ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկ ային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-563-14.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթ
յանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկ ային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) , որին որպես համահեղինակ միացել է Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Մկրտչյան ը, իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը սահմանելիս նշել նաեւ օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածո ւմ նշված «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը հանել, քանի որ Նախագծում օրենսգրքին այլեւս հղում չիկատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ . Հովասափյան (հեռ . 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

05.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ . Հովասափյան (հեռ . 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

05.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ՝ Պ -563-14.04.2020- ՏՀ -011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Դավթյանի եւ Կ. Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթությամբ եւ հաջորդաբար մար ել հարկ վճարողի այն հարկային պարտավորությունները, որոնց կատարման՝ Հարկային օ րենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում: Գործող իրավակարգավորումների համաձայն, միասնական հաշվում առկա գումարների հաշվինհարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության:
Որպես առաջարկվող մոտեցման հիմնավորում ներկայացվում է հարկային վարչարարության հավասարակշռվածության ապահովման սկզբունքը, որից բխում է, որ հարկ վճարողին որ եւ է եղանակով, այդ թվում՝ անուղղակիորեն, չի կարող պարտադրվել այն հարկային պարտավորության կատարումը, որի կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դեռեւս սպառված չէ:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծն ուղղված է միասնական հաշվի միջոցներից հարկ վճարողներիհարկային պարտավորությունների կատարման առավել նպաստավոր պայմա ն ների սահմանմանը :


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի 5 -րդ մասի համաձայն ` մ իասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Ընդ որում, դրանք մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից եւ դրանց առաջացման ժամկետներից: Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նախորդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետեւ` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձեւավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում: Եթե վերը նշված կարգավորումները դիտարկում ենք Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հարկային վարչարարության հավասարակշռվածության սկզբունքի համատեքստում, ըստ որի ` որեւէ հարկ վճարողի չի կարող պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը կամ վճարները, քանի դեռ չեն լրացել դրանց վճարման՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները, ապա, կարծում ենք, որ կարող է առաջանալ որոշակի հակասություն, քանի որ հարկային պարտավորություններ ի մարման Օրենսգրքով սահմանված հերթականությ ու ն ը եւ վճարման վերջնաժամկետները կարող են միմյանցից տարբերվել: Մ իեւնույն ժամանակ, կցանական ա յինք նշել, որ գործող օրենսդրական կարգավորումները , ը ստ էության, հնարավորություն են տալիս հարկ վճարողին հարկային հաշվետվությունները որոշակի հերթականությամբ ներկայացնելու միջոցով միասնական հաշվից հարկային պար տա վ ո րությու ն ների մարման իր համար ն ախընտրելի հերթականություն սահմանել : Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ ՀՀ-ում գործում է միասնական հաշվետու ժամանակաշրջան: Այլ կերպ ասած, գործնականում եւ հիմնականում միասնական հաշվից մարումներն իրականացվում են ( կամ կարող են իրականացվել ) հենց այն տրամաբանությամբ , ինչն առաջարկվում է Նախագծով ` սակայն Օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան:
2. Նախագիծն առաջարկվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, ինչը, մեր կարծիքով, կարող է որոշ խնդիրներ ստեղծել համապատասխան տեխնիկական եւ ծրագրային սպասարկման , միգուցե նաեւ հնարավոր ֆինանսական խնդիրների հետ կապված : Այս առումով , կարծում ենք , անհրաժեշտ է վերանայել եւ սահմանել Նախագիծն ուժի մեջ մտցնելու ողջամիտ ժամկետ , որը հնարավորություն կտա հարկային վարչարարություն իրականացն ո ղ մարմնի ն ապահովել Նախագծով առաջարկվող մոտեցման գործնական կիրառման տեխնիկական եւ ծրագրային ապահովումը :


Եզրակացություն

Նախագծին կից հիմնավորման մեջ ներկայացված խնդիրների լուծումը , մեր կարծիքով , կարող է տեղի ունենալ նաեւ Հարկային օրենսգրքով սահմանված եւ գործող իրավակարգավորումների շրջանակում: Միաժամանակ, Նախագծի ընդունումը առավել կհստակեցնի այդ գործընթացում ծագող հարաբերությունների կարգավորումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

28 . 04 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-563-14.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` հարկ վճարողների իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից կարեւորագույն սկզբունք է հանդիսանում հարկային վարչարարության հավասարակշռվածությունը, ինչն իրենից ենթադրում է, որ հարկ վճարողին որեւէ եղանակով, այդ թվում ՝ անուղղակիորեն , չի կարող պարտադրվել այն հարկային պարտավորության կատարումը , որի կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դեռեւս սպառված չէ : Մինչդեռ, Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հարկ վճարողներին անուղղակիորեն հարկադրում են կատարել հարկային այնպիսի պարտավորություններ, որոնց կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դեռեւս չի լրացել:
Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՝ Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի , սոցիալական վճարի , Օրենսգրքի 416- րդ հոդվածի 8- րդ մասով սահմանված ՝ հարկ վճարողի գործունեութ յան կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկայինպարտավորությունները ՝ նշված հերթականությամբ : Տվյալ հարկային պարտավորությունները մարվում են ՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից եւ դրանց առաջացման ժամկետներից :
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ՝ Սույն հոդվածի 5- րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության : Ը նդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետեւ ՝ տույժերի , որից հետո տուգանքների , վնասի հատուցման գումարները , իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկ այացված հարկային հաշվարկներով ձեւավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման ՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում :
Գործող կարգավորումներով հնարավոր են դարռնում այնպիսի իրավիճակներ, երբ հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրված գումարներից առաջնահերթության կարգով մարվում են ոչ թե կատարման վերջնաժամկետն ավելի վաղ լրացող պարտավորությունները, այլ ընդհակառակը, ինչն ըստ էության հանդիսանում է հարկ վճարողին կատարման վերջնաժամկետը դեռեւս չլրացած հարկային պարտավորության կատարմանն անուղղակիորեն հարկադրելու դրսեւորում:
Հեղինակի կողմից ներկայացված նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել այնպիսի լուծումներ, որոնք առավել հստակությամբ կամրագրեն հարկային պարտավորություններն ըստ դրանց կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետների հերթականության:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Ներկայացվող Նախագծով, հեղինակն առա ջարկում է Օրենքն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, ինչն ամենայն հավանականությամբ կարող է մի շարք խնդիրներ ստեղծել համապատասխան տեխնիկական եւ ծրագրային սպասարկման , ինչպես նաեւ հնարավոր ֆինանսական խնդիրների հետ կապված :
Այս կապակցությամբ, առաջարկում ենք վերանայել եւ սահմանել Նախագիծն ուժի մեջ մտցնելու ողջամիտ ժամկետ , որը հնարավորություն կտա հարկային վարչարարություն իրականացն ո ղ մարմնի ն ապահովել Նախագծով առաջարկվող մոտեցման գործնական կիրառման տեխնիկական եւ ծրագրային ապահովումը :


Եզրակացություն

Կարծում ենք, Նախագծի ընդունումը առավել կհստակեցնի այդ գործընթացում ծագող հարաբերությունների կարգավորումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

29.04.2020 թ .