ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ- 568 -15. 04 .20 20 -ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ- 568 1 -15. 04 .20 20 -ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Գրիգորյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Դալլաքյանի եւ Հրանտ Մադաթյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում սահմանված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն դրույթով առաջնորդվելով ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի վերնագրում,նշել օրենքիհերթական համարը, իսկ «Օրենքի» բառը նշել փոքրատառով:

2. Նախագծով նախատեսվում է ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6.1-ին մաս. «Միջպետական եւ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասի եզրից՝ մինչեւ 200 մետր հեռավորության վրագտնվող շենքերումկամ շինություններում, որոնք չեն համապատասխանում՝ միջպետական եւ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումն երին, պայմանն երին եւ պահանջն երին, արգելվում է սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումը»: Հարկ է նկատել, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է, որ այն շենքերում եւ շինություններում, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ, ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի ավագանին : Ուստի հասկանաի չէ՝ ինչով է պայմանավորված օրենքով հստակ սահմանել նշված շենքերին ներկայացվող պահանջներից միայն մեկը՝ առանց նախատեսելու, օրինակ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահների՝ ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական կամ բնակելի տներից որոշակի հեռավորության վրա գտնվելու արգելքը:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6.1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանվում է՝ «Սույն մասով սահմանված դրույթների կիրառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը »: Մինչդեռ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է, որ այն շենքերում եւ շինություններում, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ, ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի ավագանին : Բացի այդ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետի համաձայն՝ «Ավագանինսահմանում է այն շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ»: Նշված դրույթների համադրումից բխում է, որ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման համար նախատեսված շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանելն ավագանու լիազորությունն է, եւ հասկանալի չէ նշված ոլորտում Կառավարությունն ինչ այլ պայմաններ եւ կարգ պետք է սահմանի:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ գլխում, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ լրացումները կատարվում են ոչ թե իրավական ակտի գլուխներում, այլ հենց տվյալ իրավական ակտում: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «Օրենսգրքի 10-րդ գլուխը» բառերը փոխարինել «օրենսգիրքը» բառով: Բացի այդ, Օրենսգրքում արդեն ամրագրված է 150.11-րդ հոդված , ուստի Օրենսգրքում չի կարող լրացվել նոր ` 150.11-րդ հոդված:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանող նոր դրույթ, մինչդեռ հասկանալի չէ, թե ում ենթակայության տակ է գտնվելու տվյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մասնավորապես, որ մարմինն է նշված վար չ ական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու եւ վարչական տույժ նշանակելու: Ուստի, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծովնախատեսել, թե որ մարմնին է վերապահվելու տվյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու եւ տուգանք նշանակելու իրավասությունը:

6. Օրենսգրքով սահմանված կարգավորումների տեսքը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 150.11-րդ հոդվածում «թույլտվության տրամադրումն առաջացնում է տուգանք՝ պաշտոնատար անձի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով» դրույթը փոխարինել «թույլտվության տրամադրումն՝ առաջացնում է տուգանք պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով» դրույթով: Սույնառաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

7. Նախագծերի փաթեթի հիմնավորումներից բխում է, որ կատարվող լրացումների նպատակն է լուծել արդեն իսկ առկա սգո սրահների հետ կապված խնդիրները: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթով ներկայացված լրացումներից պարզ չէ, թենախկինում նման թույլտվություն ստացած եւ ներկայումս միջպետական ու հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասի եզրից՝ մինչեւ 200 մետր հեռավորության վրագտնվող շենքերումկամ շինություններում որպես սգո սրահ գործող հաստատությունների թույլտվություններն արդյոք դադարեցվելու կամ կասեցվելու են:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

05.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

05.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-568-15.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5681 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Գրիգորյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Դալլաքյանի եւ Հրանտ Մադաթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», մասնավորապես` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 6.1-րդ մասով, որով նախատեսվում է արգելել սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի ( հրաժեշտի ) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումը՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասի եզրից միչեւ 200 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում կամ շինություններում, որոնք չեն համապատասխանում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 10-րդ գլուխը լրացնել նոր 150.11-րդ հոդվածով, ըստ որի. « Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ մինչեւ 200 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում կամ շինություններում, որոնք չեն համապատասխանում՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին, սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի ( հրաժեշտի ) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումն առաջացնում է տուգանք՝ պաշտոնատար անձի կողմից կատարելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով »:

