ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին » Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-599-30.04.2020-ՖՎ-012/0) վերաբերյալ



«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) : Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Սահմանադրության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը» բառերը՝ «Ազգային ժողովը» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրության համապատասխան ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

Հարկ ենք համարում հավելել, որ Նախագծի ֆինանսատնտեսագիտական բովանդակության առումով համապատասխանությունը Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին ստուգված չէ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

14.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

14.05.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` Կ-599-30.04.2020-ՖՎ-012/0) վերաբերյալ



ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Համաձայն հաշվետվության, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1.565.5 մլրդ. դրամ, ծախսերը` 1.629.4 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 97.3%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 63.9 մլրդ. դրամ:

Սույն Հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1.2019 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն աճել են: Մասնավորապես, 2019 թվականին գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, ինչը 2.4 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների եւ արդյունաբերությանճյուղերի հաշվին:

Աղյուսակ 1.

Տնտեսական աճի դինամիկան 2008-2019 թվականներին [1]

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

Տտեսական աճ %

6.8

-14.4

2.1

4.6

7.2

3.5

3.4

3.0

0.2

7.5

5.2

7.6

Դրամի հաշվարկային փոխարժեքը 1 ԱՄՆ դոարի հաշվով

305.9

363.3

373.6

372.5

401.7

409.6

415.9

477.9

480.5

482.7

483

480.4

Ինչպես նկատում ենք աղյուսակ 1-ի տվյալներից, 2019 թվականին հանրապետությունում գրանցված տնտեսական աճի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին տարիների կտրվածքով:

2.Հաշվետու տարում արձանագրված տնտեսական աճին նպաստել են ծառայությունների ոլորտը` 5.2 տոկոսային կետով, արդյունաբերությունը` 1.9 տոկոսային կետով եւ շինարարությունը 0.3 տոկոսային կետով,իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա ունեցել է բացասական ազդեցություն` 0.5 տոկոսային կետով: Ընդ որում, 2019 թվականին արդյունաբերությունն աճել է 10.2%-ով, ծառայությունների ոլորտը` 10.3%-ով, շինարարությունը` 4.2%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում 4 %-ով:


[1] Սույն տեղեկանքում օգտագործված 2008-2012 թվականների տվյալները վերցված են Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013-ից, 2013-2017 թվականների տվյալները ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018-ից, 2018 թվականի տվյալները ՝ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունից եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հրապարակումից, ինչպես նաեւ Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2018 հրապարակումից


Աղյուսակ 2.

Տնտեսության ճյուղերի նպաստումը տնտեսական աճին 2008-2019 թվականներին

2008

2009

2010

2011

2012

2013

2014

201 5

201 6

201 7

201 8

2019

ՀՆԱ

6.8

-14.4

2.1

4.6

7.2

3.5

3.4

3.0

0.2

7.5

5.2

7.6

Արդյունաբերություն

0.4

-1.0

1.4

2.3

1.0

0.8

0.0

1.0

0.8

1.8

0.7

1.9

Գյուղատնտեսություն

0.3

0.1

-2.6

2.4

1.9

1.6

1.5

2.1

-1.0

-0.6

-1.3

-0.5

Շինարարություն

1.8

-11.4

0.5

-2.1

0.1

-1.5

-0.4

-0.4

-1.0

0.2

0.1

0.3

Ծառայություններ

3.0

0.3

1.8

1.5

3.2

2.3

2.2

0.8

1.9

5.1

4.7

5.2

3.2019 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է11.2%-ով: Ընդ որում, պետական սպառումն աճել է 1.5 %-ով, իսկ մասնավոր սպառումը ՝ 12.8%-ով:

Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ աճել են 4.7%-ով: 2019 թվականին ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 10.3%-ով ՝ նախորդ տարվա համեմատ արագանալով7.4 տոկսային կետով: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ աճել է 9.1%-ով` նախորդ տարվա համեմատ դանդաղելով 3.7 տոկսային կետով:

