ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-573-17.04.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
(այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծ)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .

Նախագծի 1-ին հոդվածով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացվում է նոր` 4-րդ մաս. «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել , եթե այն կարող է բացասաբար ադրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա »:

Վերոնշյալ իրավադրույթը, կարծում ենք, խնդրահարույց է եւ ունի հստակեցման ու որոշակիացման կարի ք՝ հետեւյալ հիմնավորմամբ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանդրության (այսուհետ նաեւ` Սահմանդրություն)42-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը ( … )»:

Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով ` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ՝ «Տեղեկատվության ազատության իրականացումը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում» :

Օրենքի ՝ տեղեկատվության ազատության սահմանափակումներին վերաբերող 8-րդ հոդվածում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը .

«1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դ ա`

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք .

2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը , այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.

3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները .

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք ).

5) խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները:

2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ` պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին.

2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.

3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա»:

Վերոնշյալ իրավադրույթների վերլուծությունից բխում է, որ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, իսկ տ եղեկատվություն տնօրինող ի համար նախատեսվում է միայն հնարավորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված լինելու դեպքում տեղեկատվությունը նույնացնել Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կետերում թվարկված որոշակի տվյալներ (որոնց առկայությունն է թույլ տալիս մերժել տեղեկատվության տրամադրումը)պարունակող տեղեկատվության հետ եւ մերժել համապատասխան տեղեկատվության տրամադրումը: Մասնավորոպես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ կարգավորված են պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններին, նախնական քննության գաղտնիությանը, հեղինակային իրավունքին եւ (կամ) հարակից իրավունքներին վերաբերող եւ այլ իրավահարաբերությունները, ինչը հնարավորություն է տալիս պահպանել սահմանադրական այն պահանջը, որ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով ` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը. « ( … ) իրավունքի սահմանափակումները նախատեսված են օրենքով , եւ օրենսդիրը ( … ) նորմերով նախատեսված լիազորության սահմանմամբ ոչ թե իրավունքի սահմանափակումներ սահմանելու իր բացառիկ լիազորությունը պատվիրակել է գործադիր իշխանության մարմիններին , այլ իրականացնելով սահմանափակումներ սահմանելու իր սահմանադրական լիազորությունը` այդ մարմիններին լիազորել է իրացնել օրենքով սահմանված սահմանափակումը »:

2. Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ նշել է, որ «(…) Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի :

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ–630, ՍԴՈ–1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին եւ գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում (…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նկատել է, որ ներպետական օրենքը պետք է լինի հասանելի եւ կանխատեսելի իր բնույթով ու բավականաչափ հստակ լինելու իմաստով, որպեսզի անձանց համաչափ ցուցումներ տա՝ կապված հանգամանքների եւ պայմանների հետ, որոնցում իշխանություններն իրավունք ունեն դիմել միջոցների, որոնք կազդեն նրանց՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների վրա: Ավելին, օրենքը պետք է ապահովի իրավական պաշտպանության աստիճան ընդդեմ իշխանությունների կողմից կամայական միջամտության: Հետեւաբար, օրենքը պետք է մատնանշի (…) ազատության սահմանները, որը տրվում է իրավասու մարմիններին, եւ դա բավարար հստակությամբ կատարելու ձեւը , որպեսզի անձին տրամադրվի պատշաճ պաշտպանություն ընդդեմ կամայական միջամտության (տես` ի թիվս այլ աղբյուրների, Malone v. the United Kingdom, 1984թ. օգոստոսի 2-ի վճիռը, Սերա A, թիվ 82, էջեր 31-33, կետեր 66-68):

3. Նախագծին կից ներկայացված հիմավորմամբ անդրադարձ է կատարվում «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնա կ ցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)4-րդ հոդվածի 4-րդ մասին:

Կոնվենցիայի 4-րդ հոդվածում սահմանվում է բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը.

«4. Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա ՝

ա) պետական մարմինների գործունեության գաղտնիության վրա, եթե այդպիսի գաղտնիություն նախատեսված է ազգային օրենսդրությամբ.

բ) միջազգային հարաբերությունների, ազգային պաշտպանության կամ հանրային անվտանգության վրա.

գ) արդարադատության իրականացման, անձանց՝ արդար դատական քննության իրավունքի վրա կամ պետական մարմինների՝ քրեական կամ կարգապահական գործերով քննություններ անցկացնելու կարողության վրա.

դ) առեւտրային եւ արդյունաբերական տեղեկատվության գաղտնիության վրա՝ այն դեպքերում, եթե նման գաղտնիությունը օրինական տնտեսական շահերի պաշտպանության նպատակով պահպանվում է օրենքով։ Այս շրջանակներում շրջակամիջավայրի պահպանությանն առնչվող արտանետումների մասին տեղեկատվությունը ենթակա է բացահայտման.

ե) մտավոր սեփականության իրավունքի վրա.

