ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ - 600 - 05 . 05 .2020- ՊԻ -011/0) վերաբերյալ



Ազգային ժող
ո վի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագ ծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1 . Նախագծի 1-ին հոդվածով « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 44-րդ հոդվածում լրացվում է նոր` 9-րդ մաս.

«9. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է եւ նոր արգելանքներ չեն կիրառվում» :

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացման անհրաժեշտության վերաբերյալ նշվում է հետեւյալը. «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը : Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունըեւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների , ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվելբանկային հաշիվներից, որում առկա դրամական միջոցներըկարող են արգելանքի տակ լինել՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հարկադիր կատարողի կողմից:

Կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների ֆինանսական վիճակը հնարավորինս թեթեւացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից՝ ֆիզիկական անձանցմինչեւհինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները , նոր արգելանքներ չկիրառել եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները :

Առաջարկվող օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվիքաղաքացիներին ապահովել իրենց մինիմալ կենսամակարդակը »:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում սահմանվում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է ` «արտակարգ իրավիճակ ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»:

Նշված իրավադրույթից հետեւում է, որ արտակարգ իրավիճակ է համարվում ոչ միայն համաճարակը, այլ նաեւ մի շարք այլ իրավիճակներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որոնք էլ կարող են հիմք ծառայել արտակարգ դրության հայտարարման համար:

Ինչպես նշվում է Նախագծի հիմնավորմամբ` « 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը : Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունըեւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների , ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվելբանկային հաշիվներից» : Սակայն հարկ է նշել, որ համաճարակից բացի արտակարգ իրավիճակ համարվող այլ իրավիճակի հաստատման պայմաներում եւս կարող է հայտարարվել արտակարգ դրություն, եւ կարող են կիրառվել նույն սահմանափակումները:

Հետեւաբար, կարծում ենք, խնդրահարույց է Նախագծով առաջարկվող կարգավորումը, այն է`« կիրառված արգելանքի կասեցումը» միայն համաճարակի հետեւանքով արտակարգ դրության հայտարարելու դեպքում: Գտնում ենք, հնարավոր է այլ հիմքերով արտակարգ իրավիճակի պայմաններում արտակարգ դրության հայտարարում, որը եւս կհանգեցնի անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների, որոնց առկայության դեպքում եւս կառաջանա Նախագծին կից ներկայացված հիմնավորման գլխավոր նպատակի իրականացման խնդիր, այն է` հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները եւ ապահովելու իրենց մինիմալ կենսամակարդակը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ « կիրառված արգելանքի կասեցումը» նախատեսելը միայն համաճարակի հետեւանքով արտակարգ դրության հայտարարելու դեպքում չի բխում նախագծին կից ներկայացված հիմնավորումից:

1.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «9. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է եւ նոր արգելանքներ չեն կիրառվում » :

« Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելու մասին կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ:

Միաժամանակ Օրենքում կիրառվում է միայն «կատարողական վարույթի կասեցում» ձեւակերպումը, ինչպես նաեւ առկա են այդ գործըթացի վերաբերյալ կարգավորումները: Օրենքում բացակայում են «արգելանքի կասեցում» ձեւակերպումը եւ դրա հասկացության սահմանումը, ինչը հնարավորություն կնախատեսեր նաեւ որոշակիացնելու գործընթացը եւ դրա առանձին գործողությունների կատարման եղանակը:

Մասնավորապես՝ Օրենքի 37-րդ հոդվածով նախատեսվում է կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը, որի 10-րդ կետի երկրորդ պարբերությունը կոնկրետ գույքի մասով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ նախատեսում է նմանատիպ կարգավորում. «Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու մասին հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով »:

Օրենքի 38-րդ հոդվածը վերաբերում է կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքին. «Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որեւէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է.

6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը» :

Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասի իրավակարգավորմամբ նախատեսվում է կասեցնել ֆիզիկական անձանց` ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը: Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ առաջարկվող իրավակարգավորման նպատակն է համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռնել օգտվելու իրենց բանկային հաշիվներից: Սակայն հարկ է նկատել, որ Օրենքը չի նախատեսում որեւէ կարգավորում «արգելանքի կասեցում» գործընթացի վերաբերյալ, ուստի հասկանալի չէ, թե Նախագծով կատարվող լրացման դեպքում ինչպիսի գործընթացի կիրառման մասին է խոսքը:

Նախատեսվող իրավակարգավորման ենթադրյալ նպատակի իրագործումը հնարավոր է միայն պարտապանի գույքը արգելանքից հանելու դեպքում: Մինչդեռ պարտապանի գույքը արգելանքից հանելու իրավաչափ հիմքերը սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի44.1-ին հոդվածում:

1.3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «9. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է եւ նոր արգելանքներ չեն կիրառվում» :

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի43-րդ հոդվածի համաձայն` «1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը եւ հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:

2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար , ներառյալ՝ կատարման ծախսերը:

(...)

3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա,(...):

(...)

10. Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:(...)»

Օրենքի44-րդ հոդվածի համաձայն`«1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը:

(...)

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները եւ ժամկետները ` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը եւ այլ հանգամանքներ:

(...)

2. Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու եւ այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող եւ նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում.

4) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:

3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:

(...)

Պարտադիր առգրավման ենթակա են դրամը , արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները եւ քարերը, ոսկերչական եւ ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից եւ ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաեւ դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:(...)»:

Օրենքիպարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելուն վերաբերող 44.3-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները.

«1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:

2. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետեւյալ հերթականությամբ.

(...)

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք:

3. Պարտապանի մոտ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:

(...)

6. Պարտապանը, որի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա , որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին ` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը եւ միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:

(...)

11. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաեւ հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին :(...)»:

Օրենքի պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգին վերաբերող 46-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները.

«2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, (...)

2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ :(...)

(...)

4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին »:

Օրենքի 47-րդ հոդվածը նախատեսում է կարգավորումներ պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգի վերաբերյալ, որնց համաձայն`«2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով,(...)

2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:(...)

(...)

4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին» :

« Այսպիսով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասի տեքստում կիրառվում է «բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանք» ձեւակերպումը, մինչդեռ Օրենքը կիրառում է «բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք» ձեւակերպումը: Օրենքի կարգավորումների համաձայն՝ արգելանք դրվում է պարտապանի գույքի, այդ թվում`դրամական միջոցների վրա,պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին: Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք պետք է հստակեցնել «բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանք» ձեւակերպումը, ինչպես նաեւ հստակեցնել, թե ինչպես պետք է «բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքի կասեցման» դեպքում պարտատերը հնարավորություն ստանա օգտվելու բանկային հաշիվներից, որոնցում, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, առկա են դրամական միջոցներ, որոնք «կարող են արգելանքի տակ լինել» :

« Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասի տեքստում կիրառվում է «ցանկացած արժույթով բանկային հաշիվների» ձեւակերպումը, մինչդեռ Օրենքի 47-րդ հոդվածը նախատեսում է կարգավորումներ պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգի վերաբերյալ, որի 4-րդ մասի համաձայն`«4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին» :

« Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասը նախատեսում է արգելանքի կասեցում, եւ դրամական միջոցներից օգտվելու հնարավորության ստեղծում, մինչդեռկարգավորմամբ չեն նախատեսվում կողմերի պարտականությունները, կասեցման վերացումից հետո առկա իրավիճակները եւ դրամական միջոցները օգտագործելու դեպքում կասեցման վերացման պահին` դրանց բացակայության պայմաններում ստեղծված իրավիճակում կողմերի իրավունքների պաշտպանության հարցերը : Հարկ է նկատել նաեւ, որ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը, ուստի անհասկանալի է հինգ հարյուր հազար դրամ չափի նախատեսումը, քանի որ այդ չափով գումար փոխանցում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին կատարողական թերթի համապատասխան պահանջների կատարման համար:

« Հիմք ընունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով կատարված դիտարկումները, կարծում ենք, որ Նախագծով կատարվող լրացումը չի բխում դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակներից, ինչպես նաեւ վերացնում է այդ ինստիտուտի միջոցով պաշտպանվող հարաբերությունների համար ստեղծված երաշխիքները: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ որպես դրա նպատակներ ներկայացվում են քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների պատճառով քաղաքացիներին բանկային հաշիվներից օգտվելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաեւ քաղաքացիներին իրենց մինիմալ կենսամակարդակն ապահովելու հնարավորություն տալը: Քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների պատճառով նրանց բանկային հաշիվներից օգտվելու հնարավորության տրամադրումը որեւէ կերպ չի կարող համարվել իրավաչափ նպատակ արգելաքնի տակ դրված դրամական միջոցներից օգտվելու հնարավորության նախատեսման համար: Եթե Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի կարգավորման նպատակն է կասեցնել բռնագանձման գործընթացը, ապա հարկ է նկատել, որ նման կարգավորման առկայությունը խնդրահարույց է սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին` քաղաքացիներին իրենց մինիմալ կենսամակարդակն ապահովելու հնարավորություն տալը , ապա, կարծում ենք, որ դրա իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում են այլ իրավական ինստիտուտներ:

Նախատեսվողիրավակարգավորումն ըստ էության ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ֆիզիկական անձանց սոցիալական խնդիրների լուծմանը, այս առումով նշենք հետեւյալը. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ի թիվս այլ հանգամանքների,կյանքի դժվարին իրավիճակ է համարվում արտակարգ իրավիճակներում հայտնվելը, որի պայմաններում եւս պետությունը տրամադրում է սոցիալական աջակցություն:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածում շարադրված օրենքի լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ հաջորդաբար շարադրելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսա թիվը , հերթական համարը եւ «օրենք» բառը:

4. Նախագծի 1-ին հոդվածում« 44-րդ հոդվածը լրացնել նոր` 9-րդ մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել« 44-րդ հոդվածում լրացնել նոր` 9-րդ մաս» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ ` Օրենք ) 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասի տեքստը ներառել չակերտների մեջ:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր` 9-րդ մասի տեքստի «հինգ հարյուր հազար ՀՀ դրամի» եզրույթը փոխարինել «500.000 դրամի» եզրույթով`հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասերը:

6 . Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 108 )

26.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 108 )

26.05.2020թ.