4. 2019 թվականին սպառողական շուկայում արձանագրված 0.7% 12-ամսյա գնաճըառավելապես պայմանավորվել է ներմուծվող մի շարք ապրանքների ցածր գնաճով, ինչպես նաեւ որոշ գյուղմթերքների գների նվազմամբ: Միջին գնաճը կազմել է 1.4%, որին առավելապես նպաստել է «Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախմբում արձանագրված 1.9% գների աճը (դրական նպաստումը գնաճին` 0.8 տոկոսային կետ): «Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ» խմբում արձանագրվել է 4.3% գնաճ (դրական նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.5% գնաճ (դրական նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ):

5. 2019 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը նախորդ տարվա համեմատությամբ բարելավվել է եւ կազմել ՀՆԱ-ի 8.2%-ը: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2019 թվականին կազմել է 38.7%` բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը 0.9 տոկոսային կետով: Իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման մասնաբաժինը կազմել է 53.1%` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 0.4 տոկոսային կետով: Դրամական փոխանցումները տարվա արդյունքներով կազմել են ՀՆԱ-ի 8.5%-ը ՝ նախորդ տարվա 9.1%-ի դիմաց:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թվականի արդյունքներով կազմել է 8154.1 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 10.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 9.4%-ով` կազմելով 2640.3 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 10.8%-ով եւ կազմել է 5513.8 մլն. ԱՄՆ դոլար:

Ներմուծման 10.8% աճի 7.8 տոկոսային կետը պայմանավորվել է «Վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբի հաշվին: Ներմուծման աճին զգալի նպաստել են «Հանքահումքային արտադրանք» եւ «Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» ապրանքախմբերը համապատասխանաբար 1.9 եւ 1.5 տոկոսային կետերով:

2019 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ բարելավվել է եւ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 73%-ը:

6. 2019 թվականինդրամի միջին փոխարժեքը կազմել է 480.4 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա միջին փոխարժեքի (483) նկատմամբ արժեւորվել է 0.5%-ով:

7. 2019 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.9%-ը` նախորդ տարվա 22.3%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 22.3%-ը` նախորդ տարվա 20.9%-ի դիմաց: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը պայմանավորված է եղել ստվերի դեմ իրականացված պայքարով, հարկային վարչարարության կատարելագործմամբ եւ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2019 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը աճել է 0.8 տոկոսային կետով եւ կազմել 24.9%: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 21.9%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները ՝ 2.9%-ը:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2019 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.0%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.8 տոկոսային կետով: 2019 թվականին ՀՀ կառավարության արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 38.8% նախորդ տարվա 40.2%-ի դիմաց:

ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

8. ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ծրագրվել էր ստանալ 1496.5 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1457.0 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 39.5 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2019 թվականին առաջին անգամ պետական բյուջեի մասին օրենքով պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվները ներառվել են բյուջեի ցուցանիշներում: Բացի այդ, պետական բյուջեի ցուցանիշներում ներառվել են նաեւ օրենքով չհաստատվածարտաբյուջետային միջոցների շրջանառությունը (14.3 մլրդ դրամ), դրոշմանիշային վճարների գումարները (8.0 մլրդ դրամ), ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները եւ դրանց արդյունքում ձեւավորված եկամուտները (364.6 մլն դրամ): Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 112.6 մլրդ. դրամով (7.5%-ով) եւ կազմել 1609.1 մլրդ. դրամ, որից 1569.0 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 40.1 մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

Աղյուսակ 3.

Բյուջետային եկամուտների աճի դինամիկան 2008-2019 թվականներին

2008

2009

2010

2011

2012

2013

2014

201 5

201 6

201 7

201 8

2019

Ընդամենը եկամուտներ, որից

մլրդ դրամ

785.4

690.0

780.4

880.9

946.2

1071.4

1144.8

1167.7

1171.1

1237.8

1341.7

1.565.5

Աճը նախորդ տարվա համեմատությամբ (%)

-

-12.1

13.1

12.9

7.5

13.2

6.8

2.0

0.3

5.7

8.4

16.7

ՀՆԱ-ի նկատմամբ %

22.0

22.0

22.6

23.3

23.7

23.5

23.7

23.2

23.1

22.2

22.4

23.9

Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր

մլրդ դրամ

621.1

522.4

694.1

654.0

749.3

1000.9

1064.1

1067.9

1079.7

1158.0

1258.1

1409.1

Աճը նախորդ տարվա համեմատությամբ (%)