զ) անձնական տվյալների եւ/կամ ֆիզիկական անձանց վերաբերող արխիվների գաղտնիության վրա, եթե համապատասխան ֆիզիկական անձը չի տվել համաձայնություն տրամադրել այդպիսի տեղեկատվություն հասարակայնությանը՝ ելնելով ազգային օրենսդրության պահանջներից.

է) հարցվող տեղեկատվությունը ներկայացրած երրորդ կողմի շահերի վրա, եթե այդ կողմը չի կրում նման ձեւով վարվելու իրավական պարտականություն, կամ եթե այդ կողմի վրա չի կարող դրվել այդպիսի պարտավորություն, եւ այն դեպքերում, երբ այդ կողմը չի տվել համաձայնություն` հրապարակելու համապատասխանտեղեկատվությունը, կամ

ը) շրջակա միջավայրի վրա , որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։

Մերժման վերոհիշյալ հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման ՝ հաշվի առնելով այդ տեղեկատվության հրապարակման հարցում հասարակայնության շահագրգռվածությունը եւ այն, թե արդյոք հարցվող տեղեկատվությունն առնչվում է շրջակա միջավայր կատարվող արտանետումներին»։

Այսպիսով` Կոնվենցիայի 4-րդ մասի «ը» կետի համաձայն` բնապահպանական տեղեկություն ստանալու խնդրանքը կարող է մերժվել, եթե դրա բացահայտումը բացասաբար կանդրադառնա այն շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է տեղեկությունը , օրինակ` հազավագյուտ տեսակների բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկությունը, որի բացահայտումը, այսինքն` հազվագյուտ տեսակների բազմացման վայրի կոնկրետ տեղակայություն ն անձանց հայտնի դարձնելը, բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի մաս կազմող հազվագյուտ տեսակների վրա:

Բացի այդ, հարկ է ընդգծել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը, որի համաձայն ՝ մերժման նշված հիմքերը պետք է մեկնաբանվեն սահմանափակ ՝ հաշվի առնելով հասարակության շահագրգռվածություն ն այդ տեղեկության հրապարակման մեջ, եւ այն, թե այդ տեղեկությունը կապված է արդյոք շրջակա միջավայր կատարվող արտանետումների հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք, Նախագծով առաջարկվող ձեւակերպումը` «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար ադրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա » , Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով նախատեսված սահմանափակման հիմքը մեկնաբանում է ավելի լայն, քան նախատեսված է Կոնվենցիայով: Մասնավորապես` Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետը սահմանում է բնապահպանական տեղեկություն ստանալու մերժման հիմք, եթե բնապահպանական տեղեկությունը կարող է բացասաբար անդրադառնալ այն կոնկրետ շրջակա միջավայրի վրա, որի մասին տրվում է տեղեկատվությունը: Մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորման ձեւակերպման մեջ չի արտահայտվել կոնկրետ շրջակա միջավայրին վերաբերող հատվածը, ինչը, կարծում ենք, ձեւակերպման ոչ որոշակի լինելու արդյունքն է: Այ ս պիսով` Նախագծում առկա ձեւակերպումից կարող է բխել նաեւ, որ շրջակա միջավայրի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի վրա:

Բացի այդ, Նախագծով առաջարկվող կարգավորմամբ կիրառվում է «շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա» ձեւակերպումը, մինչդեռ, հարկ է նկատել, որ Կոնվենցիայում 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետում հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին նշում ն արվում է որպես տեղեկատվության օրինակ:

4. Այսպիսով` Նախագծով առաջարկվում է «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար ադրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա » ձեւակերպումը, որը, կարծում ենք, ունի հստակեցման եւ որոշակիացման կարիք: Մասնավորոպես ՝ հասկանալի չեն «կարող է մերժվել» եւ «կարող է բացասաբար անդրադառնալ» ձեւակերպումները, քանի որ չի արտահայտվում այն իրավական մեխանիզմը, որի շրջանակում կգնահատվի շրջակա միջավայրի վրա բացասական անդրադառնալու հավանականությունը, սահմանված չեն գնահատման չափանիշները, ինչպես նաեւ նշված իրավահարաբերությունների շրջանակում գործադիր իշխանության մարմինների լիազորության սահմանները: Մասնավորապես` Նախագծի ձեւակերպումը հստակեցնելու միջոցով պետք գործադիր իշխանության մարմինների ն լիազորել միայն իրացնել օրենքով սահմանված սահմանափակումները:

Հիմք ընդունելով վերագրյալը` կարծում ենք, որ Նախագծով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի կարգավորման պարագայում բացակայում են համաչափ ցուցումներ՝ կապված հանգամանքների եւ պայմանների հետ, որոնցում իշխանություններն իրավունք ունեն դիմել ու միջոցների, որոնք կազդեն անձի հիմնարար իրավունքի վրա: Մինչդեռ, օրենքը պետք է մատնանշիազատության սահմանները, որը տրվում է իրավասու մարմիններին, եւ դա բավարար հստակությամբ կատարելու ձեւը, որպեսզի անձին տրամադրվի պատշաճ պաշտպանություն ՝ ընդդեմ կամայական միջամտության:

Ա մփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք լրացվող իրավադրույթի հետեւյալ ձեւակերպումը. « Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա` բացասաբար կանդրադառնա այն շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը »: Բացի այդ, հարկ է նկատել, որ իրավական որոշակիության եւ տեղեկություններ ստանալու իրավունքը միայն օրենքով սահմանափակելու սահմանադրական պահանջները կհամարվեն պահպանված, եթե շրջակա միջավայրին եւ դրա պաշտպանության ը վերաբերող օրենսդրությամբ սահմանված լինեն այն դեպքերը (թեկուզեւ դրանց մոտավոր շրջանակը կամ դրանք որոշելու չափանիշները) , երբ տեղեկատվության բացահայտումը վատ կ անդրադառն ա այն շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը:

Օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր բառով»` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծող կատարվող լրացումը կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում` հաշվի առնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում են սահմանված տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը չի համապատասխանում որոշակիության սահմանադրական սկզբունքին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.
՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

08.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.
՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

08.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-573-17.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Շրջակա միջավայրի տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնել Հայաստանի Հանարպետության կողմից 2001 թվականի հունիսի 27-ին վավերացված Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետը եւ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված դրույթները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. 1998 թվականի հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում Հայասատանի Հանրապետությունը ստորագրել եւ 2001 թվականի հունիսի 27-ին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ, տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մատչելիության մասին» կոնվենցիան(այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա):

«Տեղեկատվության ազատության մասին» Հայասատանի Հանարապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է տեղեկատվության տրամադրման սահմանափակումները:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել:

Քանի որ Օրհուսի կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հետեւապես անհրաժեշտություն է առաջանում օրենքում լրացնել միայն Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված տեղեկատվության մերժման հիմքը:

3. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը բխում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի պահանջներից եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

06.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-573-17.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետությունը, որպ ե ս միջազգային հարաբ ե րությունն ե րի լիիրավ սուբյ ե կտ, վավ ե րացր ե լ է մի շարք միջազգային փաստաթղթ ե ր, որոնց կարեւորագույն առաք ե լությունը մարդու իրավունքն ե րի նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն է: Մարդու հիմնարար իրավունքն ե րի թվում է նաեւ տ ե ղ ե կատվության ազատության իրավունքը, որի առնչությամբ կարգավորումն ե ր ե ն առկա մի շարք միջազգային իրավական փաստաթղթ ե րում:

«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան» (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) Հայաստանի Հանրապետությունն ստորագրել եւ վավերացրել է 2001 թվականի հունիսի 27-ին:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել:

Քանի որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբտեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետեւաբար` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետովսահմանվածմերժման հիմքը:

Նախագծիընդունումըբխումէ Օրհուսի կոնվենցիայի պահանջից, ինչպես նաեւ Եվրոպական միության եւ ատոմայինէներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով ամրագրված Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիության մասին Խորհրդի 90/313/ԵՏՀհրահանգն ուժը կորցրած ճանաչող` Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2003 թվականի հունվարի 28-ի2003/4/ԵՀ հրահանգից, ինչը ենթակա է կատարման ՀՀ կողմից մինչեւ 2020թ. առաջին եռամսյակը:

Համաձայն հիշյալ կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետի, շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա` շրջակա միջավայրի վրա: Թե Օրհուսի կոնվենցիայի, թե վերը նշված 2003/4/ԵՀ հրահանգի ընդհանուր տրամաբանության վերլուծությունը վկայում է, որ պետական մարմինները կարող են մերժել հանրության տեղեկատվության մատչելիությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա: Այս բացառությունը հնարավորություն է տալիս Կառավարությանը պահպանել որոշ վայրեր, ինչպիսիք են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, ինչպես նաեւ դրանց շահագործումը` ընդհուպ գաղտնի պահելով վերջիններիս տեղակայման վայրերը:

Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշելու, որ Օրհուսի կոնվենցիայի անդամ-պետությունների եւ ԵՄ անդամ պետությունների համար սույն իրավակարգավորումը ենթակա է կատարման եւ մոտարկման:

Ելնելով վերոգրյալից, Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, լրացնելով նոր 4-րդ մասով. «4. Շրջակա միջավայրի վ ե րաբ ե րյալ տ ե ղ ե կության տրամադրումը կարող է մ ե րժվ ե լ, ե թ ե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տ ե սակն ե րի բազմացման վայր ե րի վրա:» :


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Ներկայացված Նախագիծը հնարավորություն է ընձեռում համապատասխանեցնել Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոցվածի 4-րդ մասի «ը» կետի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացվող դրույթները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

27.04.2020 թ .