ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-567-15.04.2020-ՏՏԳԲ-011/0), ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններկատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5671 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5672 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5673 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի ու Գեւորգ Գորգիսյան կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) վերնագրում նշված սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի վերնագիրը համապատախանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահա նջին՝ հաջորդաբար շարադրելով օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:

2. Նախագծի 9-րդ հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 12-րդ, 19-րդ, 26-րդ, 29-րդ եւ 30-րդ հոդվածներին:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 1-ին մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ կետում «համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների ավագանու» բառերից հետո առաջարկում ենք եւս կատարել « (բացառությամբ Երեւանի ավագանու) » նշումը:

4. Նախագծի 13-րդ հոդվածում «Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ բաժնով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 4.1-ին բաժին» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենքՆախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 104.1-ին հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող 4.1-ին բաժինը ներառում է միայն մեկ գլուխ` ընդհանուր դրույթների վերաբերյալ 18.1-ին գլուխը, որն էլ իր հերթին կազմված է միայն մեկ հոդվածից: Կարծում ենք, նպատակահարմար չէ Նախագծով կատարվող լրացումը նման եղանակով կատարելը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է` «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ» :

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` համայնքի ղեկավարի ընտրության վերաբերող 7-րդ բաժնին, քանի որ այն ներառում է միայն մեկ գլուխ` համայնքի ղեկավարի ընտրության անցկացման կարգի վերաբերյալ 30.1-ին գլուխը:

5. Նախագծի 18-րդ հոդվածով Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերում «105-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերը փոխարինվում են «104.1-ին հոդվածի 1-ին մասում» բառերով:

Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերը նախատեսում են հետեւյալ կարգավորումները.

«2. Համայնքում ընտրվում են առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան թվով ավագանու անդամի թեկնածուները : Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն:

(…)

7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով գրանցված թեկնածուների թիվը պակաս կամ հավասար է սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվին , կամ գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է սույնօրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվիկեսից, կամ վերաքվեարկության արդյունքների հիման վրա համայնքի ավագանու ընտրությունն անվավեր է ճանաչվել»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենսգրքի 105-րդ հոդվածը, իսկ Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 104.1-ին հոդվածի 1-ին մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անց են կացվում մեծամասնականկամ համամասնական ընտրակարգով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Օրենսգրքի 119-րդ հոդվածում հղում կատարել Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 104.1-ին հոդվածի 6-րդ մասին, այն է`«6. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2 000-ից մինչեւ 4 000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնհինգ անդամից`4000-ից մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքում.

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքում.

6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում.

7) 65 անդամից` Երեւան քաղաքում:

Սույն մասում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է` հիմք ընդունելով սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասախան տրամադրված տեղեկանքում նշված ընտրողների թիվը»:

6. Նախագծի 23-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Օրենսգրքի 125-րդ հոդվածում, 126-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում , 26-րդ գլխի վերնագրում, 127-րդ հոդվածի վերնագրում, 2-րդ մասի 2-րդ պարբերությունում, 27-րդ գլխի վերնագրում ,129-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում , 28-րդ գլխի վերնագրում , 29-րդ գլխի վերնագրում «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի» կամ «Երեւանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով»:

Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 27-րդ գլխի վերնագրում, 129-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում, 28-րդ գլխի վերնագրում կիրառվում են «ավագանու անդամ» բառերը, որոնց նկատմամբ կարծում ենք կիրառելի չեն «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 130-րդ հոդվածի վերնագրում կատարվող փոփոխությանը եւ 30-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 141-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությանը:

7. Նախագծի 28-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.«136-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ, 137-րդ հոդվածի վերնագրում «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով» : Առաջարկում ենքՕրենսգրքի136-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ, 137-րդ հոդվածի վերնագրումԵրեւանի, Գյումրու եւ Վանաձորի» բառերը փոխարինել«Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով:

8. Նախագծի 32-րդ հոդվածի «Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ բաժնով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 7-րդ բաժին» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 142.1-ին հոդված.