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների հիմնավորման` Նախագծերի փաթեթը նպատակ չի հետապնդում վերոնշյալ օբյեկտներում արգելել սգո սրահ գործունեության իրականացումը, այլ նպատակ ունի ապահովել միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում երթեւեկության եւ քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Մեր կարծիքով, առաջարկված Նախագծերի փաթեթն ամբողջովին լրամշակման կարիք ունի, մասնավորապես` սահմանված հեռավորության ( մինչեւ 200 մետր ), ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումների հասկացության, ինչպես նաեւ քաղաքացիական հոգեհանգստի ( հրաժեշտի ) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման գործառնական նշանակության համար թույլտվությունների տրամադրման տեսանկյունից:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները :

1. Քանի որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են՝ ա ) 1-ն կարգի ճանապարհների համար՝ 70 մետր. բ ) 2-րդ եւ 3-րդ կարգի ճանապարհների համար՝ 50 մետր. գ ) 4-րդ կարգի ճանապարհների համար՝ 30 մետր » դրույթը, ուստի առաջարկում ենք «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի հոդված 1-ում առաջարկվող` «երթեւեկելի մասի եզրից՝ մինչեւ 200 մետր» բառերը փոխարինել «առանցքից մինչեւ 70 մետր» բառերով: Նույն խնդիրը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթով առաջարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» առաջարկվող լրացմանը: Նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտուց դուրս գտնվող տարածքները հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն եւ չեն կարող կարգավորվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Մեր կարծիքով, հստակեցման եւ լրամշակման կարիք ունի նաեւ Նախագծերի փաթեթում օգտագործված « Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներ» եւ համապատասխանաբար` «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներ» հասկացությունները, քանի որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանարապետությանօրենքում նման սահմանափակումներ ամրագրված չեն:

3. Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծերի փաթեթով առաջարկվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման գործառնական նշանակության համար թույլտվությունների տրամադրման արգելքը, մեր կարծիքով, անհավասար մրցակցային պայմանաներ կստեղծի նման գործունեություն իրականացնել ցանկացող եւ այդ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների միջեւ:

4. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունները, առկա իրավիճակով ի հայտ եկած բարդությունները, ինչպես նաեւ այսօրվա սգո սրահների որոշակի շենքերի եւ շինությունների, դրանց համապատասխան սպասարկան տարածքների ու այլ պայմանների բացակայությունը, առաջարկում ենք վերը նշված թերությունները եւ խնդիրները կարգավորել«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանարապետության օրենքով եւ դրա հիման վրա սահմանված շինարարական նորմերով:


Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ամբողջովին լրամշակման կարիք ունեն` Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրները լուծելու նպատակով, այլապես դրանք ոչ միայն չեն կարող լուծել հետապնդվող խնդիրները, այլեւ նոր խնդիրներ կառաջացնեն համապատասխան օրենսդրական կարգավորումների տեսանկյունից:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

05.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-568 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -5681 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Գրիգորյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Դալլաքյանի եւ Հրանտ Մադաոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասից՝ 5-10 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում եւ շինություններում գործում են սգո սրահներ, որտեղ իրականացվումկամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ: Այս շենք շինություններն նախկինում ունեցել են այլ գործառնական նշանակություն, եւ դրան համապատասխան սպասարկման տարածքներ եւ այլ պայմաններ: Այս պահին նմանատիպ օբյեկտների որոշակի մասըչունեն համապատասխան պայմաններ, որոնք բավարարում ենմիջպետական կամ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին, որի արդյունքում վերոնշյալ ծառայությունների իրականացման ժամանակ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնցից հարկ է նշել առավել կարեւորը՝ ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության եւ քաղաքացիների անվտանգության ապահովումը, խցանումների բացառումը եւ այլն:

Նախագծով առաջարկվում է արգելել Միջպետական եւ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասի եզրից՝ մինչեւ 200 մետր հեռավորության վրագտնվող շենքերումկամ շինություններում սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումը, եթե չեն համապատասխանում՝ միջպետական եւ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին:


Փորձաքննության
արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Ներկայումս միջպետական եւ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին չբավարարելու դեպքերում սգո սրահների գործունեության մասով հստակ արգելքներ սահմանված չեն, որի արդյունքում, համապատասխան թույլտվության հիման վրա նախկինում օրինական կառուցված այլ գործառնական նշանակության շենքերի կամ շինությունների համար տրվում է մեկ այլ՝ սգո սրահի՝քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման գործառնական նշանակության թույլտվություն: Այսինքն, եթե նախկինում նախատեսվեր որպես սգո սրահ գործառնական նշանակություն, ապա երթեւեկելի մասի եզրից նմանատիպ օբյեկտն ողջամիտ հեռավորության վրա կլիներ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Ընդունելով փաթեթը, հնարավորություն կընձենվի ապահովել միջպետական կամ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհներում քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակը, ինչպես նաեւ բացառել միջպետական կամ հանրապետականնշանակության ավտոմոբիլային ճանապարհներում խցանումները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

28.04.2020թ.