ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-594-29.04.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օ րենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների.»: Կարծում ենք Նախագծով նախատեսված լրացման կապակցությամբ համապատասխան փոփոխություն եւ լրացում պետք է նախատեսել նաեւ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում՝ նախընտրելի համակցությամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի հատկացման գնային հարցերը կարգավորելունպատակով:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել (այսուհետ՝ Օրենք) բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծում Օ րենքին այլեւս անդրադարձ չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածում «կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «կե տում լրացնել նոր նախադասություն » ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքն» բառն առաջարկում ենք նշել փոքրատառով՝ հաշվի առնելով, որ ուժի մեջ մտնելու դրույթը վերաբերում է Նախագծին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի պահանջներին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ. ՝ 011-513-616 ) , ( 108 )

19.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին
առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ. ՝ 011-513-616 ) , ( 108 )

19.05.2020թ.