ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-590-27.04.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել (այսուհետ՝ Օրենք) բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծում Օրենքին այլեւս անդրադարձ չի կատարվում:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված՝ Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության «դեկտեմբերի» բառից առաջարկում ենք հանել «ի» տառը՝ վրիպակն ուղղելու համար: Միաժամանակ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, կարծում ենք, որ խնդրահարույց է «պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբեր ամիսների անվանական միջին աշխատավարձ» ձեւակերպումը հետեւյալ հիմնավորմամբ.

2.1. Նախ կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել «պետական հատվածում կազմակերպություններ» հասկացությունը, քանի որ այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: Օրինակ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպություններ եւ այլն:

2.2. Ինչ վերաբերում է «անվանական միջին աշխատավարձ» հասկացությանը, ապա հարկ ենք համարում նկատել, որ այն եւս ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված են «միջին աշխատավարձի» հասկացությունը եւ հաշվարկման կարգը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքում կիրառված է «աշխատավարձի անվանական չափ» հասկացությունը (տե՛ս, օրինակ, 2-րդ հոդվածի 6-րդ մաս, 5-րդ հոդվածի 2-րդ մաս եւ այլն):

2.3. Միաժամանակ առաջարկում ենք ձեւակերպումը փոխել այնպես, որ միջին աշխատավարձը վերաբերի ոչ թե կազմակերպությանը, այլ աշխատողներին:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված՝ Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության «այս ֆոնդը» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասով նշված ֆոնդը» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացություններին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

18.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

18.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-590-27.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, սահմանելով, որ. «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականցանող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է Վիճակագրական կոմիտեի կողմից պլանավորմանը նախորդող տարում պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբերի ամիսների անվանական միջին աշխատավարձի 100 տոկոսի եւ աշխատողների թվաքանակի արտադրյալի միջոցով:

Բյուջետային հայտերը կազմելիս այս ֆոնդը վերանայվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված գնաճի ցուցանիշների արտադրյալի միջոցով:»:

Խնդիրը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ տվյալ հարցի կապակցությամբ գործող իրավակարգավորման համաձայն. «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով»:

Կրկնապատիկ գործակցով պայմանավորված քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի ձեւավորման համար միջին աշխատավարձը կազմում է 66.140*2=132.280 ՀՀ դրամ: Գործակցի մեծությունը սահմանվել է Օրենքի գործադրմամբ, այն է` 2013թ., երբ միջին անվանական աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության, կազմել է 146.524 ՀՀ դրամ: Ստացվում է, որ օրենսդիրը որոշում կայացնելիս այդ միջին աշխատավարձը սահմանել է մինջին ամսական անվանական աշխատավարձի 90 տոկոսի չափով:

2019թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 182.673 ՀՀ դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 164.406 ՀՀ դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել, ինչն էլ Նախագծի հեղինակն առաջարկում է կատարել, որի կապակցությամբ էլ առաջարկվում է, որ Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դնել ամսական անվանական աշխատավարձը, որի արդյունքում էլ ակնկալվում է ապահովել քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի համահունչ ինդեքսավորումն ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծի ընդունումը կարող է առաջացնել ֆինանսատնտեսական հիմնահարցեր` կապվածպետական բյուջեում համապատասխան հոդվածներով միջոցների անբավարարության հետ, հատկապես` նոր կորոնավիրուսի հետ կապված բյուջետային խիստ լարված իրավիճակում ֆինանսական միջոցների սղության պարագայում:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ հարկ են համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Չնայած այն հանգամանքին, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ունի ընդգծված սոցիալական բնույթ, այդուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ դրա ընդունումը խտրական պայմաններ կամրագրի պետական նշված մարմինների աշխատակազմերում աշխատող եւ այլ մարմիններում կամ կազմակերպություններում նույն քանակի եւ նույն որակի աշխատանք կատարող աշխատողների միջեւ, ինչն էլ, կարծում ենք, ընդունելի չի կարող համարվել:

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող բոլոր անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկման միասնական սկզբունքերի եւ կանոնների սահմանման հարցը, որը, մեր կարծիքով, պետք է ամրագրել ոչ թե «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այլ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:», որի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ Նախագծով կատարված առաջարկի ընդունման դեպքում հարկ կլինի որոշակի վերաբաշխումներ կատարել պետական բյուջեի առանձին ծրագրերում, քանի որ ընթացիկ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված չեն, իսկ նման վերաբաշխումների կատարումն էլ, կապված նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ, այնքան էլ հեշտ կամ ցանկալի չի կարող լինեյ: Հաշվի առնելով նաեւ վերը նշված առաջարկությունը, կարծում ենք, կարելի է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2021 թվականի հունվարի 1-ը, մինչ այդ համապատասխան միջոցները եկող տարվա պետական բյուջեում նախատեսելու պայմանով:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի, քանի որ լուծելով մեկ խնդիր, այն կարող լրացուցիչ այլ խնդիրներ առաջացնել` կապված նույն քանակի եւ որակի աշխատանք կատարողների միջեւ խտրական պայմանների սահմանման հետ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

05.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-590-27.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, սահմանելով, որ. «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակամում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականցանող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է Վիճակագրական կոմիտեի կողմից պլանավորմանը նախորդող տարում պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբերի ամիսների անվանական միջին աշխատավարձի 100 տոկոսի եւ աշխատողների թվաքանակի արտադրյալի միջոցով:

Ըստ Նախագծի հեղինակի, գործող իրավակարգավորման համաձայն. «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով»:

2019թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 182.673 ՀՀ դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 164.406 ՀՀ դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել, ինչն էլ Նախագծի հեղինակն առաջարկում է կատարել, եւ առաջարկում է Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դնել ամսական անվանական աշխատավարձը, որի արդյունքում էլ ակնկալվում է ապահովել քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի համահունչ ինդեքսավորումն ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը ունի սոցիալական բնույթ, ինչի ընդունումը խտրական պայմաններ կստեղծի պետական նշված մարմինների աշխատակազմերում աշխատող եւ այլ մարմիններում կամ կազմակերպություններում նույն քանակի եւ նույն որակի աշխատանք կատարող աշխատողների միջեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ այն կառաջացնի լրացուցիչ ֆինանսական ծախս պետական բյուջեում:


Եզրակացություն

Նախագիծը մեր կարծիքով կարիգ ունի լրամշակման, թե ֆինանսական ծախսի, եւ թե խտրական պայմաններ ստեղծելու առումով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

13.05.2020թ.