ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ- 570 -15. 04 .20 20 Հ -011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ
Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագ իծ ը (այսուհետ` Նախագ իծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյուից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը շարադրել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հաջորդականությամբ նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ի հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին՝ համարները տեքստից բաժանելով միջակետով:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «հետեւյալ խմբագրությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծով նախատեսվում է «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ. «Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը »: Սույն դրույթի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների շրջանակը տարածվում է հիմնականում տնտեսվարող սուբյեկտնեի նկատմամբ, եւ հասկանալի չէ՝ պետական սահմանին տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահպանման ոլորտում ինչ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, եւ իրականացվելիք վերահսկողությունն ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել համապատասխան սուբյեկտների համար կամ խախտման համար պատասխանատվությանինչ միջոցներ կարող են կիրառվել:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է Նախագծերի փաթեթ (Կ-542-31.03.2020-ՏՀ-011/), որով նախատեսված է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության շրջանակը (մասնավորապես՝ Կ-5422 -31.03.2020-ՏՀ-011/): Ուստի, նախագծերով նույնական կարգավորումներ սահմանելու նպատակով, առաջարկում ենք նախագծերը համապատասխանեցնել միմյանց:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Տեսչական մարմինների մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ` 011-513-675), (108) ,

Մ. Վասիլյան (հեռ. ` 011-513-616), (108)

06.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ` 011-513-675), (108) ,

Մ. Վասիլյան (հեռ. ` 011-513-616), (108)

06.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտւթյունը, ըստ դրա հեղինակների, կայանում է նրանում, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության եւ մաքսային հսկողության: Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Նույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն եւ մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

Պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

Նախագծի հեղինակները, նշված հոդվածների ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվի տարածք եւ շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:

Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողության իրականացումը, ըստ Նախագծի հեղինակների, էապես կմեծացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը, ինչին էլ ուղղված է սույն Նախագիծը: Սահմանային անցման կետերում սույն վերահսկողության իրականացումը, նրանց կարծիքով, կնպաստի նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանը եւ իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը եւ փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, թեեւ Նախագծի հեղինակների կողմից նշված այն միտքը, ըստ որի. «...տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվի տարածք եւ շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:», իրականություն դառնալու դեպքում, կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն:

3. «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում էպետական սահմանը հատելիս վերահսկողության իրավակարգավորումներին, սահմանում է, որ.

«Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության եւ մաքսային հսկողության:

Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Այսինքն, տվյալ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում հատուկ նշված են պետական վերահսկողության այն տեսակները, որոնք պահանջում են նեղ մասնագիտական ունակություններ (հատուկ մասնագետները), ինչպես նաեւ պարտադիր պետք է իրականացվեն պետական սահմանը հատելիս, այլապես այդ վերահսկողության իրականացումը (երկրի տարածքում) ուշացած կամ անիմաստ կլինի : Այսինքն, նշվածները վերահսկողության այն տեսակներն են, որոնց արդյունքում հնարավոր է թույլ չտրվի անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բույսերի, բեռների ու այլ գույքի համար սահմանի հատումը ` ելնելով անվտանգության համապատասխան պահանջներից:

Հետեւաբար, տվյալ հոդվածում լրացման ենթակա վերահսկողության տեսակները նույնպես պետք է համապատասխանեն նշված սկզբունքային չափանիշին:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի հիմնավորման մեջ դրա հեղինակները նշում են, որ. «պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն», սակայն որեւէ կերպ չի հիմնավորվում, թե տրանսպորտային օրենսդրության կոնկրետ ո՞ր պահանջի կատարման նկատմամբ վրահսկողությունն է, որ անհրաժեշտ է կատարել հենց պետական սահմանին, ընդ որում` հատուկ այդ նպատակով հատկացված առանձին տարածքում (շենքում):

Տրանսպորտային օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով սահմանված չէ որեւէ այնպիսի պահանջ, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավոր չլինիիրականացնել սահմանային վերահսկողության ընդհանուր կարգով եւ անհրաժեշտ է այդ նպատակով հատուկ վերահսկողության համակարգ ներդնել: Մասնավորապես, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ի մասով սահմանվում է, որ. «Տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային եւ պետական ստանդարտներին:», իսկ 28-րդ հադվածով սահմանվում է տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը կարգավորող նորմերը, համաձայն որոնց.

«1. Տրանսպորտային գործունեության մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը` իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների հետ:

2. Տրանսպորտային միջոցի զննում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Բացի այդ, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է տեսչական մարմնի նպատակը եւ լիազորությունները.

«1. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության եւ (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) համապատասխան ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին սույն օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման եւ վերլուծությունների, ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը եւ վերահսկողական եւ հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:»:

Այսինքն, վերը թվարկվածներից եւս կարելի է եզրահանգել, որ տրանսպորտի բնագավառի տեսչական մարմինը չունի օրենքով սահմանված այնպիսի լիազորություն, որի իրականացումը պահանջում է նեղ մասնագիտաական գիտելիքներ եւ ունակություններ ունեցող մասնագետների առկայություն, պարտադիր պետք է կատարվի պետական սահմանի անցման ժամանակ եւ հենց պետական սահմանի անցման կետում: Հետեւաբար,անհրաժեշտ է կամ կոնկրետ եւ առարկայական հիմնավորել առաջարկվող լրացումների կատարման անհրաժեշտությունը կամ էլ վերաիմաստավորել սույն Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը:

2. Նախագծից անհայտ է մնում, թե ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով պետք է իրականացվի նշված վերահսկողությունը, եթե, այդուհանդերձ, տվյալ Նախագիծն ընդունվի, ինչն էլ կոռուպցիոն մի շարք ռիսկերի առաջացման հնարավորություն է ստեղծում:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, լրացուցիչ եւ փաստարկված հիմնավորման, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման առումով լրամշակման կարիք ունի, այլապես այն չի կարող ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

27.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն եւ մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

Ըստ Նախագծի հեղինակների, պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, ինչը էապես կմեծացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը, ինչին էլ ուղղված է սույն Նախագիծը: Սա կնպաստի նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանը եւ իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը եւ փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը: Մինչդեռ տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվի տարածք եւ շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծում պետք է հստակեցվի, թե ի՞նչ կարգով եւ ինչպե՞ս պետք է իրականացվի սահմանային այս վերահսկողությունը, եթե, այդուհանդերձ, տվյալ Նախագիծն ընդունվի:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծով առաջարկվում է պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորություն սահմանել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, ինչը կմեծացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպումը եւ իրականացումը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը եւ փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

30.04.2020թ.