցկացվել: Բացի այդ, միայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանկացված հանարքվեին կարող է վերաբերելի լինել «անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» կարգավորումը:

5.2. Հանրապետության նախագահը հանրաքվեի գործընթացի շրջանակում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով կարող է միայն նշանակել հանրաքվե: Կարծում ենք, նպատակահարմար չէ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահի համար նախատեսել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում հրամանագիր ընդունելու լիազորություն, որով նա նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը :

Բացի այդ, հասկանալի չէ նշված կարգավորման նպատակը, մասնավորապես` այդ կարգավորման տրամաբանությունից բխում է Նախագծով նախատեսվող մեկ այլ կարգավորում, այն է` «Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանիցմինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից», սակայն հասկանալի չէ, թե կատարվող փոփոխությամբ ինչ նոր երաշխիք է սահմանվում:

Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.

Հանրաքվեի գործընթացի կասեցումը պայմանավորվում է ռազմական կամ արտակարգ դրության հայտարարմամբ, ուստի այն պետք է վերսկսվի դրա կասեցման պատճառի վերացումից հետո, այսինքն` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո : Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն էլ իր հերթին կարող է անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» : Այսպիսով` հանրաքվեի նշանակումից հետո հանրաքվեի գործընթացի մեջ ներառվող միջոցառումների իրականացման համար նախատեսվում է առնվազն 50 օր, առնվազն 50-օրյա երաշխիք նախատեսվում է նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի կասեցված գործընթացի վերսկսումից հետո դրանում ներառված միջոցառումների իրականացման համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն կարող էանցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

Ուստի, հասկանալի չէ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի գործընթացը մեկնարկելու համար ավելի ուշ ժամկետ նախատեսելու հնարավորություն Հանրապետության նախագահին տրամադրելու նպատակը, երբ դրանով որեւէ լրացուցիչ երաշխիք չի նախատեսվում հանարքվեի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Ավելին, նման լրացմամբ նախատեսվում է հնարավորություն՝ նաեւ 50 օրվանիցպակաս ժամկետ նախատեսելու համար, որի հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունն առկա չէ:

5.3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հովածի 5-րդ մասը նոր խմաբգրությամբ շարադրելու արդյունքում 5-րդ մասի վերջին պարբերությունով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը ` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց » :

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նշված իրավազորության վերապահումը չի բխում է վերջինիս սահմանադրական կարգավիճակից: Մասնավորապես՝ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

Հարկ ենք համարում հավելել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներին եւ լիազորություններին վերաբերող 51-րդ հոդվածով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այլ դրույթներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նման լիազորություն նախատեսված չէ, ուստի Օրենքով նշված մարմնին չի կարող վերապահվել այդ լիազորությունը:

Բացի այդ, կարծում ենք, հստակեցման եւ որոշակիացման կարիք ունեն կարգավորման մեջ կիրառվող մի շարք ձեւակերպումներ` «պայմանավորված ... պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ», «գործընթացի նախապատրաստման», «հիմնական միջոցառումներ» եւ այլն: Միաժամանակ, հասկանալի չէ նախատեսվող կարգավորման նպատակը, երբ օրենսդրական մակարդակում արդեն իսկ հաշվի են առնված հանրաքվեի եւ դրա գործընթացի (այդ թվում` չանցկացված հանրաքվեի եւ հանրաքվեի կասեցված գործընթացի վերսկսման դեպքերում) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանները:

5.4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի` Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե :«:, իսկ3-րդ մասի համաձայն՝ «Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը :» Մինչդեռ Օրենքում բացակայում է ռազմական կամ արտակարգ դրությ ան ավարտից հետո Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքին վերաբերող կարգավորումներ: Ելնելով վերոնշյալից՝ առաջարկում ենք Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքի ուժով սահմանված կարգավորումը տարածել նաեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակելու դեպքի վրա:

6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը : Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը : Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը »:

Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ.

«Օրենքի 20-րդ հոդվածում լրացնել նոր` 1.1-ին մաս .

«1.1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի գործընթացի կասեցման դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին մուծումները դադարեցվում են (մուտքերը սառեցվում են) մինչեւ հանրաքվեի գործընթացի վերսկսումը: Հանրաքվեի գործընթացի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներում առկա միջոցները:»: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ հաշվի առնելով հետեւյալ դիտարկումները.

6.1.Սահմանադրությունը եւ Օրենքը «հանրաքվե» հասկացությունը կիրառում են «հանրաքվեի դրված հարցը քվեարկության անցկացմամբ լուծել» իմաստով: Հաշվի առնելով նշվածը, կարծում ենք, Նախագծ ի 3-րդ հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում նպատակահարմար չէ «կասեցված հանրաքվեի», «հանարաքվեի վերսկսումը»եւ «հանարաքվեի վերսկսումից» ձեւակերպումները կիրառելը:

6.2. Կարծում ենք, նպատակահարմար է նաեւ Օրենքի՝ քարոզչության հիմնական կանոններին վերաբերող 17-րդ հոդվածում նշում կատարելը` ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում հանրաքվեի գործընթացի կասեցման ընթացքում քարոզչություն իրականացնելու արգելքի վերաբերյալ:

6.3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը : Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը : (...)» :

Կարծում ենք, մեջբերված կարգավորման պահանջը պարտադիր է ցանկացած իրավիճակում, եւ որեւէ կերպ չի հիմնավորվում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի գործընթացի կասեցման դեպքում այն շրջանցելու հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը եւ նպատակահարմարությունը: Այսպիսով, կարծում ենք, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի երկրորդ պարբերությունը հակասում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին, ուստի առաջարկում ենք այն հանել լրացվող 1.1-ին մասից:

7. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սույն օրենքն ուժիմեջ է մտնում հրապարակման պահից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժիմեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ « Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են սույն օրենքով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխության եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումները»` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, ինչպես նաեւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ին :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Զ . Հովսափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

21.04.2020թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Զ . Հովսափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

21.04.2020թ.