-

-15.8

24.7

-5.7

14.6

33.6

6.3

0.4

1.1

7.2

8.6

12.0

ՀՆԱ-ի նկատմամբ %

20.3

19.9

20.2

20.6

22.0

22.0

22.0

21.2

21.3

20.7

21.0

22.3

Պաշտոնական դրամաշնորներ

մլրդ դրամ

15.0

21.7

30.6

59.4

18.7

13.3

17.3

29.9

31.4

14.6

11.2

12.4

Այլ եկամուտներ մլրդ դրամ

44.3

43.0

50.4

44.0

49.1

57.2

63.4

70.0

60.0

65.2

72.3

88.8

2019 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1565.5 մլրդ. դրամ եւարձանագրվել է կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98.4%-ով: Այլ եկամուտների ծրագիրը կատարվել է 110.6%-ով, պաշտոնական դրամաշնորհներինը ՝ 30.8%-ով: Նշենք, որ ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44.9 մլրդ դրամ ՝ 100.5%-ով ապահովելով ծրագիրը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները 16.7%-ով կամ 223.8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 16.4%-ով (206.2 մլրդ դրամով), այլ եկամուտները ՝ 22.8%-ով (16.2 մլրդ դրամով), իսկ պաշտոնական դրամաշնորհները ՝ 10.1%-ով (1.1 մլրդ դրամով):

Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 23.9%, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ՝ 22.3%:

9. Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են շուրջ 1,464.3 մլրդ. դրամ կամ ճշտված ցուցանիշի 98.4%-ը: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին է ապահովվել ՀՀ պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը:2018 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 16.4%-ով կամ 206.2 մլրդ դրամով:

10. 2019 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 34.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 506.5 մլրդ. դրամ: Նշված գումարից 364.6 մլրդ. դրամը ստացվել է ներմուծման հարկումից, 141.9 մլրդ. դրամը ՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել ներմուծումից գանձված ավելացված արժեքի հարկի գծով եւ նվազում ՝ ներքին տնտեսությունից ավելացված արժեքի հարկի գծով ՝ համապատասխանաբար 20.5%-ով եւ 10.2%-ով: Ավելացված արժեքի հարկի մուտքերի վրա դրական ազդեցություն է գործել ներմուծման ծավալների աճը 245.9 մլրդ դրամի կամ 10.2 տոկոսով, որի կառուցվածքում զգալի է ավտոմեքենաների ներմուծան ծավալների աճը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 9.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 138.6 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 60.5 մլրդ դրամ, իսկ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 78.1 մլրդ դրամ: 2018 թվականի համեմատ ակցիզային հարկի մուտքերի աճ է արձանագրվել եւ տեղական արտադրության, եւ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով ՝ համապատասխանաբար 31.2%-ով (16.2 մլրդ դրամ) եւ 27.6%-ով (12.9 մլրդ դրամ): ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է ծխախոտի եւ օղու արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով:

Աղյուսակ 4.

Հարկային եկամուտներ ծավալը ՀՀ-ում 2008-2019թթ.

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

ԱԱՀ (մլրդ դրամ)

318.3

254.1

301.7

328.5

369.7

401.9

440.4

423.9

391.1

406.6

438.2

506.5

Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս)

43.8

40.6

43.1

42.3

42.1

40.1

41.4

39.7

36.2

35.1

34.8

35.9

Ակցիզային հարկ (մլրդ դրամ)

45.9

42.8

48.1

39.4

49.3

52.1

50.6

49.0

59.7

82.3

109.0

138.6

Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս)

6.3

6.8

6.9

5.1

5.6

5.2

4.8

4.6

5.5

7.1

8.7

9.8

Շահութահարկ (մլրդ դրամ)

86.2

80.8

77.8

97.8

118.6

124.6

103.6

103.7

127.2

109.9

170.1

233.8

Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս)

11.9

12.9

11.1

12.6

13.5

12.4

9.7

9.7

11.8

9.5

13.5

16.6

Եկամտային հարկ (մլրդ դրամ)

53.8

60.2

73.9

81.2

91.7

251.1

289.2

311.7

332.7

341.5

356.6

440.8

Տեսակարար կշիռը հարկային եկամուտների մեջ (տոկոս)