«Հոդված 142.1. Համայնքի ղեկավարի ընտրությունը

1. Սույն բաժնի իմաստով համայնքի ղեկավար է համարվում համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու կողմից անուղղակի ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարը» :

Օրենսգրքում լրացվող նոր` 142.1-ին հոդվածի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը`հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

10. Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվում է համայնքի ղեկավարի ընտրությանը վերաբերող նոր` 7-րդ բաժին, որի 30.1-ին գլխի համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու կողմից անուղղակի ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի ընտրության անցկացմանը վերաբերող 142.2-րդ հոդվածի 9-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Երեւանի քաղաքապետի ընտրությունը անց է կացվում սույն հոդվածով սահմանված կարգով»:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։ Բացի այդ, ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվում է նոր` 2-րդ մաս, որի համաձայն՝ քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք, Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 142.2-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը վերաբերող 142.3-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանը:

11. Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը վերաբերող 142.3-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի142.2-րդ հոդվածի 6-9-րդ մասերով սահմանված կարգով»:

Մինչդեռ Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 142.2-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է քվեաթերթիկի միջոցով քվեարկության անցկացմանը, ուստի, կարծում ենք, Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 142.3-րդ հոդվածի 3-րդ մասում պետք է հղում կատարել նաեւ Նախագծի 32-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 142.2-րդ հոդվածի 5-րդ մասին:

12. Նախագծի 34-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…) »:

13.Նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «2023 թվականի հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13 -րդ հոդվածի համաձայն. «(…) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, (…)

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (…)» :

Հիմք ընդունելով վերագրյալը` կարծում ենք, որ Նախագծի օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթներին վերաբերող 34-րդ հոդվածում չի կարող նախատեսվել` 2023 թվականի հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից պաշտոնական համացանցային կայքէջում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան վարելու պարտականության վերաբերյալ կարգավորում:

14. ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքինախագծի 1-ին հոդվածի «16-րդ հոդվածի 3-րդ մասի,20-րդ հոդվածի 1-ին մասի,32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 9-րդ մասի «Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվողհամայնքների» բառերով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «16-րդ հոդվածի 3-րդ մասի,20-րդ հոդվածի 1-ին մասի,32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 9-րդ մասի «Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների» եւ «Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվողհամայնքների» բառերով» ձեւակերպումով` հաշվի առնելով այն, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք ի 20-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է«Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների» ձեւակերպումը:

15. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի 3-րդ հոդվածում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել`«Գյումրի եւ Վանաձորի» բառերն գլխատառերով գրելով:

16. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի 5-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի 56-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մաս ը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող եւ 2-րդ հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի 41-րդ հոդվածում լրացվող նոր` 2-րդ մասի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով» ձեւակերպումներին:

17. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի 7-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի անցումային դրույթներին վերաբերող 102-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5-րդ մաս, այն է` «Սույն օրենքի 68-րդ եւ 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձեւավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով եւ շարունակում է պաշտոնավարել»:

Կարծում ենք, նպատակահարմար է նշված կարգավորումը նախատեսել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի անցումային դրույթներում:

Բացի այդ, հարկ է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի 68-րդ հոդվածը վերաբերում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելուն, մինչդեռ 75-րդ հոդվածը վերաբերում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարմանը եւ դադարեցմանը. «1. Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարում են նորընտիր համայնքի ղեկավարի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) համայնքի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

3. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում»:

Հիմք ընդունելով վերագրյալը, կարծում ենք, որ նպատակահարմար չէ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք ի 75-րդ հոդվածին հղում կատարելը:

18. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծ ի 2-րդ հոդվածի «41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 41-րդ հոդվածում լրացնել նոր` 2-րդ մաս» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 7 -րդ հոդվածի 4 -րդ մասը եւ33 -րդ հոդվածի 3 -րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

06.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

06 .0 5 .2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-567-15.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-5671 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-5672 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-5673 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



ՀՀԿառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով.

Ա) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանել`

1. մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, իսկ 4000 եւ ավելի ընտրող ունեցող եւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ:

2.Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններիքվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

3.համայնքների ավագանին բաղկացած է լինելու`

1) հինգ անդամից` մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում.

4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի եւ 11-ի փոխարեն).

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն).

6) երեսուներեք անդամից` 25000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում(գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը33է).

7) 65 անդամից` Երեւան քաղաքում:

4.Ընտրական գրավի չափը մեծամասնական ընտրության դեպքում` մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն եւ ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում, 500-ից մինչեւ ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1000-ից 4000ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ (ըստ գործող օրենքի` մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքներում չի նախատեսվում, 500-1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1000-ից մինչեւ 2000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավի փոխարեն):

Ընտրական գրավը համամասնական ընտրակարգի դեպքում` Երեւանի ավագանու դեպքում` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով ընտրական գրավ, 25000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 1000-ապատիկի չափով ընտրական գրավ, 10000-ից 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 500-ապատիկի չափով, մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 200-ապատիկի չափով ընտրական գրավ: (Գործող օրենքով` Երեւանի ավագանու դեպքում սահմանված է նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով ընտրական գրավ, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների դեպքում` 2000-ապատիկի չափով ընտրական գրավ):

5. Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների նախնտրական հիմնադրամի դրույթները սահմանվել են գործող մինչեւ2000ընտրող ունեցող համայնքներիղեկավարի եւ ավագանու անդամի համար սահմանված չափով: Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքումնախընտրական հիմնադրամի համար սահմանվում է. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով մուծում, 25.000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչեւ նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով մուծում, մինչեւ 25.000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչեւ նվազագույն աշխատավարձի 2.000-ապատիկի չափով մուծում: (Գործող կարգավորումները մնացել են նույնը Երեւանի ավագանու ընտրության դեպքում եւ 25000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների դեպքում սահմանվել են Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրության համապատասխան կարգավորումները):

6. Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 6 տոկոս գործող 8-ի փոխարեն եւ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք):

7. Առաջարկվում է անցումային եւ եզրափակիչ դրույթներում սահմանել. այն համայնքներում, որտեղ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվել են մեծամասնական կարգով, եւ որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե.

- լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված եւ ձեւավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար.

- լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ վերջինիս լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը` մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը:

Միաժամանակ, անցումային եւ եզրափակիչ դրույթներում սահմանվում է կարգավորում, համաձայն որի` սույն օրենքի կարգավորումների համաձայն 4000 եւ ավելի ընտրողներ ունեցող համայնքներում մեկ անգամ համամասնական ընտրություններ անցկացնելուց հետո, անկախ այդ համայնքների ընտրողների թվաքանակի նվազեցման հանգամանքից` հաջորդ բոլոր ընտրություններն անց են կացվելու համամասնական ընտրակարգով:

8. ՀՀ ընտրական օրենսգիրքը լրացնել նոր 7-րդ բաժնով եւ սահմանել համայնքի ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը:

9. Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը:

10. ՀՀ ընտրական օրենսգրքի անցումային դրույթներում նախատեսվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից Տարածքային կառավարման նախարարությունն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարելու է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան:

Բ) Առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Գ) Առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երեւանի քաղաքապետի ընտրության հետ կապված կարգավորումները ճանաչել ուժը կորցրած եւ այդ կառուցակարգերը սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքով:

Դ) Առաջարկվում է լրացում կատարել գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում: Համաձայն վերը նշված լրացման, առաջարկվում է օրենքով սահմանել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու այն դեպքերը, երբ լրացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը, եւ հերթական ընտրության նշանակման օրը նախատեսված է այդ ժամկետի ավարտից հետո: Նման իրավիճակներում, նպատակ ունենալով կարգավորել համայնքի ղեկավարի պաշտոնի թափուր չլինելու հարցը, առաջարկվել է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների դեպքում ՀՀ վարչապետին, իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում մարզպետին վերապահել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավասություն: Առաջարկվող կարգավորմամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշանակվում է մինչեւ նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է արմատապես փոխել համայնքներում ընտրությունների իրականացման գործընթացերը եւ դրանք համապատասխանեցնել արդի պահանջներին, մասնավորապես` համայնքներում եւս ներդնել ընտրությունների համամասնական ընտրակարգ:


Փորձաքննության
արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթով ա ռաջարկվող փոփոխություններն ու լրացումները ֆինանսատնտեսական գործունեությանը չեն առընչվում, ուստի եւ Փաթեթը ֆինանսատնտեսական հինախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

28. 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանդրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-567-15.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-5671 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-5672 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-5673 -15.04.2020-ՏՏԳԲ-011/0)օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրաան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին», Հայաստաբի Հանրապետության սահմանդրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է կարգավորել ընտրական գործընթացները, մասնավորապես՝

գ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանել մինչեւ 4000ընտրող ունեցող hամայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական ընտրություններ,

գ 4000 եւ ավել ընտրող ունեցող բազմաբնակավայր համայքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ,

գ «Կուսակցությունների մասին», սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա,

գ «Տեղականինքնակառավարման մասին» օրենքով սահմանված համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երեւանի քաղաքպետի ընտրության հետ կապված կարգավորումները ճանաչել ուժը կորցրած եւ այդ կառուցակարգերը սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքով:

Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունման արդյունքում ընտրական գործընթացները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական նորմերի պահանջներին եւ կնպաստեն կատարված վարչատարածքային բարեփոխումների պետական քաղաքականության արդյունավետ մշակմանը եւ իրականացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

28.04.2020թ