ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկ ային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր
Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագ ի ծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ»բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով, քանի որ Նախագծի երկու հոդվածներով, ըստ էության, կատարվում են լրացումներ:

2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1 - ին հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78 - րդ հոդվածի 5 - րդ մասում ընդամենը լրացում է կատարվում , առաջարկում ենք Նախագծի 1 - ին հոդվածը շարադրել հետեւյալ կերպ . «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 5-րդ մասում «գումարներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 79 - րդ հոդվածի 9 - րդ մասով սահմանված դեպքերի» բառերը»:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշակի ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հետաձգել մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է հետեւյալը. «Հաշվի առնելով այն, որ կո ր ոնավիրուսի համավարակի տարածման ներկա փուլում տնտեսվարողներին առավել քան երբեւէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ , սահմանի վրա ԱԱՀ-ի վճարումը սննդամթերքի եւ դեղորայքի համար անհրաժեշտ է տեղափոխել հաջորդ ամիս՝ հաշվի առնելով նաեւ այդ ապրանքների արագ իրացվելիությունը »:

Նախագծի ընդունման հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքները: Մասնավորապես , հիմնավորման մեջ նշվում է «սննդամթերք եւ դեղորայք »-ի մասին, մինչդեռ 2208 ծածկագրին դասվող ապրանքի դիրքում նշված է ՝ 80 % ծավալային բաժնից ոչ պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. սպիրտային թրմօղի, լիկյորներ եւ սպիրտային այլ խմիչքներ :

Միաժամանակ, կարծում ենք, հ ասկանալի չէ՝ Նախագծով որոշ ապրանքների ներմուծման համար հարկային արտոնություն սահմանելիս՝ ինչի հիման վրա է որոշվել ապրանքների արագ իրացվելիությունը : Օրինակ պարզ չէ՝ ինչով է պայմանավորված ԱՏԳ ԱԱ 2007 (Ջեմեր, մրգային դոնդողներ, մարմելադներ...) ծածկագրով հայտարարագրված ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման հետաձգում նախատեսել, իսկ0409 00 000 0 (բնական մեղր) կամ 0801 (հնդկընկույզ, բրազիլական ընկույզներ եւ այլն) ծածկագրով հայտարարագրված ապրանքների ներմուծման համար՝ ոչ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ առանց օբյեկտիվ հիմքի տարբերակված մոտեցման ցուցաբերումը չի համապատասխանում Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս ով միասնական հարկային համակարգի համար սահմանված սկզբունքներին, մասնավորապես՝ խտրականության բացակայությ ան սկզբունքին:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված «0702» թվերից հետո լրացնել «00000»թվերը`հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1406 որոշմամբ հաստաված հավելվածումարտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում նման ծածկագրով ապրանքատեսակ սահմանված չէ:

6. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է . «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ գործում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը»: Կարծում ենք, հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված Նախագծի 3-րդ հոդվածով օրենքի գործողության ժանկետ սահմանել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, հատկապես, որ կորոնավիրուսային համավարակի տեւողությունն անորոշ է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին , Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1406 որոշ մանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

07.05.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

07.05.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է որոշ փոփոխություն կատարել ՀՀ հարկայի օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասում, որով սահմանվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Մասնավորապես` գործող իրավակարգավորման համաձայն. ««Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:», այսինքն` ԱԱՀ-ն գանձվում է մաքսային սահմանի վրա:

Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի համավարակի տարածման ներկա փուլում տնտեսվարող սուբյեկտներին առավել քան երբեւէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ, Նախագծով առաջարկվում է սննդամթերքի եւ դեղորայքի համար սահմանի վրա ԱԱՀ-ի վճարումը տեղափոխել հաջորդ ամիս (մինչեւ հաջորդ ամսվա 20-ը) եւ մուտքագրել որպես հարկային մարմնին վճարվող գումարներ ՝ հաշվի առնելով նաեւ այդ ապրանքների արագ իրացվելիության հանգամանքը:

Այս փոփոխություններն ու լրացումներն առաջարկվում է ամրագրել որպես Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի նոր` 9-րդ մաս, որն էլ պետք է գործի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (այսինքն` խոսքը գնում է ժամանակավոր արտոնության մասին):

Նախագծի ընդունման դեպքում, ըստ դրա հեղինակի, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի եւ դեղորայքի հիմնական տեսակների գծով ԱԱՀ վճարումները փաստացի կկատարվեն ոչ թե ներմուծման պահին, այլ այդ ապրանքներն իրացնելու փուլում՝ նպաստելով ներմուծող կազմակերպություններում շրջանառու միջոցների ավելացմանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, քանի որ խոսքը գնում է միայն ԱԱՀ-ի վճարման ժամկետը մինչեւ 20 օրով հետաձգելու մասին:

3. Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի, մասնավորապես` դրա 61-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներին, համաձայն որի. «Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ձեւերն ու միջոցները, ինչպես նաեւ դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:»:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագիծն ունի հիմնավորվածության եւ մշակվածության բավարար մակարդակ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, այն է` ժամանակավորապես (մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը) ներմուծվող սննդամթերքի եւ դեղորայքի հիմնական տեսակների համար ԱԱՀ-ի վճարումը սահմանին կատարելու փոխարեն դրանք գանձել ներմուծումից հետո մինչեւ 20 օրվա ընթացքում` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

29.04.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասում, որով սահմանվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Մասնավորապես` համաձայն գործող օրենքի. ««Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: », այսինքն` ԱԱՀ-ն գանձվում է մաքսային սահմանի վրա:

Կորոնավիրուսի համավարակի տարածման ներկայիս փուլում տնտեսավարող սուբյեկտներին առավել քան երբեւէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ, ելնելով որից Նախագծի հեղինակն առաջարկվում է սննդամթերքի եւ դեղորայքի համար սահմանի վրա ԱԱՀ-ի վճարումը տեղափոխել հաջորդ ամիս (մինչեւ հաջորդ ամսվա 20-ը) եւ մուտքագրել որպես հարկային մարմնին վճարվող գումարներ ՝ հաշվի առնելով նաեւ այդ ապրանքների արագ իրացվելիության հանգամանքը:

Նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները հեղինակն առաջարկում է ամրագրել Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածում, նոր` 9-րդ մասով, որն էլ պետք է գործի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ժամանակավոր արտոնություն):

Նախագծի ընդունման դեպքում, ՀՀ ներմուծվող սննդամթերքի եւ դեղորայքի հիմնական տեսակների գծով ԱԱՀ վճարումները փաստացի կկատարվեն ոչ թե ներմուծման պահին, այլ այդ ապրանքներն իրացնելու փուլում՝ նպաստելով ներմուծող կազմակերպություններում շրջանառու միջոցների ավելացմանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Կարծում ենք, ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է լուծել Նախագծով ներկայացվող խնդիրը` (ժամանակավորապես (մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը) ներմուծվող սննդամթերքի եւ դեղորայքի հիմնական տեսակների համար ԱԱՀ-ի վճարումը սահմանին կատարելու փոխարեն դրանք գանձել ներմուծումից հետո մինչեւ 20 օրվա ընթացքում` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ) :

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի, մասնավորապես` դրա 61-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներին, համաձայն որի. «Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ձեւերն ու միջոցները, ինչպես նաեւ դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:»:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

29.04.2020 թ .