7.4

9.6

10.6

10.4

10.4

25.1

27.2

29.2

30.8

29.5

28.3

31.3

2019 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 16%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 233.8 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի գծով եւս արձանագրվել է մուտքերի աճ 9.3%-ի կամ 15.5 մլրդ դրամի չափով, որը հիմնականում պայմանավորված է ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման բազայի եւ աղբյուրի մոտ պահվող ոչ ռեզիդենտի շահութահարկի աճով:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 440.8 մլրդ. դրամ եկամտային հարկ, ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 30.1%ը: Նախորդ տարվա համեմատ եկամտային հարկի մուտքերն աճել են 21.9%-ով կամ 73.6 մլրդ դրամով, հիմնականում պայմանավորված աշխատողների թվաքանակի աճով շուրջ 42.5 հազարով, ինչպես նաեւ միջին ամսական անվանական աշխատավարձի 5.8%-ով աճով:

2019 թվականին պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է 95.1 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 6.5%-ը: Նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 18.6%-ով կամ շուրջ 14.9 մլրդ. դրամով, ինչը պայմանավորված է ինչպես Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ անդամ երկրներին համամասնորեն տրվող մաքսատուրքի գումարների աճով, այնպես էլ երրորդ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող` մաքսատուրքով հարկվող ապրանքների ծավալների աճով:

2019 թվականին շրջանառության հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 31.6 մլրդ դրամ (կազմելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 2.2%-ը): Շրջանառության հարկի գծով եւս նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 54.1% կամ 10.2 մլրդ դրամի չափով աճ` հիմնականում պայմանավորված առեւտրի եւ ծառայությունների ծավալների համապատասխանաբար 10.8% եւ 15.9% աճով:

2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 63.7 մլրդ. դրամ բնապահպանական հարկ եւ բնօգտագործման վճար` կազմելով հարկերի եւ տուրքերի 4.3%-ը:

Հաշվետու տարվա ընթացքում 18.7 մլրդ. դրամ են կազմել սոցիալական վճարները, 8.6 մլրդ դրամ ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները, 4.9 մլրդ դրամ ՝ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, իսկ շուրջ 4.4 մլրդ դրամ ՝ արտոնագրային հարկը: Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային հարկի գծով փաստացի մուտքերը կազմել են շուրջ 3.5 մլրդ դրամ:

11. 2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 45.9 մլրդ. դրամ պետական տուրքեր` 15.6%-ով կամ 6.2 մլրդ դրամով գերազանցելով տարեկան ճշտված ծրագրով ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ պետական տուրքի մուտքերն աճել են 21.1%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով:

12. 2019 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 12.4 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 30.8 %-ը, այսինքն կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 27.7 մլրդ. դրամ: Շեղումը մեծ մասամբ առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 25.3%-ը` 7.9 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերն աճել են 10.1%-ով կամ 1.1 մլրդ դրամով:

13. 2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 88.8 մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը գերազանցում է 10.6%-ով: 2018 թվականի համեմատ այլ եկամուտներն աճել են 22.8%-ով կամ 16.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված ՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների մուտքերի աճով: Այլ եկամուտներից ավելի քան 44 մլրդ դրամը կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մուտքերը:

ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

14. ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված ծախսերը կազմել են 1,648.1 մլրդ. դրամ, իսկ ճշտված ծրագիրը ՝ շուրջ 1,527.3 մլրդ. դրամ:

Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ, տարեկան ճշտվածծրագիրը կատարվել է 92.4%-ով: Շեղումների ընդհանուր գումարի 47.5%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.5%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ըստ ֆինանսավորման աղբյուրների պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին կատարվել է բյուջեի ծախսերի 95.3%-ը կամ 1,553.1 մլրդ դրամը, որոնց ծրագիրը կատարվել է 95.7%-ով: Բյուջեի ծախսերի 4.7%-ը ՝ 76.3 մլրդ դրամը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից, որը կազմել է ծրագրի 54.3%-ը:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6%-ով կամ 182.4 մլրդ դրամով:

2019 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 9.1% աճի պայմաններում ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 24.9%` 2018 թվականի 24.1%-ի դիմաց:

15. ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1,437.1 մլրդ. դրամ: Հաշվետու տարում շուրջ 172.6 մլրդ. դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 99.9%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են ընդամենը 13%-ով:

16. 2019 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 192.3 մլրդ. դրամ կամ տարեկան ծրագրի 73.3%-ը: 2018 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը աճել է 27%-ով, որը հիմնականում պայմանավորված է այլ մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման եւ շենքերի ու շինությունների շինարարության ծախսերի ավելացմամբ:

Աղյուսակ 5.

ՀՀ 2008-2019թթ. պետական բյուջեների ծախսերը (մրդ. դրամ)

Գործառնական դասակարգմա խմբերի անվանումները

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

Ընդամենը ծախսեր,

այդ թվում

810.6

929.1

954.3

986.5

1006.1

1142.9

1235.0

1.408.9

1.449.1

1504.8

1447.1

1629.5

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

104.8

113.0

143.3

154.1

160.5

188.1

217.3

281.4

292.1

274.7

278.5

320.1

Պաշտպանություն

121.2

130.2

147.5

145.5

154.1

182.0

190.0

198.5

225.9

294.4

238.5

315.6

Հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեություն

61.7

69.5

67.4

72.5

76.6

91.4

104.8

122.0

100.8

122.5

123.1

143.7

Տնտեսական հարաբերություններ

89.4

133.8

112.4

83.9

71.1

128.3

83.3

109.8

131.1

129.5

112.2

111.9

Շրջակա միջավայրի պաշտպանություն

3.0

3.9

4.9

6.6

7.0

4.6

4.7

5.6

4.5

5.4

5.7

5.8

Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ

14.0

21.1

42.8

43.8

14.3

21.7

31.3

39.2

25.6

12.6

11.7

16.2

Առողջապահություն

49.9

56.2

56.1

63.3

64.5

64.4

76.6

86.1

88.6

83.2

79.6

99.3

Հանգիստ, մշակույթ եւ կրոն

16.0

16.3

16.1

17.6

22.8

18.6

21.4

30.4

26.6

26.0

25.3

3.5

Կրթություն

103.5

107.5

97.8

106.1

102.8

103.1

115.8

122.3

122.4

124.4

121.6

129.3

Սոցիալական պաշտպանություն

212.6

243.6

244.2

256.2

291.7

297.4

342.5

383.7

396.8

408.9

416.6

453.9

Հիմնական բաժիններին չդասվող պահ. ֆոնդեր

34.3

33.9

21.6

36.8

41.9

43.2

47.0

29.9

15.1

20.0

34.3

-

ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

17. ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ. պակասուրդով` կազմելով ծրագրված ցուցանիշի 41.6%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է եկամուտների նկատմամբ ծախսերի առավել ցածր կատարողականով: Նշենք, որ 2018 թվականի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3%-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը2019 թվականին կազմել է 1.0%` 2018 թվականի 1.8%-ի դիմաց:

2018 թվականի համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե նախորդ տարի ֆինանսավորման ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել էր պակասուրդի համապատասխանաբար 65.8 եւ 34.2 տոկոսը, ապա 2019 թվականին նշված ցուցանիշները կազմել են -20.8 եւ 120.8 տոկոս:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 81.6 մլրդ. դրամ:

19. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,776.2 մլրդ. դրամ (5,787.4 մլն. ԱՄՆ դոլար), որը 2018 թվականի համեմատ աճել է 98 մլրդ. դրամով կամ 251.1 մլն. ԱՄՆ դոլարով: Պարտքի հիմնական մասը` 5,298.1 մլն. ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, իսկ 489.3 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:

2019 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2018 թվականի 4915.2մլն. ԱՄՆ դոլարի դիմաց` կազմելով 5016.2 մլն. ԱՄՆ դոլար: ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է` 2018 թվականի 39.5%-ի դիմաց կազմելով 36.8%: Նվազել է նաեւ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2018 թվականի 104.6%-ից հասնելով 95.1%-ի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ `                                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող` Գ. Կիրակոսյան (Հեռ.՝ 011 513-603)


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (Հեռ.՝ 011 513-235)

14.05.2020թ.